20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ես ԱԱԾ-ի ուշադրությունն եմ ուզում հրավիրել վճռաբեկ դատարանի և բարձրագույն դատական խորհուրդի վրա. Տիգրան Հայրապետյան

 «Ամենայն հավանականությամբ վճռաբեկ դատարանի կողմից դատարանների վրա դեռևս կա ճնշում՝ հակառակ դեպքում հնարավոր չէ բացատրել թե ինչու բոլոր դատարանները և մեղադրողները նույն դիրքորոշումն ունեն Սասնա ծռերի գործով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց  փաստաբան Տիգրան Հայրապետյանը:        

Հայրապետյանի խոսքով՝ իրենք տասնյակ տարիներ բողոքներ են ներկայացրել վճռաբեկ դատարանին,  բայց դատարանը մեկ նախադասությամբ հետ է վերադարձրել բողոքները, ասելով թե չի պահպանվել և չի նշվել բողոքը վարույթ ընդունելու հիմքերը, մինչդեռ իրենք բազմաթիվ հիմնավորումներ են նշել.

«Վճռաբեկ դատարանը այնպիսի դրվածք էր դրել, որ ցանկացած բողոք հետ վերադարձներ, և հիմա ԱԱԾ-ի առաջին գործը պետք է լինի այն բոլոր գործերի վերհանումը որոնք կոծկվել են: Ես  ԱԱԾ-ի ուշադրությունն եմ ուզում հրավիրել վճռաբեկ դատարանի և բարձրագույն դատական խորհուրդի վրա»,-ասաց Հայրապետյանը և շեշտեց, որ վճռաբեկ դատարանի ցանկացած նախադեպային որոշման հետևում կան կոռուպցիոն ռիսկեր:

Հայրապետյանի ընդգծմամբ՝ մեկ-երկու արդար դատական ակտը իր հետևից ծնում է հարգանք դեպի դատարանը: «Ակնհայտ է, որ Սասնա Ծռերի անձինք պետք է ազատ արձակվեն»,-ասաց նա:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով՝ մենք ունենք տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք հետապնդվել են այն իշխանության կողմից, որի դեմ հեղափոխություն է տեղի ունեցել. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է լինի օերնքով»: 

Պապիկյանի խոսքով՝ գործիքակազմը պետք է կիրառեն իրավասու անձինք և դրանով լուծեն խնդիրը. «Այս 40 օրերի ընթացքում մի քանի լուծումներ են  տրվել քաղբանտարկյալների նկատմամբ քննվող հարցերին, մասնակի վերականգնելով ազատությունը և այս տեմպերը պահպանելու դեպքում, հանրության պարագայում այս խնդիրը արդարացիորեն պետք է պահի այն լարված մթնոլորտը, որը մենք ունենք այս պահին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ