27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը հավատարմագրերն է հանձնել նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բիգարը: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ որպես փորձառու դիվանագետ՝ Ջոն Բիգարն իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում որակական նոր փուլ կտեղափոխի հայ-իռլանդական հարաբերությունները: Նշելով, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև դիվանագիտական հարաբերություններն ունեն […]

Թուրքիան չափազանց կոշտ արձագանքեց Հռոմի պապի խոսքերին հայերի կոտորածի մասին. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ելույթի վերաբերյալ թուրքական իշխանությունների արձագանքն ու կոշտ արտահայտություններն արդարացված չեն, հայտնում է ТАСС գործակալությունը: Նա նշել է, որ դեռեւս 15 տարի առաջ Հովհաննես Պողոս II Պապն արդեն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն անվանել էր Ցեղասպանություն: […]

Ապրիլի 24-ին Ռուսաստանը պատվիրակություն կուղարկի Թուրքիա

Ռուսաստանը պատվիրակություն կուղարկի Թուրքիա` մասնակցելու ապրիլի 24-ին Դարդանելի գործողության հարյուրամյակի տոնակատարությանը: այս մասին հայտարարել է  ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: Նա ասել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Ստամբուլ, գրում է Интерфакс-ը: Ընդունելով Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքին` Նարիշկինն ասել է, որ հաջորդ շաբաթ բախտ կունենա լինել Թուրքիայում եւ կմասնակցի Դարդանելի մարտի հարյուրամյակի տոնակատարությանը:

«Ե՞րբ ենք վերջապես տեր կանգնելու մեր հոգևոր հարուստ ժառանգությանը»

Ուրախալի և իսկապես պատվաբեր էր, որ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին Ս. Գրիգոր Նարեկացուն հռչակեց իբրև «Կաթոլիկ Եկեղեցու վարդապետ», որով ընդգծվեց Ս. Գրիգորի սրբակենցաղությունը, ուղղափառ և համաքրիստոնեական մտածողությունն ու արժեքային համակարգը: Վստահ եմ, որ կաթոլիկները նրա երկերը նորից կթարգմանեն տարբեր լեզուներով և կմեկնաբանեն իրենց դիտանկյունից: Սոցցանցերում անօրինակ հիացմունք էր և խանդավառություն, և ամեն մեկը շտապում էր այս […]

Հռոմի պապը 2016-ին կգա Հայաստան. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան

Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Սրբազանը տեղեկացրեց, որ Հռոմի պապը Հայաստան կգա 2016 թվականին: «Սխալ է այն տեղեկատվությունը, թե Հռոմի պապին հրավիրել են Հայաստան` ապրիլի 24-ին ներկա […]

Հայոց դիվանագիտության անկասելի հաղթանակը.«Հայոց Արծիվները» ողջունում են

«Հայոց Արծիվները» ողջունում են… Հայոց դիվանագիտության անկասելի հաղթանակը Քրիստոնեապաշտ Հայե՛ր, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագը, որն իրականացվեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից, մեկդարյա հայ ժողովրդի պայքարի գլխավոր դիվանագիտական հաղթանակն էր: Քրիստոնյա աշխարհի ավագագույն ներկայացուցչի շուրթերից Հայոց Եղեռնը առաջին անգամ բնորոշվեց որպես «Անցյալ դարի առաջին խոշոր ցեղասպանություն»: Գլուխ խոնարհելով 1,5 […]

21-ամյա երիտասարդին դանակահարել են ու նա ի վիճակի չէ ցուցմունք տալ. ՔԿ

Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ 2015թ. ապրիլի 13-ին` ժամը 21:20-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Ա.Խաչիկյանը` «որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերք` լյարդի վնասում» ախտորոշմամբ: Դեպքի առթիվ […]

Տաքսիստները կոնկրետ առաջարկ ունեն

Տաքսի ծառայություններում առկա խնդիրները հաշվի առնվելով ստեղծվել է տաքսի ծառայությունների աջակցություն կենտրոն: Կենտրոնի փոխնախագահ Սուրեն Մկրտչյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ խնդիրները ավելի գլոբալ են, քան կարելի է պատկերացնել: «Գնալով համոզվում եմ, որ տաքսի-ծառայությունները զարգացում չեն ապրում, այլ ընդհակառակը լուծարվում են ու փակվում: Երկու տարի առաջ բոլորը տաքսի-ծառայությունները զարգացել են, և իրենց բիզնեսը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված