08 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ծառուկյանի ադամանդե ձիերը.Հրապարակ

 Ըստ “Հրապարակ”-ի նախօրեին տեղի ունեցած մարզաշխարհի ներկայացուցիչների ավանդական միջոցառմանը, որը սպորտի նախարարությանը զուգահեռ կազմակերպում է նաեւ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բավական հետաքրքիր է անցել։ Միջոցառմանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը, ով ավանդաբար մասնակցում է Ծառուկյանի այդ ամենամյա միջոցառմանը, հասկանալի պատճառներով ներկա չի եղել։ Փոխարենը Ծառուկյանին է հյուրընկալվել նախագահ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ […]

Անմարդկային տոնական թանկացում. Հայկական ժամանակ

Երեկվանից Երեւանի մթերային խանութներում եւ շուկաներում սկսեց թեւածել ամանորյա ավանդական եւ անմարդկային թանկացումը։ Խանութներում առաջին անհրաժեշտության գրեթե բոլոր մթերքները 100-ից մինչեւ 500 դրամով թանկացել են։ Խանութներում եւ շուկաներում դեգերող մեր համաքաղաքացիների խոսակցության հիմնական թեման հենց այս թանկացումներն են, օրինակ՝ ինչպես կարելի է երեք ճյուղ մաղադանոսը գնել 400-500 դրամով։ Ասում են ու առնում։ Սառը օդում էլ […]

Վարչապետը, եղանակն ու Հայհիդրոմետը /վիդեո/

Ըստ “Հայպետհիդրոմետ”-ի Հայաստանի տարածքում առաջիկա հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում եւ նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն: Քամին հարավ-արեւմտյան՝ 1-5 մ/վրկ: Ի դեպ, լրագրողներից մեկն այսօր, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ամփոփիչ ասուլիսին հետաքրքրվեց, թե երբ են տաքանալու եղանակները: “Առաջիկա օրերին չեմ խոստանում, որ կտաքանա”,-ասաց վարչապետը: Դիտեք տեսանյութը:

Ֆուտբոլիստուհին մասնակցել է էրոտիկ ֆոտոսեսիայի /ֆոտո/

Ամերիկայի Միացյալ Նահանգների կանանց հավաքականի առաջատար հարձակվող Ալեքս Մորգանը կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում: Այս անգամ ամերիկյան ֆուտբոլի գեղեցկուհին, ով 2012թ. Լոնդոնի օլիմպիական խաղերի չեմպիոն է, աչքի է ընկել ոչ թե ֆուտբոլ խաղալով, այլ էրոտիկ ֆոտոսեսիայի մասնակցելով:

Սահմանին մոտ՝ արտագաղթը սպանում է /վիդեո/

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում բնակչության թիվը նվազել է ոչ թե Ղարաբաղյան հակամարտության ժամանակ, այլ սկսած 2000 թվականից: Չորաթանի գյուղապետի տեղակալ Քալանթար Քալանթարյանը այդ մասին հայտնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում: “Պատերազմական շրջանում արտագաղթ չկար, երիտասարդները բոլորը գյուղում էին, բոլորը զինվորագրված, բոլորը կամավորական ջոկատներում` մասնակցում էին սահմանների պաշտպանությանը: Պատերազմից առաջ գյուղու` 1950 բնակիչ կար, իսկ հիմա` […]

Սերժ Սարգսյանը բացատրել է Ղազախստանի նախագահին /վիդեո/

Մաքսային միությանը անդամակցելուց հետո էլ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների միջեւ մաքսակետեր չի լինելու: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում: “Այո, Ղազախստանի նախագահը բարձրացրել է հարցը, սակայն հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետեր չեն եղել եւ չեն էլ լինելու”,-ասաց Տիգրան Սարգսյանը: Դրանից հետո Ղազախստանի […]

Շուշան Պետրոսյանն ուժեղ ցավեր ունի

ՀՀ վաստակավոր արտիստ, Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանը երեկվանից դուրս է գրվել հիվանդանոցից եւ շարունակվում է բուժվել տանը: Henaran.am-ի հեռախոսազանգին պատասխանեց երգչուհու եղբոր կինը: “Շուշանը ցավերի մեջ է, նոր են սրսկել, քնել է”,-ասաց նա՝ ներողություն խնդրելով, որ չի երգչուհին չի կարող պատասխանել մեր հարցերին: Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 24-ի գիշերը: Թե […]

Տունը զարդարել է 76 տոնածառով /ֆոտո/

Ամերիկյան Կենտուկի նահանգի բնակչուհի Սելիա Թոմասը մեկ ամիս է` սկսել է զարդարել իր տունը` նախապատրաստվելով Ամանորին: Սելիան ամեն տարի նոր տոնածառ է գնել, սակայն հինը դեն չի նետել: այսպիսով, նրա տանը 76 տոնածառ կա, որոնք հասնում են առաստաղին: Կինը որոշել է այս տարի բոլոր տոնածառերն օգտագործել ու զարդարել է տունը 76 տոնածառով: Այս հանգամանքը շատ […]

Ֆուտբոլիստը պարտվել է դատարանում մարմնավաճառի պատճառով

Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով ՛՛Ոսկե գնդակի՛՛ 3 թեկնածուներից մեկն է, տանուլ է տվել լրագրողների դեմ դատը: Պատճառը եղել է այն, որ 2 լրագրող Ռիբերիի կյանքի մասին գիրք են գրել, որով շոշափել են անձնական կյանքի նվիրված մի շարք փաստեր: Գրքում մեծ տեղ է հատկացվել նաեւ Ռիբերիի եւ անչափահաս մարմնավաճառ Զահիա […]

Երգչուհու ելույթը սարսափելի ավարտ է ունեցել

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Վիկտորիա Դայնեկոն պատրաստվել է ելույթ ունենալ ռուսական ակումբներից մեկում: Սակայն ելույթից արաջ նրա հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել. երգչուհին հոսանքահարվել է: Վիկտորիան ցանկացել է ուժեղացնել լույսը, որպեսզի դիմահարդարվի, դիպել է լուսամփոփին եւ ուժեղ հոսանքահարվել: Նրան անմիջապես տեղափոպել են հիվանդանոց, համերգն էլ հետաձգվել է: Այս պահին երգչուհու կյանքին վտանգ չի սպառնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի