Ժերար Դեպարդյեն մարմնավաճառությամբ է զբաղվել
Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն ցնցող բացահայտումներ է արել իր անձնական կյանքի մանրամասների մասին իր “Ինչպես ստացվեց” ինքնակենսագրական գրքում:
Դերասանն առանց ամաչելու պատմել է, որ դեռեւս դեռահաս տարիքում գեյ-մարմնավաճառությամբ է զբաղվել, ինչպես նաեւ գողություն է արել ու անգամ գերեզմանատներ թալանել:
Դեպարդյեն պատմել է, որ երբ մայրը` Ալիս Մարիեն հղի է եղել, ամեն կերպ ցանկացել է ազատվել իրենից եւ տարբեր ոչ ավանդական մեթոդների է դիմել: Դրա համար էլ, դերասանի խոսքերով, երբ ինքը 10 տարեկան է եղել, 5 տարեկանից ավելի չի երեւացել:
Դեռահաս տարիքում համասեռամոլները Դեպարդյեյին պարբերաբար սեռական առաջարկներ են արել, նա էլ համաձայնվել է, սակայն փողի դիմաց: Նա նաեւ օգնել է ավելի տարիքով գողերին գերեզմաններ փորել ու հանգուցյալներից արժեքավոր իրեր եւ կոշիկներ գողանալ: 16 տարեկանում դերասանը բանտում է հայտնվել` մեքենա գողանալու համար, տեղեկացնում է Дни.ру-ն:
Դեպարդյեն նաեւ խոսել է իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերությունից` նշելով, որ իրենք մշտապես նամակագրական կապի մեջ են: