26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՕԵԿ քաղխորհրդի նիստը` ապրիլի 16-ին

Բազմաթիվ լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին տեղի կունենա “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ կքննարկվի Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը և ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր: ՕԵԿ մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետի հետ եկավ Կառավարություն /վիդեո/

Ժամը 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ժամանեց Կառավարություն: Նրանց դիմավորեցին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նախքան այդ Կառավարություն էին եկել նախարարների պաշտոնակատարները: Նշենք, որ այս պահին նախագահը Կառավարությանն է ներկայացնում նորանշանակ վարչապետին:   Դիտեք` տեսանյութը:

Ուկրաինան մեկ ոտքով քաղաքացիական պատերազմի մեջ է. Յանուկովիչը դիմել է ուկրաինացիներին /վիդեո/

Նախօրեին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում մամուլի ասուլիս է անցկացրել եւ հայտարարություն արել` կապված Դոնեցկում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նա կոչ է արել այստեղ շտապ հանրաքվե անցկացնել: Նա ասել է, որ Ուկրաինան “մեկ ոտքով մտել է քաղաքացիական պատերազմի մեջ”, ընդ որում` ըստ Յանուկովիչի, կոնֆլիկտի հետ կապ ունի նաեւ ԱՄՆ-ը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: “Սլավյանսկում […]

Գյումրի. Ավերակների վերածվող ամրոցներ /վիդեո/

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո գյումրեցիները, ահավոր աղետից քաղաքին հասած ավերածությունները բնութագրելով, ասում էին, թե երկրաշարժը Լենինականը տարավ, Գումրին մնաց: Այս խոսքերի ենթատեքստում խորհրդային հատկապես վերջին տասնամյակում քաղաքում կառուցված բարձրահարկերի անորակության արձանագրումն էր: Իրոք, Գյումրու ավելի քան հայուր տարի առաջ կառուցված շենք-շինությունները թեև վնասվեցին, սակայն գրեթե ամբողջվին կանգուն մնացին՝ այն դեպքում, երբ դրանք երկրորդ անգամ էին […]

Հենրիխ Մխիթարյանը` ”Բավարիայի” դեմ խաղում/վիդեո/

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մյունխենի ”Բավարիայի” դարպասը: Տեսանյութում ներկայացված են Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները:

Զատկի տոնին գները չեն բարձրանա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ` Աշոտ Հովհաննիսյանը ներկայացրեց մեր հանրապետությունում անասնաբուծության ոլորտում նկատվող դրական տեղաշարժերի մանրամասները: Նա նշեց, որ մսամթերքի արտահանման միտումները շարունակում են նկատվել, Հայաստանից մսամթերք է արտահանվում հիմնականում Ռուսաստան և Վրաստան: Նախորդ տարվա համեմատությամբ Հաաստանում ավելացել են անասնապահության ծավալները: ”Կաթի արտադրության ծավալներն են ավելացել, իսկ ձվի […]

Իմ մահով ոչինչ չի փոխվի կյանքում, ու չի պակասի աշխարհում ոչինչ… Այսօր Համո Սահյանի 100-ամյակն է /վիդեո/

Այսօր սիրված բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Բանաստեղծ Համո Սահյանը /Հմայակ Սահակի Գրիգորյան/ ծնվել է 1914թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի /այժմ՝ Սյունիքի մարզ/ Լոր գյուղում: 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։  1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» […]

”Երկար սպասված ներդաշնակությունը կարծես թե հաստատվում է”

”Չեմ ուզում ուշացած մարգարեի տպավորություն թողնել, բայց միշտ մտածել եմ, որ Տիգրան Սարգսյանը մի տեսակ աններդաշնակ էր մեր իշխանական համակարգի հոգեբանության հետ, և գտնում էի, որ Հովիկ Աբրահամյանը այն անձն է, ով եթե լինի վարչապետ, ապա իշխանական համակարգը կգտնի ինքն իրեն:Ու այս նոր նշանակումով երկար սպասված ներդաշնակությունը կարծես թե հաստատվում է:Բայց մեկ է, այս քայլով […]

Ով կվերցնի Հովիկ Աբրահամյանի մանդատը

ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի մանդատը, ըստ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի, պետք է վերցնի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքնաբացարկ չի հայտնելու և պատրաստվում է վերցնել մանդատը: ”Դիմում չեմ գրելու, դառնալու եմ պատգամավոր”,-ասաց նա: Ալեքսանյանը տեղեկացրեց, որ կուսակցության հետ այս հարցը չի քննարկվել, և իր կարծիքով` քննարկելու կարիք չկա: ”Եթե անհրաժեշտություն […]

Բա՞ սա կաշառակերի տուն ա. Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը ծանր վիճակում է/վիդեո/

Գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Գնդապետը, որը վեց երեխաների հայր է հանդիսանում էր ընտանիքի միակ կերակրողը: Նրա կինն ու մայրը չգիտեն ինչպես ապահովեն օրվա ապրուստը: “Ընտանիքը գտնվում է շատ ծանր պայմաններում: Հիվանդ մայրը, կինը ու վեց երեխա: Գնացեք նրա տունը նայեք, դա կաշառակերի տան նմանա: Մանավանդ, որ մարդը երկար տարիներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի