26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Պարգեւատրեցին

«Երևան ջազ-ֆեստ 2015»-ի փառատոնային օրերին ի թիվս համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ երաժիշտների Երևանում գտնվող երգահան և երաժիշտ, ջազ և սոուլ վոկալիստ Սերգեյ Մանուկյանը (Ռուսաստան) պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ մշակույթի և երաժշտության ոլորտում ներդրած ավանդի համար։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Քաղաքապետի անունից բարձր պարգևը ջազ-վիրտուոզին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի […]

« … կապիկն անում է ամեն ինչ, որ իրեն նայեն» . սա արդեն չափն անց է

«Պետական կոչումներ շնորհելու գործընթացը վերածվել է իսկական աբսուրդի. լրիվ կորցրել ենք չափանիշները»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, թատերական գործիչ Նիկոլայ Ծատուրյանը: Նրա խոսքով՝ Արմենչիկի՝ վաստակավոր արտիստի կոչում տալու փաստն այս օրերին մթագնել է մյուսների կոչումները, քանի որ ոչ ոք այլևս չի շնորհավորում Միքայել Պողոսյանին, Հրանտ Թոխատյանին: Ծատուրյանը արվեստագետներին կոչ  է […]

Ամերիկահայերը շնորհակալություն են հայտնել Հռոմի պապին` Ցեղասպանությունը ճանաչելու համար

Հռոմի Ֆրանցիսկոս պապը այցելել է Միացյալ Նահանգներ, որտեղ նրան դիմավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` տիկնոջ հետ: Հռոմի պապի այցի ժամանակ Ամերիկայի հայ համայնքը շնորհակալություն է հայտնել կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը հրապարակել է լուսանկար, որտեղ հանձնախմբի գրասենյակի վրա փակցված է պաստառ հետևյալ գրությամբ. «Շնորհակալ […]

Շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդներին նոր դեղանյութ կտրամադրվի

Հանրապետության գլխավոր և առաջատար էնդոկրինոլոգների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին շաքարային դիաբետով հիվանդների դեղերի հատկացման հետ կապված, ինչպես նաև օրակարգային այլ հարցեր: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Եվս մեկ անգամ նվեց այս տարվա հուլիսի 1-ից նախարարի հանձնարարությամբ շաքարային դիաբետով հիվանդներին արդեն հատկացված և առաջիկա հինգ տարիների ընթացքում հատկացվող, անմիջապես արտադրողից ձեռք բերված ֆրանսիական […]

Կրակոցների տակ խաղող եմ մշակել ու 3 տոննա թափել. ահազանգ սահմանից

Տավուշի մարզում խաղողի բերքահավաքը լուրջ խնդիր է առաջացրել: Henaran.am-ին ահազանգով դիմած սահմանային գյուղերի բնակիչները զայրացած են. «Երեք տոննա բերք եմ թափել, մեծ դժվարությամբ ՝ սահմանի բերանին, կրակոցների տակ  մշակել եմ, հետո հավաքել ու թափել»,-գյուղացին հավելեց, որ Իջևանի գինու գործարանը գյուղացիների հետ նախապես պայմանագիր էր կնքել: Ավելի ուշ դիմած գյուղացիների հետ պայմանագիր չի կնքվել: « Ընդունում […]

Աշոտյանը որոշել է Արմենչիկին առաջարկել

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նույնպես միացավ Արմենչիկի վաստակավոր արտիստ շնորհելու օն-լայն քննարկումներին. «Այս բուռն քննարկումներից հասկացա, որ եթե ուզում եմ, որ հաջորդ գրածս երգը միանգամից սուպեր-մեգա-էքստրա-գիգա հիթ դառնա, ու բոլորը մի քանի օր միայն դրա մասին խոսեն, պիտի առաջարկեմ, որ Արմենչիկը երգի :))))»:

Վրացի ոստիկանները ծեծել են կալանավորներին. տուժածները հայեր են

Սեպտեմբերի 21-ին Ախալցխայի Մարզական դատարանում դատական լսումներ են անցկացվել երեք քաղաքացիների գործով, որոնք մեղադրվում են վերջերս Ախալքալաքում տեղի ունեցած սպանության մասին տեղեկություններ կոծկելու մեջ, գրում է akhaltskha.net-ը: Մինչ դատական նիստի սկսվելը, մեղադրյալների հարազատները բողոքի ցույց են կազմակերպել հենց դատարանի շենքի առջև: Մեղադրյալներ Իգիթյանի, Նալբանդյանի և Կարապետյանի հարազատները հաստատում են, որ կալանավորների հանդեպ կտտանքներ և անմարդկային վերաբերմունք է գործադրվել: […]

Մյուռոնի օրհնության արարողությունը կհեռարձակվի ուղիղ և առցանց

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը և «Շողակաթ» հեռուստաընկերությունը Հայաստանի հանրային (Հ1) հեռուստաընկերության հետ համատեղ, սիրով տեղեկացնում են, որ տեղի կունենա Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության ուղիղ և առցանց հեռարձակում: Մյուռոնի օրհնությունը, որ ավանդաբար տեղի է ունենում 7 տարին մեկ անգամ, այս տարի տեղի կունենա Վարագա սուրբ խաչի տոնին՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 17.00-ից: Արարողությունը կնախագահի և կկատարվի ձեռամբ […]

Յուրաքանչյուրիդ` առանձին առանձին … Արմենչիկի հայտարարությունը

Երգիչ Արմենչիկը Ֆեյսբուքի իր էջում հայտարարություն է տարածել. «Եu Արմեն Հաբեդի Գոնդրաչյանս, «Արմենչիկ» բեմական անվամբ, տրված ինձ իմ ժողովրդի կողմից կարիերայիս հենց սկզբում, ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել իմ ժողովրդին, ՀՀ կառավարությանը եւ նախագահին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման արժանացնելու համար- վաստակավոր արտիստ փոփ-երաժշտության ոլորտում: Այն ցույց է տալիս իրենց սերն ու գնահատանքը այն ամենի համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի