17 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դաս իշխանությանն ու ընդդիմությանը /վիդեո/

՛՛Դասը պետք է լինի այն, որ դանակը ոսկորին չհասցնեն՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դասեր պետք է քաղեն հայաստանյան իշխանություններն ու ընդդիմադիրների ուկրաինական իրադարձություններից:

Բաբայանը վստահ է, որ միշտ կարելի է մտածել, որ այն, ինչ եղավ ուրիշի հետ, քեզ հետ չի կրկնվի, սակայն այդպես չէ: ՛՛Աստված տա՝ լավ ավարտվի Ուկրաինայում, բայց դա ողբեգություն է: Բոլորը պետք է այնպես անեն, որ դա չկրկնվի: Պետք չէ ասել՝ այ ընդդիմություն մի արեք այդպիսի բան, բայց ոչ էլ պիտի հասցնել դրան, ստեղծել անելանելի վիճակ՝ կատվի համար մի անկյուն, որ նա ստիպված լինի ճանկռել՛՛:

Նա խորհուրդ է տալիս և իշխանությանը, և ընդդիմությանը ոչ միայն միմյանց հետ, այլ հասարակության հետ երկխոսության հետ գնալ: 

Հարցին, թե իշխանափոխություն կարող է այստեղ լինել, Բաբայանը պատասխանեց. ՛՛Ոչ ոք չգիտի՝ ինչպես կարող է  դա կատարվել, կարող է 1 օրվա ընթացքում պայթյուն լինի: 88-ին, երբ պայթեց Ղարաբաղյան շարժումը, ոչ ոք դա չէր սպասում: Եթե մի 5 ամիս առաջ ուկրիանացիներին ասեին, որ նման բան կլինի, ոչ ոք չէր հավատա: Ուղղակի չի կարելի խախտել հասարակական զարգացման օրենքները՛՛:

Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ