18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եռագույնը՝ հյուրանոցի զուգարան-լոգասենյակում /ֆոտո/

Աղվերանի հյուրանոցներից մեկի համարների լոգասենյակներում է կախված այց ցուցանակը: Այն կոչ է շրջակա միջավայրի պաշարները խնայելու մասին: Միաժամանակ հյուրը տեղեկացվում է, թե ինչպես կարելի է օգտագործած սրբիչները փոխել: Թերեւս զարմանալի ոչինչ չլիներ, եթե ցուցանակի վերեւի մասում տեղ չգտներ Հայաստանի պետական դրոշը: Միթե կարելի է այն պատկերել եւ կախել բաղնիք-զուգարանում: Նույն ցուցանակի հետնամասում Մեծ Բրիտանիայի դրոշն […]

՛՛… Այս դիակն ինձ ասելու նոր բան չունի՛՛

Անցյալ տարի այս օրը ես հուսառատ էի… Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը գիտեի, որ վաղը որակապես նոր Հայաստանում եմ արթնանալու: Հայաստան, որտեղ կա քաղաքական լուրջ այլընտրանք … կա թեև նորածին, բայց սուր արտահայտված դիմագծերով ու ամրակազմ ընդդիմություն: Ու ես հպարտորեն ձայն էի տալու այդ ընդդիմությանը: Րաֆֆին այն էր, ինչ պետք էր այդ պահի համար: […]

ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում

Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, ինչպեն նաև ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր […]

Վանեսսա Մեյը վերջին հորիզոնականը զբաղեցրեց Օլիպիական խաղերում/վիդեո/

Հայտնի ջութակահարուհի Վանեսսա Մեյը հանդես է գալիս Սոչիի Օլիմպիական խաղերում Վիետնամի դրոշի ներքո: Լեռնադահուկային մարզաձեւի մրցույթի առաջին փորձում Մեյը ցույց է տվել վերջին` 74-րդ արդյունքը` 1.44.86: Նա 26.98 վայրկյան զիջել է առաջատար սլովենուհի Թինա Մազեին: 

Ֆրանսիայում նշել են ղարաբաղյան շարժման 26-ամյակը

Փետրվարի 15-ին Ֆրանսիայի Վիեն քաղաքում տեղի ունեցավ Արցախի ազգային ազատագրական պայքարի 26-ամյակին նվիրված միջոցառում` Վիենի Հայ մշակույթի տան նախաձեռնությամբ: Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի խոսնակ, Լուարայի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը և շրջանակի անդամ, Վիենի քաղաքապետ Ժակ Ռեմիյեն հավաքվածներին ներկայացրեցին բարեկամության շրջանակը, դրա հիմնադրման և գործունեության նպատակներն ու ուղղությունները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նաև Արտակ Հերիքյանի «Մեր Արցախը» ֆիլմը, որի […]

Թուրքիայում լույս է ընծայվել Կոմիտասի հայերեն, քրդերեն եւ թուրքերեն երգերը ներառող ալբոմ

Թուրքիայում լույս է ընծայվել «Երգարան. մշակումներ Կոմիտաս վարդապետի հայերեն, քրդերեն և թուրքերեն հավաքածուներից» խորագրով  ալբոմ, որը ներառում է Կոմիտասի 12 ստեղծագործություններ, որոնք երբևէ չեն ձայնագրվել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Ալբոմը պատրաստվել է «Արագած» նվագախմբի կիթառահար և գործիքավորող Արի Հեգելի և Ստամբուլի տեխնիկական համալսարանի պետական կոնսերվատորիայի ուսումնական խորհրդի անդամ Բուրջու Յըլդըզի կողմից: Իրադարձությանն անդրադարձած թուրքական «Զաման» թերթի հաղորդմամբ՝ […]

Քննարկվել են ՀՀ–ում այլընտրանքային պատիժների ռազմավարությանը վերաբերող հարցեր

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի  նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստում հանգամանալից քննարկվել է “Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայության ներդրման” հայեցակարգի նախագիծը: Նշվել է, որ ուսումնասիրվել է այլընտրանքային պատիժներ նշանակելու վերաբերյալ միջազգային փորձը, մասնավորապես՝ Եվրոպական միության անդամ պետությունների՝ հաշվի առնելով այդ երկրների վերջին […]

Ինչու է Հայաստանը լռում Բելառուսի եւ Ղազախստանի դեպքում

՛՛Ես հիմա էլ կոորդինացնում եմ Եվրամիության հետ հարաբերությունների աշխատանքները Էկոնոմիկայի նախարարությունում, ԵՄ-ի հետ աշխատանքներն ամենայն ակտիվությամբ շարունակվում են՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչ տպավորություն կկազմեր ինքը մի երկրի մասին, որը չորս տարի բանակցում է ԵՄ-ի հետ, ապա փոխում ուղղությունը դեպի ՄՄ: Փոխնախարարը նշեց, որ ԵՄ-ի հետ աշխատանքներում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի