27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Թուրքիայում անորոշ ժամանակով փակվել են Ֆրանսիայի դեսպանատունն ու հյուպատոսարանը

Անվտանգության նկատառումներից ելնելով` այսօրվանից չեն գործում Անկարայում Ֆրանսիայի դեսպանատունը և Ստամբուլում գտնվող գլխավոր հյուպատոսարանը: Ըստ թուրքական «Sondakika.com» լրատվական կայքի` այս կապակցությամբ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի դեսպանատունը: Դիվանագիտական առաքելության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվել է, որ անվտանգության նկատառումներով չեղյալ են հայտարարվել նաև հուլիսի 14-ին Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում նախօրոք ծրագրված տոնական […]

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան, 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում՝ Հուլիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլյան պատերազմը, ոչ միայն չի ընկճել հայությանը, այլև համախմբել է հայ երիտասարդությանն Արցախի շուրջ. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Արցախ  ժամանած ՀՀ խորհրդարանական պատվիրակության ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովն, ում ուղեկցում էր ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը,   այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում տեղակայված ռազմական բանակումի մասնակիցների հետ: Էդուարդ Շարմազանով հանդես է եկել թեմատիկ դասախոսությամբ՝հայոց ազգային գաղափարախոսության և նժդեհյան հայրենասիրական  դասերի վերաբերյալ: ՀՀ ԱԺ փոխխոսնակն իր խոսքում  կարևորել է […]

Հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացնում է ուսումնամարզական թռիչքներ

Հուլիսի 13-ին՝ ժամը 08:26-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ հակառակորդը շփման գծից 30 կմ խորության վրա, ուղղաթիռների և ինքնաթիռների կիրառմամբ, անցկացնում ուսումնամարզական թռիչքներ: Ժամը 11:00-ի դրությամբ այդ ուսումնամարզական թռիչքներին ներգրավված է եղել 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը: «ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ռադիոլոկացիոն, կրակային և դիտարկման […]

Օլանդի սանրվածքն արժե ամսական 10 հազար եվրո

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի անձնական վարսահարդար Օլիվիե Բ․-ն ամսական ստանում է 9 հազար 895 եվրո։ Նա Օլանդի հետ աշխատում է 2012-ի մայիսից։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Օլանդի անձնական վարսահարդարը նախագահի սանրվածքի համար ավելի շատ աշխատավարձ է ստանում, քան երկրի նախարարները։  

Բաղրամյան պողոտայի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 13-ին` ժամը 11:00-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բնակարանի դուռը փակ է, ներսում գտնող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 66-ամյա Է. Բ.-ի […]

Գրիգորի Խաչատուրովի նշանակումը հաջող որոշում է հայկական բանակի համար. Վովա Վարդանով

«Գրիգորի Խաչատուրովի նշանակումը հաջող որոշում է հայկական բանակի համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովը: Վարդանովի  խոսքով՝  հիմա ավելի կարեւոր է ուշադրություն դարձնել զինվորականների պրոֆեսիոնալ որակներին։ «Հիմա բանակում շատ կարեւոր է առաջին հերթին պրոֆեսիոնալ զինվորականների ունենալ։ Այնպես որ նրա նշանակումը ես ճիշտ եմ համարում»,–նկատեց  Վարդանովը։ Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովին նշանակել են բանակային կորպուսներից […]

Դինամո-Ալաշկերտ. 2-0

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Ալաշկերտը»  մրցեց Թբիլիսիի «Դինամոյին»: Առաջին կեսում գոլեր չգրանցվեցիբ, իսկ  երկրորդ խաղակեսի 55-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին դիպուկ հարվածով բացեց հաշիվը: 69-րդ րոպեին վրացական թիմը 11 մետրանոցի իրավունք ստացավ, որը դիպուկ իրացրեց Գեորգի Կվիտալիան:   Այսպիսով, «Ալաշկերտը» պարտվեց 0-2 հաշվով: Պատասխան խաղը տեղի կունենա մեկ շաբաթ անց` հուլիսի 19-ին, Երևանում:

CNN-ը Հայաստանը դասել է լավագույն գինեգործական ուղղությունների շարքում

Ամերիկյան հեղինակավոր CNN պարբերականը Հայաստանը ներառել է 15 լավագույն գինեգործական ուղղությունների շարքում: «Իտալացիներն ասում են, որ «ուտելիքն առանց գինու նման է առանց արևի օրվան»: Իրականում, շատ մշակույթների համար գինին ուտելիքի կարևոր մասն է, և գինու արտադրությունը Միջերկրածովյան տարածաշրջանից տարածվել է բոլոր մայրցամաքներ: Գինու արժևորումը բարձր մակարդակի վրա է և հանգեցրել է գինեգործական երթուղիների առաջացմանն այն բանից […]

Ավետիսյանների իրավահաջորդները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժող Արաքսյա Պողոսյանի իրավահաջորդներ Անդրանիկ և Նարինե Պողոսյանների կողմից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ռուսաստանի Դաշնության դեմ գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման հիմքով: Գանգատը հիմնավորվել է նրանով, որ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի իմաստով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված