09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Տաքսիստները կոնկրետ առաջարկ ունեն

Տաքսի ծառայություններում առկա խնդիրները հաշվի առնվելով ստեղծվել է տաքսի ծառայությունների աջակցություն կենտրոն: Կենտրոնի փոխնախագահ Սուրեն Մկրտչյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ խնդիրները ավելի գլոբալ են, քան կարելի է պատկերացնել:

«Գնալով համոզվում եմ, որ տաքսի-ծառայությունները զարգացում չեն ապրում, այլ ընդհակառակը լուծարվում են ու փակվում: Երկու տարի առաջ բոլորը տաքսի-ծառայությունները զարգացել են, և իրենց բիզնեսը զարգացել է, և առել են մեքենաներ, օրենքի սահամններում ամեն ինչ արել ենք, բայց այսօր ամեն ինչ դժվարացել է»,-բացատրեց  Մկրտչյանը:

Տաքսիստները ցանականում են, որ տաքսի- ծառայությունները տարբերվեն անհատ տաքսիստներից: ՚Երկու  տարի առաջ, երբ հրաման եղավ լիցենզավորման և սպիտակ պետհամարանիշները դեղին դարձրնելու մասին, տաքսի ծառայությունները այդ ամենը արեցին, իսկ անհատ տաքսիները ոչ թե լիցենզավորվեցին և ոչ էլ դեղին համարներ հանեցին: Հետո նրանք բողոքարկեցին, բայց որևէ մեկը մեզ չհարցրեց դա ձեզ  ձեռք է տալիս թե ոչ՚: Լավ դա էլ ձեն չհանեցինք, բայց այսօր արդեն մեզ ասում են, պետք է դեղին համարները հանեք, որի համար մենք վճարել ենք 17 հազար դրամ: Այդ իսկ պատճառով մենք այսօր արդեն առաջարկում ենք, որ տաքսի ծառայությունը պետք է տարբերվի անհատ տաքսիներից, այսինքն մենք առաջարկում ենք, որ տաքսի-ծառայությունների մեքենաները լինեն դեղին պետհամարանիշներովՙ»,-ասաց Մկրտչյանը:

Նրա խոսքով իրենք չեն պայքարում, որ անհատ տաքսիստներ չլինեն, այլ պահանջում են տարբերություններ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ