26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սարկոզիի դեմ դատական գործը փակվել է

Դատական քննիչները որոշել են փակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ գործը, ով մեղադրվում էր L’Oreal ընկերության սեփականատիրոջ վստահությունը չարաշահելու մեջ, փոխանցում է interfax.ru-ն:  Դատավորները որոշել են, որ Սարկոզիի դեմ մեղադրանքները բավականաչափ հիմնավորված չեն, որպեսզի գործը փոխանցվի Բորդո քաղաքի դատարան։  Հարկ է նշել, որ նախկին նախագահին պաշտոնական մեղադրանքներ էին ներկայացվել մարտի 17-ին, քանի որ, համաձայն […]

Փոստանջյանին սպառնում են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ”Ժառանգության” խմբակցության պատգամավոր Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ “Ֆեյսբուքով” սպառնալից նամակներ է ստացել ԵԽԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին հնչեցրած հարցից հետո: Պատգամավորի խոսքով` դրանք չեն կաշկանդում իրեն, սակայն իրավապահները պետք է հետևեն` իր հանդեպ ոտնձգություններ չլինելու համար:

Իտալացիների կազմը հայտնի է

Իտալիայի ազգային հավաքկանաի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրապարակել է Իտալիայի հավաքականի կազմը հոկտեմբերի 11-ին եւ հոկտեմբերի 15-ին Դանիայի եւ Հայաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին մասնակցելու համար:Դարպասապահներ. Բուֆոն ՛՛Յուվենթուս՛՛, Մարկետի ՛՛Լացիո՛՛, Սիրիգու ՛՛ՊՍԺ՛՛Պաշտպաններ. Աբատե ՛՛Միլան՛՛, Աստորի ՛՛Կալյարի՛՛, Բալցարետի ՛՛Ռոմա՛՛, Բոնուչի ՛՛Յուվենթուս՛՛, Կյելինի ՛՛Յուվենթուս՛՛, Դե Սիլվեստրե ՛՛ Սամպդորիա՛՛, Պասկուալ ՛՛Ֆիորենտինա՛՛, Ռանոկիա ՛՛Ինտեր՛՛Կիսապաշտպաններ. Ակվիլանի ՛՛Ֆիորենտինա՛՛, […]

Ոստիկանը մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ

Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 138-րդ և 235-րդ հոդվածներիի 1-ին մասերով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի քննչական բաժնում հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության շտաբի ոստիկան Էդգար Վարագյանը դանակի […]

Ամենահաջողվածներից մեկը /վիդեո/

ԵԽԽՎ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ամենահաջողվածներից էր: Այս մասին այսօր մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի ու Մոլդովայի ներկայացուցիչների հարցերին, որոնք չէին առնչվում թեմային, ապա Հարությունյանը նշեց, որ նախագահի պատասխաններում արդեն ամեն ինչ ասվեց, իսկ Մակեդոնիայի դեպքում, ըստ Հարությունյանի, ադրբեջանական հերթական սադրանքներն էին: Ուրիշ […]

Կինը սպանել է ամուսնուն` Ստաս Միխայլովի հանդեպ խանդի պատճառով

Կեմերովոյի շրջանում կնոջը, ով սպանել էր ամուսնուն, քանի որ նա իրեն խանդում էր երգիչ Ստաս Միխայլովի հանդեպ, դատապարտել են 6.5 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն: Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա մարտ ամսին: 24-ամյա կինը հեռուստացույցով նայելիս է եղել Ստաս Միխայլովի համերգը, երբ նրա ամուսինը սկսել է սպառնալ կնոջն ու վիրավորել երգչին: Վիճաբանության […]

Կդադարեցվի ջրամատակարարումը

”Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36,  Թորոմանյան, Կռիլով փողոցների, Սուվորով փողոցի և նրբանցքի, Աթոյան և Ազատամարտիկների փողոցների ու անցուղիների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է […]

Կոչ է արել առավել հաճախ այցելել Հակոբ Ինջիղուլյանին

2013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ […]

Ինչպես է նշվելու Երևանի տոնը

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը  ներկայացրել է հոկտեմբերի 11-ին և 12-ին նախատեսված ”Էրեբունի-Երևան 2795” տոնակատարության   շրջանակում մայրաքաղաքի փողոցների տոնական ձևավորման և հանդիսության հետ կապված իրազեկման աշխատանքները: Արազ Բաղդասարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն անելու է հնարավորը` մայրաքաղաքի հոբելյանական`2795-րդ տարեդարձը պատշաճ նշելու համար: Ըստ այդմ, տոնի իրազեկումը կիրականացվի զանգվածային լրատվության միջոցներով`հեռուստատեսային […]

Չի ասել

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից Henaran.am-ը փորձել էր ճշտել, թե ինչու է քաղաքի տոնը նշում մեկ այլ քաղաքի տոնի՝ Աբովյանի հետ: “Կարոն իմ ընկերն է, բայց թող ներող լինի ինքը, Էջմիածինը 5000 տարվա քաղաք ա, Աբովյանը 50…: Թող իրանք փոխեն իրենց տոնը “,-Henaran.am-ը  փոխանցել էր Էջմիածնի քաղաքապետի խոսքերը:  Տեխնիկական պատճառներով քաղաքապետի խոսքի մեջ վրիպակ է սպրդել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված