09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ե՞րբ ենք վերջապես տեր կանգնելու մեր հոգևոր հարուստ ժառանգությանը»

Ուրախալի և իսկապես պատվաբեր էր, որ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցին Ս. Գրիգոր Նարեկացուն հռչակեց իբրև «Կաթոլիկ Եկեղեցու վարդապետ», որով ընդգծվեց Ս. Գրիգորի սրբակենցաղությունը, ուղղափառ և համաքրիստոնեական մտածողությունն ու արժեքային համակարգը: Վստահ եմ, որ կաթոլիկները նրա երկերը նորից կթարգմանեն տարբեր լեզուներով և կմեկնաբանեն իրենց դիտանկյունից:

Սոցցանցերում անօրինակ հիացմունք էր և խանդավառություն, և ամեն մեկը շտապում էր այս մասին ինչ-որ բան գրել: Անկեղծ ասած` ինձ այլ բան է մտահոգում. մենք ծանո՞թ ենք Նարեկացուն, կարդացե՞լ ենք նրա բոլոր երկերը կամ գոնե մեկն ամբողջությամբ, գիտե՞նք նրա աստվածաբանական, իմաստասիրական և բարոյական հայացքների մասին, թե՞ Հայոց Եկեղեցու այս մեծ աստվածաբանը դեռ շարունակում է մեզ համար լինել պարզապես մի պոետ և վերածննդի բանաստեղծ, որի մի քանի ստեղծագործություններն անցնում ենք դպրոցում կամ բարձրագույն կրթական այլ հաստատություններում:

Ե՞րբ ենք վերջապես տեր կանգնելու մեր հոգևոր հարուստ ժառանգությանը և մեր հոգին ու միտքը կրթելու նրանց երկերով: Հարցերս հռետորական են, բայց ուզում եմ, որ ամեն ոք դրանք տա ինքն իրեն և պատասխանի…. Շատ կուզենայի, որ այս օրերի խանդավառությունը խթան հանդիսանար, որպեսզի ընթերցեինք Ս. Գրիգոր Նարեկացու գործերը:

Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ