16 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ. Արարատ Միրզոյան

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել անձամբ ձեզ, պարո՛ն վարչապետ, և կառավարության անդամ մեր մյուս գործընկերներին՝ այս ընթացքում հրաշալի համագործակցության համար: Մեր բոլորի համար սա հսկայական փորձառութուն էր և շատ պատասխանանտու աշխատանք»,- այսօր կառավարության նիստում գործընկերներին այսպես հրաժեշտ տվեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը ղեկավարելու է նոր Ազգային ժողովը: Ըստ նրա՝ հաշվետու լինելու դեռ բազմաթիվ առիթներ […]

Թյուր տպավորություն կա, թե մենք ուզում ենք խաչ քաշել Սփյուռքի նախարարության վրա. Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության կառուցվածքին ու կազմին: Նա հիշեցրեց, որ նախընտրական խոստում էին տվել՝ փոխել կառավարության կառուցվածքը, և նախարարությունների թիվը պետք է կրճատվի: «Մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով»,- ասաց Ն.Փաշինյանը: Նա շեշտեց, որ այս պրոցեսի նպատակն ամենևին փող խնայելը չէ, այլ կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելն է և […]

Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին. Արմեն Աշոտյան

Այս տեմպերով Հայաստան-ԵՄ համաձայնագիրը, ցավոք, չի վավերացվի 2019 թվականին Հայաստան-ԵՄ համաձայնագիրը իշխանափոխությունից հետո բախվել է ոչ միայն կիրակման և բարեփոխումների իրականացման լրջագույն մարտահրավերներին, այլև Նիկոլ Փաշինյանի օրոք, ցավոք, տեսանելի կերպով կորցնում է իր քաղաքական նշանակությունն ու արժեքը: Համաձայնագրի լիարժեք քաղաքական իմաստն ու կշիռը, նրա դիվանագիտական թագը համաձայնագրի վերջնական և լիարժեք վավերացումն է, ինչի համար համաձայնագիրը […]

Էջմիածինցիները պահանջում են, որ Մանվել Գրիգորյանը հեռանա Էջմիածնից. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնի քաղաքացիները ցանկանում են վերսկսել Մանվել Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը: Բայց եթե նախկինում նրանք բողոքում էին դատարանի որոշման դեմ, որով Գրիգորյանն ազատ արձակվեց, հիմա նաեւ պահանջում են, որ Գրիգորյանը փոխի իր բնակության վայրը եւ հեռանա Էջմիածնից: Բողոքի առաջին ցույցը տեղի կունենա հունվարի 11-ին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

Նոր «տարերային աղետ» Արմավիրի գյուղացիության համար. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին տեղի է ունենալու Արմավիր ՋՕԸ-ի ջրօգտագործողների ընկերության ներկայացուցիչների ընդհանուր ժողովը, որի արդյունքում այս ընկերությունը կվերակազմավորվի, ավելի ճշգրիտ՝ կբաժանվի երկու ՋՕԸ-ների` Մերձափնյա և Արմավիր ՋՕԸ: Այս ՋՕԸ-ները առանձին էին մինչև 2017 թվականը: Խնդիրը ոչ թե ՋՕԸ-ի վերակազմավորումն է, այլ այն, որ դեռևս որոշումը չկայացած, արդեն հայտնվել են ՋՕԸ-ի ղեկավարի հավակնորդներ […]

Սերժ Սարգսյանը երբեք իր ցանկություններով չի առաջնորդվել. Էդուարդ Շարմազանով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ուղնուծուծով լինելով ՀՀԿ–ական, պետք է շարունակի մնալ ՀՀԿ–ի ղեկավար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Ինչո՞ւ պետք է ՀՀԿ նախագահը փոխվի։ Ինքը որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եւ որպես մարդ, որն ուղնուծուծով ՀՀԿ–ական է իր գաղափարներով, պետք է շարունակի մնալ ՀՀԿ ղեկավար»,–ասաց նա։ Հարցին՝  Սերժ Սարգսյանի ցանկությո՞ւնն […]

Զարուհի Փոստանջյանը՝ «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանն այսօր ներգրավվեց «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր»-ի 10  անդամների գործով նիստը։ Որոշվեց՝ Զարուհի Փոստանջյանն այսուհետ կիրականացնի  Պավել Մանուկյանի ևԱրմեն Բիլյանի պաշտպանությունը։  Այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեին ՊՊԾգունդը գրավելուց հետո ազատության մեջ հայտնված մեղադրյալներից երկուսը` ԿարենՀակոբյանը եւ Վահե Պետրոսյանը, սակայն նրանք նիստին չէին ներկայացել: Դատավոր ՄեսրոպՄակյանը հայտնեց, որ  նրանց գտնվելու վայրը դատարանին հայտնի չէ՝ նույնիսկ նրանցից մեկիպաշտպանը տեղեկություն չուներ  իր պաշտպանյալի մասին։ Հենց նրանց չներկայանալու պատճառով էլ դատական նիստւ հետաձգվեց մեկ […]

ՀՀ կառավարության կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի նախագիծը ենթարկվել է անխնա քննադատության Բրյուսելում

ԵՄ-Հայաստան՝ կորսված հնարավորությունների տարի (մաս առաջին) Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության տկարությունը շարունակում է խորանալ ոչ միայն ղարաբաղյան, ռուսական կամ եվրասիական, այլև եվրոպական ուղղությամբ: Իշխանափոխությունից հետո խոստացված արտաքին քաղաքականության կապիտալիզացիան տեղի չունեցավ, և այլևս իրատեսական չէ նոր կառավրության ոչ պրոֆեսիոնալ, թմբուկային գործելաոճի հետևանքով: Նիկոլական ԶԼՄ-ները կարող են շարունակել ներքին սպառման էժանագին շոուները, սակայն հետիշխանափոխական ֆիասկոն այլևս […]

Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել. Արփինե Հովհաննիսյան

«Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է զարմացնել։ Գրառումս համարեք մասնագիտական, ոչ թե քաղաքական դիտարկում։ Այս հարցին չէի կարող չանդրադառնալ, հատկապես, որ այն հոգեհարազատ է իմ առաջիկա գործունեությանը: Բացի այդ, ես խորհրդարանում կողմ եմ քվեարկել ԲԴԽ անդամների թեկնածությանը, հետևաբար չեմ կարող նրանց գործունեությանը նաև այդ տեսանկյունից չմոտենալ: Դատավորների նշանակման եւ առաջխաղացմանը վերաբերող մի շարք միջազգային փաստաթղթերում ավելի […]

Նիկոլ Փաշինյանի ձեռքով բանտից ազատ կարձակվի ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր մարդասպաններից մեկը

Մեր տեղեկություններով առաջիկայում Նիկոլ Փաշինյանի ձեռքով բանտից ազատ կարձակվի ՀՀ նորագույն պատմության ամենավտանգավոր մարդասպաններից մեկը։ Խոսքը մարդասպան Մհեր Ենոքյանի մասին է։ Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը սպանել էր ակադեմիկոս Միքայել Աղաջանովի 19 ամյա մինուճար որդուն, դիակի դիմաց փող ստանալու նպատակով։ Մհեր Ենոքյանը սպանությունը կազմակերպելու և իրականացնելու համար դատապարտվել է գնդակահարության։ Առ այսօր մարդասպանը նույնիսկ չի զղջացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի