06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը երբեք իր ցանկություններով չի առաջնորդվել. Էդուարդ Շարմազանով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ուղնուծուծով լինելով ՀՀԿ–ական, պետք է շարունակի մնալ ՀՀԿ–ի ղեկավար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ինչո՞ւ պետք է ՀՀԿ նախագահը փոխվի։ Ինքը որպես ՀՀԿ գործադիր մարմնի անդամ եւ որպես մարդ, որն ուղնուծուծով ՀՀԿ–ական է իր գաղափարներով, պետք է շարունակի մնալ ՀՀԿ ղեկավար»,–ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը չի նշում, թե երբ է լինելու կուսակցության համագումարը, սակայն համոզված է՝ եթե այսօր էլ լինի համագումարը, Սերժ Սարգսյանը ձայների մեծամասնությամբ կվերընտրվի կուսակցության ղեկավարի պաշտոնում։

«Անսխալական մարդիկ չան, սակայն ես ինչպես այն ժամանակ եմ հպարտ եղել, որ ինքն իմ կուսակցության նախագահն է, հիմա էլ կրկնակի հպարտ եմ, Սերժ Սարգսյանը ե՛ւ ասելիք ունի, ե՛ւ անելիք ունի քաղաքականության  մեջ եւ իմ խորին համոզմամբ պետք է շարունակի ղեկավարել  ՀՀԿ–ն»,– ասաց նա։

ՀՀԿ–ն, նրա խոսքով, արտախորհրդարանական «կլասիկ» ընդդիմություն  է լինելու. «Ստիպելու ենք Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարությանը աշխատել, , սակայն ոչ «ռեակցիոն» գործելակերպով, հանդես ենք գալու օրենսդրական նախաձեռնություններով»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ