27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Ռեալը՛՛ կվաճառի իր առաջատարներից մեկին

Իսպանական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ պատրաստվում է բաժանվել թիմի առաջատար պաշտպան Սերխիո Ռամոսից: Պատճառը ֆուտբոլիստի եւ նախագահի միջեւ առկա կոնֆլիկտն է: Կողմերի միջեւ կոնֆլիկտը շարունակվում է օգոստոս ամսից, երբ Ռամոսը պահանջել է բարձրացնել իր աշխատավարձը՝ սպառնալով իր պահանջը չկատարելու դեպքում հեռանալ ակումբից: Բացի այդ արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհ է ֆուտբոլիստի խաղից՝ […]

“Поезд ушёл, целуй теперь рельсы “

Արևելյան Գործընկերությունը, որպես գործընթաց, անցնելով զարգացման բավական հաջող փուլ, այնուամենայնիվ, ունեցավ ամրագրման անհաջող հանգրվան: Բոլոր մասնակից վեց երկրներից հավանաբար միայն Վրաստանի մասով ԵՄ-ի ակնկալիքները կբավարարվեն: Հայաստանը, ինչպես արդեն պարզ էր, իր գեոտնտեսական հարաբերություններն էլ կառուցելու է հյուսիսի իր դաշնակցի հետ: Ինչպես փոխանցել է ՛՛Ազատություն՛՛ ռադիոկայանը, արդեն պատրաստ է տեքստը, որը պետք է ստորագրվի նոյեմբերի 29-ին […]

Վիլնյուսում անցկացվում է “Արեւելյան գործընկերության” գագաթաժողովի երկրորդ օրը /վիդեո/

Այսօր Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվում է “Արեւելյան գործընկերության” գագաթաժողովի երկրորդ օրը, տեղեկացնում է Russia Today-ը։  “Արեւելյան գործընկերությունը” Եվրոպական միության նախաձեռնությունն է, որն ուղղված է հետխորհրդային 6 երկրների հետ ինտեգրման զարգացմանը՝ Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Բելառուս։ Վիլնյուսի գագաթաժողովին մասնակցում են 34 երկրների ներկայացուցիչներ։  Հարկ է նշել, որ երեկ Վրաստանն ու Մոլդովան նախաստորագրել են ասոցացման […]

Երբ կվերադառնա Մովսիսյանը

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով երեկ վիրահատվել էր Լոս ԱՆջելեսում, շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին: ՛՛Շնորհակալ եմ բոլոր նրանցից, ովքեր ինձ աջակցում են վերջին շրջանում: Վիրահատությունս հաջող է անցել: Հուսով եմ, շուտով կազմ ու պատրաստ կլինեմ եւ կօգնեմ ակումբիս չեմպիոնական մրցավազքում՛՛: Հիշեցնենք, որ ՛՛Սպարտակի՛՛ բժիշկ Միխայիլ Վարդապետովը նշել էր, որ […]

Հզոր երկրաշարժ Իրանում. կան զոհեր

Իրանի հարավային Բուշեր նահանգում տեղի է ունեցել 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է 7 հոգի,  հայտնում է lenta.ru-ն:  Երկրաշարժի հետեւանքով կա 30 վիրավոր։ Վնասվել են հիմնականում իրանական ավանդական տները, որոնք կառուցվել են՝ առանց տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը հաշվի առնելու։  Երկրաշարժի էպիկենտրոնից տասնյակ կիլոմետրեր հեռավորության վրա գտնվում է “Բուշեր” ատոմակայանը, որը շահագործման է հանձնվել այս […]

Վարդան Պետրոսյանի վիճակը վատացել է

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է: Այս մասին Henaran.am-ին հայտնեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Վերջինիս խոսքով` Վարդան Պետրոսյանին անհրաժեշտ է հատուկ մասնագիտացված բուժում, իսկ ”Դատապարտյալների հիվանդանոցում” Պետրոսյանին չեն կարող բուժել, և հենց այդ պատճառով էլ վիճակը վատթարանում է: Փաստաբանը նշեց, որ դատապարտյալին կարող են այլ հիվանդանոց տեղափոխել մի դեպքում, երբ նրա կյանքին վտանգ […]

Հավաքվեց 22 մլն 661 հազար 372 ԱՄՆ դոլար

“Դեպի Արցախ” խորագրով 16-րդ ամենամյա “Հեռուստամարաթոն 2013”-ի ժամանակ հավաքվել է 22 միլիոն 661 հազար 372 ԱՄՆ դոլար: Հավաքված գումարն ուղղվելու է Վարդենիս-Մարտակերտ` Հայաստանն Արցախին կապող սոցիալ-տնտեսական կարեւոր նշանակության 116 կմ երկարություն ունեցող ավտոճանապարհի կառուցմանը: Տարբեր հաշվարկներով ճանապարհի կառուցման համար անհրաժեշտ կլինի 30 միլիոն դոլար: Նախորդ տարի “Մեր գյուղը” կարգախոսով անցկացված մարաթոնին հավաքվեց 21 միլիոն 422 […]

Դերենիկ Դումանյանը բավականին լուրջ ունեցվածք է կուտակել.Ժողովուրդ

“Ժողովուրդը” թերթը  գրում է. ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ նույն ինքը՝ Դերոն, բավական լուրջ ունեցվածք է կուտակել։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա նշել է, որ բանկային հաշվին ունի 17.5 մլն դրամ, 30 հազար ԱՄՆ դոլար եւ 8 հազար եվրո։ Ուշագրավն այն է, որ 2011թ. եւ 2012թ. նրա հայտարարագրերում միշտ նույն գումարն է, […]

ԵՄ-ն ու Հայաստանը պատրաստ են

Այսօր Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում ստորագրվելիք հռչակագրի նախնական տեքստի Հայաստանին վերաբերող հատվածում, մասնավորապես, շեշտվում է Եվրամիության և Հայաստանի հարաբերությունների ներկայիս հիմքերը վերանայելու և թարմացնելու անհրաժեշտությունը, գրում է “Ազատությունը“: Ռադիոկայանի տրամադրության տակ հայտնված փաստաթղթում նշվում է, որ կողմերը “վերահաստատում են իրենց հաստատակամությունը՝ ավելի զարգացնելու և խորացնելու համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում”: Հռչակագրի […]

Հրաչյա Հարությունյանին նոր մեղադրանք է առաջադրվել.Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է. ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, ում մասնակցությամբ այս տարվա հուլիսի 13-ին Պոդոլսկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 18 մարդ էր զոհվել, երեկ նոր մեղադրան է ներկայացվել: Այս անգամ նա մեղադրվում է կեղծ փաստաթղթերի օգտագործման մեջ: Մանրամասները`թերթի այսօրվա համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված