26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Զվարթնոցի շենքը կքանդվի

”Կառավարության որոշումը եղավ ու հավանության արժանացրեց մաստեր պլանին կառավարչի կողմից ներկայացված: Քանդումը կլինի՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը՝ ի պատասխան հարցի, թե որն է լինելու Զվարթնօց օդանակավակայանի շենքի ճակատագիրը:  Մովսեսյանը հավելեց, որ վարչապետը սրա հետ կապված առաջարկ է արել, որ ստեղծվի Զվարթնոցի մակետը: ՛՛Փորձենք ինչ-որ կառույցում հավաքել դրա […]

Ադիբեկյանն իրեն նվաստացած կզգա

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կողմ է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, սակայն կարծում է, որ համակարգը պիտի նախօրոք ներդրվեր փորձարկման ու դրվեր քվեարկության: ՛՛Մեծ մոտ այս համակարգի բարոփոխողները գիտակցում են, որ հայն այն անձն է, ով նախընտրում է  գումարը պահել բարձի տակ, ու բանկում գումար պահելը վիրտուալ հարստություն է համարում, որին երբեք չի վստահում իր ժառանգական հիշողությամբ՛՛,-այսօր […]

Փաստաբանների պալատը թափանցիկ է դարձել.պալատի նախագահ

 ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ իր պաշտոնավարման 100-րդ օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես խոսեց Պալատի թափանցիկության մասին: Մասնավորապես, Պալատի խորհրդի եւ նախագահի որոշումները հրապարակվում են Պալատի կայքում: Առցանց փաստաբանները կարող են հետեւել նիստերին: “ Դա Պալատի խորհրդի անդամների մոտ զսպվածություն կառաջացնի, որ նիստերը չանեն տնավարի, նաեւ՝ փաստաբաններն էլ կիմանան՝ ինչով են զբաղվում իրենց […]

Հունվարի 21-ը Գրկախառնությունների միջազգային օրն է

Այսօր` հունվարի 21-ին, աշխարհը նշում է Գրկախառնությունների միջազգային օրը /International Hug Day/: Այս տոնը հիմնվել է ԱՄՆ-ում 1986թ.-ին, հետո լայն տարածում գտել աշխարհով մեկ, գրում է calend.ru-ն։ Ըստ տոնի ավանդույթի՝ ընկերական գրկախառնություն կարելի է ունենալ նաև անծանոթ մարդու հետ։ Հայտնի է նաեւ, որ այս տոնի հիմնադիրներն ուսանողներն են եղել:

Բանը հասավ դեղնակտուցներին, քաղաքական անչափահասներին. Դավիթ Հակոբյանը քննադատեց/վիդեո/

 Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը խոսեց հունվարի 18-ին կայացած ԱԺ չորս ոչ կոալիցիոն ուժերի հրավիրած հանրահավաքին, որի հիմնական նախաձեռնությունը պատկանում էր “Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակին” քաղաքացիական նախաձեռնությանը:  “Սկսենք միտինգային շնորհանդեսից, ես ներկա գտնվեցի այդ հանդեսին:Ողջունելի է, որ ոչ մի անգամ այդքան մարդ չէր հավաքվել, առկա է […]

՛՛Ում կդնի ՛՛Հանրապետականը՛՛՛՛ /վիդեո/

”Ես նրան չեմ ճանաչում, չգիտեմ` ինքն արժանի է, թե ոչ, կարող է, թե չի կարող, բայց ես մի բան  գիտեմ, որ ՛՛Հանրապետական՛՛ կուսակցությունը բուհ-ի ռեկտոր կդնի այն մարդուն, ով հլու հնազանդ կկատարի բոլոր իրենց հրամանները, չի ունենա սեփական կարծիք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը՝ ի պատասխան հարցի, թե […]

ՄԱԿ-ը չեղյալ է հայտարարել “Ժնեւ 2”-ին Իրանի մասնակցության հրավերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այսօր հետ է կանչել Իրանին ուղարկված Սիրիայի հարցով “Ժնեւ-2” համաժողովին մասնակցության հրավերը: Պատճառն այն է, որ Թեհրանը հրաժարվել է աջակցել 2012 թվականին Ժնեւում առաջին բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Բան Կի Մունը որոշում է կայացրել, որ Մոնտրյոյում հանդիպումը կանցնի առանց Իրանի մասնակցության, գրում է РИАНовости–ն: Այս որոշումից անմիջապես հետո հայտնի […]

Քոչարյանը թիմ չունի

՛՛Իշխանություն պիտի ունենաս, պիտի թիմ ունենաս, որ գաս քաղաքականություն, նա թիմ չունի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հնարավորության մասին: Ադիբեկյանի խոսքով՝ նախկին նախագահին ոչ ոք չի սիրում: ՛՛Երբ եղել է երկրի նախագահ, նրա մերձակիցները նրան չէին սիրում, կոպիտ է ու խիստ, դեսպոտ, իր կամքը թելադրող, չզիջող՛՛: ՀՅԴ-ը […]

Արգելում են Սերժ Սարգսյանի նկարով օրացույցը

՛՛Հայ լեզուով թղթերը պիտի այրուեն՛՛. այս վերտառությամբ տեղեկությունը կարդում ենք ՛՛Ժողովրդի ձայն՛՛ թերթի 1918 թ. 61-րդ համարում, որտեղ նկարագրվում է, թե ինչպես է Գանձակի պոստ-հեռագրատան թուրք կառավարիչը վերցնում և այրում Գանձակի փոխանորդի`Վրաստանի և Իմերեթիայի Հայոց Թեմական  Կոնսիստորիային ուղղված երկու նամակ-թղթածրարները` պատճառաբանելով, որ դրանք հայերեն են և, հետևաբար, անհասկանալի  ցենզուրների համար:   Հավելենք նաև, որ հայ գործիչ, Վրաստանում ՀՀ դիավանագիտական առաքելության ղեկավար Արշակ  Ջամալյանն այդ առթիվ  հայտնում է Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական  ներկայացուցիչ  Մ. Ջաֆարովին, որ քրիստոնեության առաջին դարերիցն ի վեր հայ կրոնավորներն ուկրոնական հաստատությունները մշտական կապի մեջ են եղել Էջմիածնի  հետ, գրություններ են փոխանակել հայոց լեզվով, և մինչ օրս ոչ […]

Տեղ-տեղ մերկասառույց է

  ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20–ին` ժամը 21.30–ի  դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:  Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:  Ավտոճանապարհներին կատարվում են մշակման աշխատանքներ՝ անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:   ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի