Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում
Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, սեպտեմբերի 29-ին, ժամը 08.40-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 05.38-ին Ադրբեջանի Հանրապետության տարածքում` Ղուբա քաղաքից 23 կմ դեպի հարավ-արեւմուտք, տեղի է ունեցել 5.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հարավային լայնության 41.230 եւ արեւմտյան երկայնության 48.250: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է […]





































