20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ո՞վ կհասնի Սերժ Սարգսյանին. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, մարզային հանդիպումների ընթացքում եռյակի ուժերի ներկայացուցիչներն անընդհատ հարցեր էին հղում հանրահավաքի մասնակիցներին՝ ցանկանո՞ւմ եք իշխանափոխություն, ցանկանո՞ւմ եք, որ իշխանությունն օր առաջ հեռանա:  Բոլոր այս եւ նմանատիպ հարցերին հարթակում կանգնածները, բնականաբար, ստանում էին դրական պատասխաններ: Սակայն, որքան որոշակի են հասարակության կողմից տրված պատասխանները եռյակի հնչեցրած հարցերին, նույնքան անորոշ են եռյակի գործունեության հետ կապված […]

Քոչարյանը մաքրո՞ւմ է իր կադրերին. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, այս օրերին քննարկվող ամենաթեժ թե­ման եռյակի հանրահավաքից ու ԵՏՄ-ին միանալու կամ չմիանալու հարցից զատ դարձավ ՀՀ փոխվարչապետի գրած դի­մումը: Բազում տարբերակներ ու վար­կածներ առաջ քաշվեցին, թե ինչու է Ար­մեն Գեւորգյանը հրաժարականի դիմում գրել: Որպես պատասխան նշվեց, որ նա մեկ գնում է ՀՀ ԱԱԽ քարտուղար, կամ եվրոպական որեւէ երկրում դեսպան, կամ էլ պարզապես ՀՀ […]

Լոքյանը չի սառեցնի. Հայկական ժամանակ

Նախկին գյուղնախարար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը արձագանքելով իր փոխվարչապետ դառնալու հնարավորությանը, “Հայկական ժամանակ”-ի հետ զրույցում ասաց. “Այդպիսի բան հնարավոր չէ, ՀՅԴ-ն կառավարության մաս չի կազմելու, ես չեմ լինելու փոխվարչապետ”:  Իսկ միգուցե սառեցնելո՞ւ եք Ձեր անդամությունը Դաշնակցությանը հարցին Լոքյանն արձագանքել է.”Սխալվում եք, հնարավոր չէ, որ ես սառեցնեմ իմ կուսակցականությունը պաշտոն ունենալու համար”: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Մի՞թե Զառան նման է. 168 ժամ

Ըստ “168 ժամ”-ի, Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը պատասխանելով այն հարցին, թե որքանով են իրական այն տեղեկությունները, որ իրեն կարող են հեռացնել “Ժառանգություն”-ից, ասել է. “Մի՞թե ես այդքան նման եմ մի մարդու, ում կարող են կուսակցությունից հեռացնել: Ավելի շուտ ես ինչ-որ մարդկանց կհեռացնեմ, քան ինձ կհեռացնեն”: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Այ էդ մեկը Ծառուկյանը չպետք է աներ. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, շատ խորհրդանշական է, որ հոկտեմբերի 8-ին, երբ իր կուսակիցները Գյումրիում իշխանափոխության կոչեր էին հնչեցնում, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ՀՀ նախագահի նստավայրում էր եւ լայն ժպիտով հետեւում էր Սերժ Սարգսյանին: Գուցե ԲՀԿ-ում կարծում են, որ նորմալ է` ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ուղեկցել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ […]

11-ամյա որդու մայրը տունը դարձրել է պոռնկատուն. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Նաիրա Ս.-ի գործի դատական քննությունը: Գործի մանրամասներին անդրադարձել է “Ժամանակ”-ը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: 38-ամյա Նաիրան մեղավոր է ճանաչվել պոռնկությանը նպաստելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ըստ դատական ակտի՝ Նաիրան 2 անձի՝ մարմնավաճառությամբ զբաղվող Նարինե Ա.-ի եւ Արգեն […]

Արամ Զավենիչը անհնազանդներին արգելել է. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության” տեղեկություններով, “Հանրապետություն” կուսակցությունից բավական մեծ թվով անդամներ ցանկություն են հայտնել մասնակցելու հոկտեմբերի 10-ի ընդդիմության հանրահավաքին, ինչը դուր չի եկել Արամ Սարգսյանին: Ասում են, որ ոգեւորությունը կոտրելու համար Արամ Զավենիչը հրահանգել է “անհնազանդ” կուսակցականներին այդ օրը չերեւալ Ազատության հրապարակում:  Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Շարունակեք փնթփնթալ. Առավոտ

“Առավոտ”-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն անդրադառնալով ՛՛Շանթ՛՛ ՀԸ-ի նախաձեռնությանը՝ Գյումրիի երեխաների համար ՛՛Թումո՛՛ բացելու, գրում է . “Երեկ ես հերթական անգաճ շատ կարեւոր բան զգացի’ ինչպիսի արդյունքների կարելի է հասնել մի նպատակի շուրջ անկեղծորեն եւ անշահախնդ­րորեն համախմբվելով’ մոոանալով այդ պահին բո­լոր մնացած խնդիրները: Երեւի ամենաշատը Հա­յաստանում պակասում է կյանքի նկատմամբ դրա­կան [պոզիտիվ] մոտեցումը: Դա կապ […]

Ս. Սարգսյանը կխուզի Ծառուկյանի ունեցվածքը. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է. “Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը “Ժողովուրդ” օրաթերթի միջոցով ոչ իշխանական եռյակին կոչ արեց որևէ հանրահավաք չանել ու “գնալ իրենց տները”: Պատգամավորը վստահ է, որ խորհրդարանական 3 ուժերը որևէ բան չեն կարող անել, քանի որ նրանք իշխանությունների հետ նույն “կաթսայում” են գտնվում: Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ մինչև այսօր ԲՀԿ-ն չի […]

Փոփոխություն է սպասվում. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել եւ չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի: “Թեեւ  խոսվում է, որ Արմեն Գեւորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի