27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ես ԱԱԾ-ի ուշադրությունն եմ ուզում հրավիրել վճռաբեկ դատարանի և բարձրագույն դատական խորհուրդի վրա. Տիգրան Հայրապետյան

 «Ամենայն հավանականությամբ վճռաբեկ դատարանի կողմից դատարանների վրա դեռևս կա ճնշում՝ հակառակ դեպքում հնարավոր չէ բացատրել թե ինչու բոլոր դատարանները և մեղադրողները նույն դիրքորոշումն ունեն Սասնա ծռերի գործով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց  փաստաբան Տիգրան Հայրապետյանը:         Հայրապետյանի խոսքով՝ իրենք տասնյակ տարիներ բողոքներ են ներկայացրել վճռաբեկ դատարանին,  բայց դատարանը մեկ նախադասությամբ հետ է վերադարձրել բողոքները, […]

Բոլոր հեռացածները վերադառնան հայրենիք. Փաշինյանը՝ Սամցխե-Ջավախեթի

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն:  Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, […]

Արարատ Միրզոյանը վարչապետի ինքնաթիռով է թռել. նախկին փոխվարչապետերը երբեւիցե նման բան չեն արել. Հրապարակ

Կառավարության լրատվական ծառայությունից որևէ հարց ճշտելու համար անհրաժեշտ է առնվազն 5-6 ժամ։ Կառավարությունը չունի մամլո խոսնակ, չունի հասարակայնության հետ կապերի վարչության պետ։  «Երեկ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առավոտ կանուխ «առաջին բորտով»՝ վարչապետի (անցյալում՝ նախագահի) ինքնաթիռով մեկնել էր Դուշանբե՝ մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարության ղեկավարների նիստին։ Նիկոլ Փաշինյանին Թբիլիսի հասցրած ինքնաթիռը հետ էր եկել նույն օրը (սակայն […]

Բոլոր մարզերում «խառը իրավիճակ է». Շիրակի մարզպետ

 Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանն ասում է՝ ինչպես բոլոր մարզերում, իրենց մոտ էլ «խառը իրավիճակ է»: «Ամենաաղքատ մարզն է, գործազրկության ամենաբարձր մակարդակն ունի: Զարգացման առումով համագործակցելու ենք բոլոր ներդրողների հետ, ովքեր օգուտ են տալու մարզին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա: Մարզպետը խոստացավ չմիջամտել արտահերթ ընտրություններին իր լծակներով:

Կոտայքի նորանշանակ մարզպետը՝ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունից

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր նշանակվելուց հետո լրագրողներին ասաց, որ վարչապետի հետ քննարկել են բոլոր առաջնահերթ քայլերը: «Կառավարման նոր մշակույթ է լինելու՝ բացառապես օրենքով առաջնորդվելու սկզբունքով»,-ասաց նա: Դիտարկմանը, թե ինչպես է պատրաստվում պայքարել մարզում Գագիկ Ծառուկյանի ազդեցության դեմ, նա արձագանքեց. «Մեր մարզում իմ խնդիրն առաջնահերթ բնակչի վերափոխումնէ  ՀՀ հպարտ քաղաքացու: Իսկ տարբեր մասշտաբի գործարարների ու […]

Նոր Հայաստանի առաջին քաղհալածյալը. Իրավունք

Շնորհավորում եմ  ձեզ, Նոր Հայաստանի ազատ եւ հպարտ քաղաքացիներ: Զարմա­նալի է, բայց  փաստ ի դեմս Մասիսի քաղաքապետ ԴԱՎԻԹ ՀԱՍԲԱՐՁՈՒՍՅԱՆԻ, Նոր Հայաստանն ունի իր առաջին քաղհալածյալը: Հւսմբւսրձումյւսնին, ըստ էության, կալանավորել են այն բանի համար, որ նա նախկին ոստի­կանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշւսկ Հակոբյանի փե­սան է: Դե, եթե Արշակ Հակոբյանի եղբոր պարագայում առկա են լուսանկարներ եւ […]

Կառավարության ծրագիրը կքննարկվի արտահերթ նիստում

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Այդ առաջարկով կառավարությունը կդիմի ՀՀ ԱԺ նախագահին: ԱԺ նիստն առաջարկվում է հրավիրել հունիսի 7-ին՝ ժամը 11:00-ին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ ատահերթ նիստը հրավիրվում է կառավարության ծրագրին հավանություն տալու համար:

Կարեն Կարապետյանի կադրերը հեռանում են (տեսանյութ)

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը պահանջում է «Ժամանակ» օրաթերթին հերքում տալ իր հոդվածներից մեկի վերաբերյալ, թե ինքը պետական միջոցներից գումարներ է յուրացրել: Այս մասին նա նշեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե ինչպես է պատկերացնում իր աշխատանքը նոր կառավարության կազմում՝ լինելով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի սանիկը, նա պատասխանեց. «Չեմ պատկերացնում, […]

Սամվել Ալեքսանյանը սպառնացել է՝ ժողովուրդը հունից դուրս կգա. Հրապարակ

Սամվել Ալեքսանյանը ՀՀԿ գործընկերների մոտ ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ սպառնացել է նոր կառավարության հասցեին՝ ասելով, որ իրենց սրած բիզը «թեքվելու» է հենց իրենց կողմը․ Երևանի «սիթի»-ներում տոտալ ստուգումների և տույժ-տուգանքներ սահմանելու արդյունքում շեշտակիորեն կբարձրանան ապրանքների գները։ Նման ծրագիր ունեն նաև մյուս գործարարները, որոնք դեռ չեն հայտնվել ԱԱԾ-ի հարվածի տակ: Նրանք կարծում են, որ ի վերջո ժողովուրդը […]

Նիկոլ Փաշինյանի թիկնապահները ամեն անգամ սթրես են ապրում. Ժողովուրդ

Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչն այս պաշտոնին նշանակվեց Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Հիմա նոր սահմանադրության պայմաններում այդ կառույցը ենթարկվում է վարչապետին: Հարությունյանն էլ թավշյա հեղափոխությունից հետո դարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկնազորի ղեկավարը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե լինելով Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանցից մեկը՝ ինչո՞ւ ինքն էլ հրաժարական չներկայացրեց, Հարությունյանն ասել է. «Ես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված