08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոստիկանությունը զգուշացնում է

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված հուլիսի 12-ին Հայաստանում տոնվող Վարդավառի տոնի հետ: Բացի վարորդներին զգոնության կոչ անելուց՝ ոստիկանությունը տեղեկացնում է, որ առաջին անգամ Սեւան-Երեւան մայրուղու վրա կիրառվելու են շարժական լուսանկարահանող- արագաչափ սարքեր: «Հաշվի առնելով, որ Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառի) տոնի կապակցությամբ հուլիսի 12-ին սպասվում է երթևեկության ինտեսիվության ավելացում դեպի հանգստյան գոտիներ` Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, […]

Իսրայելի խորհրդարանի խոսնակը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի խորհրդարանի` Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշթայնը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է The Jerusalem Post-ը: Նա ասել է, որ Հայաստանում հուշահամալիրներ է այցելել, եւ այն, ինչ տեսել է, չի կարելի անտեսել: Նա նշել է, որ հույս ունի, որ Քնեսեթը «ժողովրդավար երկրի բարոյական ստանդարտներին համապատասխան որոշումներ կկայացնի»:  

Ուր է տանում Վաղինակ Շուշանյանի նոր «տրյուկը» . 168 Ժամ

«168 ժամ»-ը հիշեցնում է` «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը կոչ է արել բոլոր պատգամավորներին, «ովքեր իրենց համարում են ժողովրդի կողմից ընտրված», վայր դնել մանդատները:  «Հասկանալի է, կոչն ուղղված է ոչ իշխանական կամ ընդդիմադիր պատգամավորներին, ՀՀԿ-ականներին այդ կոչը չի վերաբերում: Ընդհանրապես, պատգամավորական մանդատները վայր դնելու առաջարկը վերջին տարիներին պարբերաբար տարբեր առիթներով հնչել է մեր քաղաքական […]

Սերժ Սարգսյանը թույլ չի տվել . Հայկական Ժամանակ

Թերթի լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ական որոշ շրջանակներ փորձել են Սերժ Սարգսյանի մոտ քննարկման առարկա դարձնել Բաղրամյանի հայտնի իրադարձությունների ժամանակ ոստիկանության պետ Վ. Գասպարյանի պահվածքի հարցը: Թերթի աղբյուրները նշում են, որ Սարգսյանն առանձնապես տոն չի տվել այդ խոսակցությանը, այսինքն՝ թույլ չի տվել, որ Գասպարյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնեն, սակայն, հենց Սարգսյանի աշխատակազմից են հայտնի իրադարձություններից […]

Սևանում հեծանիվ նավակ է շրջվել

Հուլիսի 8-ին, ժամը 13.39-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13.32-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 2 հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ափից մոտ 120 մ հեռավորության վրա նկատվել է շրջված հեծանիվ նավակ: Ջրափրկարարները ափ են տեղափոխել Ա.Բ.-ին (ծնվ. 1987թ.), բուժօգնության անհրաժեշտություն չի առաջացել:  

Ոստիկանների դեմ քրեական գործ է հարուցվել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր ստացավ ՀՀ ՀՔԾ-ի 2015թ.-ի հուլիսի 2-ի որոշումը նույն թվականի հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ կազմակերպված ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների իրականացրած բռնությունների հիմքով: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, իր ուսումնասիրության տակ ունենալով ինչպես ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը, այնպես էլ զանգվածային լրատվական միջոցներով հրապարակված […]

Ինչ է ուզում Պուտինը . Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ Ռուսաստանի հատկացրած 200 միլիոն դոլար վարկով Հայաստանը այդ երկրից ձեռք է բերելու նաեւ հեռահար սպառազինություն: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն, ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այն տեղեկությունը, որ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիր։ Այս տեղեկությունն օրեր առաջ տարածել էր ռուսաստանյան […]

Հետախուզում կհայտարարվի.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդի» տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեում որոշել են բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի՝ Աղալարի որդուն՝ Էյներ Խաչատրյանին։ Հիշեցնենք, որ մայիսի 2–ին Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծին մասնակցել է նաև Էյներ Խաչատրյանը։ Մեր տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեն վերջինիս հրավիրել է հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, ինչի արդյունքում […]

Միակ ճիշտ բնորոշումը` «հանցագործություն»

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում մասնակցել է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն» խորագիրը կրող 12-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով: Համաժողովին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին, մասնակցում են Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Դանիել Ֆեյերստայնը, ցեղասպանագիտության և հարակից ոլորտների […]

Ծառուկյանը փոշմանել է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Ինչպես հայտնի է՝ փետրվարի 7-ին ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին առեւանգել եւ դաժան ծեծի էին ենթարկել: Փետրվարի 12-ին այն ժամանակ դեռեւս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե 100 հազար դոլար է խոստանում դեպքի բացահայտման համար արժեքավոր տեղեկություն հայտնողին: «Ժողովուրդ»-ը մի քանի օր է՝ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից փորձում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի