26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

”Բաղրամյանում փակցնել Յանուկովիչի նկարները”

”Իրավունքի և ազատության” կենտրոն ՀԿ ղեկավար Վարդան Հարությունյանին ուրախացրել են Ուկրաինայի դեպքերը: Ուկրաինայի օրիանակով նա առաջարկում է Բաղրամյան փողոցում փակցնել նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկարները: Հարությունյանը հորդորեց բոլոր քաղաքացիներին վաղը գտնվել Ազատության հրապարակում: ”Ոչ թե որ ՀԱԿ-ի հանրահավաքն է, այլ բոլորը պետք է լինեն, որ իշխանությունը սարսափի”: Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն ՀԱԿ-ի մարտիմեկյան հանրահավաքից, Մարտի […]

Հայրությունը բացասաբար է ազդում ինտիմ կյանքի վրա

Մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հայրությունը բացասաբար է անդրադառնում տղամարդու ինտիմ կյանքի վրա: Նրանք պնդում են, որ տղամարդիկ հայր դառնալուց հետո սկսում են ավելի քիչ սեքսով զբաղվել: Ֆիլիպիններում ապրող 21-26 տարեկան 400 տղամարդու շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջին երեխայի ծնվելուց հետո սեռական ակտիվության մակարդակը տղամարդկանց մոտ նկատելիորեն ընկնում է: 

”Շան գլուխը թաղված է ոչ թե կալորիականության տակ, այլ”

 ”Ես բացարձակ չեմ ուզում գազի, որ կալորիականությունը ստուգեն։ Արտասահմանյան նման կառույցների իմ գործընկներից ես փորձում եմ իմանալ, թե որտեղ ինչ խորամանկության հնարավորություն կա, դրանից հետո կասեմ։ Ժողովրդի ասած` շան գլուխը թաղված է ոչ թե կալորիականության տակ, այլ կարծում եմ` խնդիրն պարամետրի վրա պետք է որոնել”,-կարծում է Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը: Վերջինս նկատեց, որև գազի հարցում […]

Գրիգորը ստիպված քրդացել էր. աշուղը գտել է Սասունում մնացած հարազատներին /վիդեո/

Աշուղ Ռազմար Սասունցու պապերը գաղթել են Սասնո աշխարհից: Աշուղի գենի մեջ նստվածք տված ապրում են հայրենի հողի կարոտն ու այնտեղ հասնելու անբացատրելի ցանկությունը: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում աշուղը պատմեց մի հուզիչ ու սրտառուչ պատմություն. “Սասունի Մոտկան գավառի՝ Շեն գյուղից է իմ պապը: Մի եղբայրը մնացել էր այնտեղ, փոքր լինելով չէր կարողացել հասնել ռուսական զորքին: 73 […]

Յուրգեն Կլոպն է խորհուրդ տվել Շալլանդի թեկնածությունը

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի մասնագետ Բեռնար Շալլանդը: Спорт-Экспресс-ի տվյալներով, նրա թեկնածությունը խորհուրդ է տվել Յուրգեն Կլոպը, ում ղեկավարությամբ ”Բորուսիայիում” հանդես է գալիս հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Շալլանդը կգլխավորի Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի ընթացքում: Հաջող ելույթների դեպքում պայմանագիրը կերկարաձգվի 2 տարով: Նա հավաքական կժամանի երկու օգնականների հետ միասին, իսկ Հայաստանից նրան […]

Րաֆֆիի կոչին չե՞ն արձագանքում /վիդեո/

”Առաջին անգամ չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման կոչով է հանդես գալու”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Աժ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` խոսելով կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի միասնական հրապարակ ստեղծելու կոչի մասին: Հակոբյանը նկատեց, որ  ոչ մի քաղաքական ուժ միայնակ չի կարող դուրս գալ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակից: ”Պարադոքսն այն է, որ ոչ իշխանական ուժերն ընդունում […]

Զուգարանից արտերկիր են տանում. /օրվա կադր/

Ում մտքով կանցներ, որ հայ գործարարները գովազդային վահանակ կտեղադրեն անգամ զուգարանի վրա… Henaran.am-ի ֆոտոխցիկը այս կադրն արձանագրել է “Ռոսիա”կենտրոնի դիմացի կանգառում: Ստացվում է, որ զուգարանը բաց է եւ նաեւ արտերկիր են տանում … մնում է երեւակայել ինչպես:

Բեռնար Շալլանդ. ներկայացնում ենք հավաքականի նոր գլխավոր մարզչին

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել շվեյցարացի Բեռնար Շալլանդը: Շալանդը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Շվեյցարիայի ցածր դիվիզիոններում: Մարզչական կարիերան սկսել է 1977 թվականին՝ աշխատելով շվեյցարական ակումբներում: 2001-2007թթ. գլխավորել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը: Այդ ընթացքում հավաքականը հաջող է հանդես եկել` դուրս գալով աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլեր: 2007-10թթ. հանդիսացել է ”Ցյուրիխի” գլխավոր մարզիչ: […]

Լյուբով Ուսպենսկայան պատմում է իր հայաստանյան կյանքի մասին /վիդեո/

Ռուսական շանսոնի հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի 60-ամյակի կապակցությամբ ռուսական “Առաջին ալիքը” նրան նվիրված վավերագրական ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է “Ես գիտեմ մենության գաղտնիքը”: Հայաստանյան իր կյանքի մասին պատմելու համար Ուսպենսկայան ստեղծագործական թիմի հետ միասին ժամանել  էր Հայաստան: Երգչուհին ֆիլմում մանրամասն պատմում է հայաստանյան իր կյանքի մասին, նկարագրում, թե ինչպես է այստեղ ապրել ու աշխատել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի