06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կրակահերթ Ճամբարակի վրա.Ժողովուրդ

«Նախօրեին Ադրբեջանին սահմանակից Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում հակառակորդի կողմից կրակոցներ  են  հնչել։   Արդյունքում գյուղի չորս տների պատուհանները կոտրվել են։ Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ տները հիմնականում տուժել են պայթուցիկների բեկորներից։ «Ես անձամբ գնացել և բնակարանները    նայել    եմ։ Բեկորային վնասվածքներ են ստացել, պատուհաններն են կոտրվել։ Փառք Աստծո, որ տվյալ սենյակում մարդ […]

Արփինե Հովհաննիսյանը բավական բարդ կացության մեջ է. Իրատես de facto

Արդարադատության նորանշանակ նախարարը, որքան էլ անձամբ կառավարության ղեկավարի հովանավորությունն է վայելում, միեւնույն է, չի «ձուլվում» գործադիր մարմնի մյուս անդամների հետ, ասել է՝ յուրայինների մեջ օտար է: Թերթի  աղբյուրի փոխանցմամբ, բավականին բարդ կացության մեջ է հայտնվել Արփինե Հովհաննիսյանը, մի կողմից սեփական նախարարությունում չի կարող «իրենն ասել» կառույցի «ենթակայությամբ» գործող ԴԱՀԿ-ին, մասամբ էլ՝ ՔԿ վարչությանը, մյուս կողմից […]

Փխրուն եւ խոցելի. Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գագաթնաժողովին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովում Հարգելի՛ գործընկերներ, Շնորհակալ եմ Նախագահ Օբամային միջազգային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակության այս գագաթնաժողովը նախաձեռնելու համար: Չնայած միջազգային հանրության […]

Օբաման Ռուսաստանին ԱՄՆ-ի պոտենցիալ մարտահրավերներից մեկն է անվանել /վիդեո/

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել ՄԱԿ-ի հոբելյանական` 70-րդ Գլխավոր ասամբլեային: Օբաման իր ելույթը սկսել է թվարկելով այն հաջողությունները, որոնց հասել է ՄԱԿ-ը 70 տարվա ընթացքում, գրում է «Газета.Ru»-ն: Օբաման խոսել է երկրների հզորությունից` նշելով, որ ԱՄՆ-ն աշխարհի ամենահզոր երկիրն է` շնորհիվ իր ժողովորդավարության: Օբաման միեւնույն ժամանակ խոստովանել է, որ ԱՄՆ-ի ներսում ժողովրդավարությունն անթերի […]

Անհասկանալի է. Ժողովուրդ

Ինչպես հայտնի է` շաբաթ օրը Սերժ Սարգսյանը մի շարք գործարարների պարգեւատրել է տարբեր մեդալներով՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման եւ անցկացման աշխատանքներին ցուցաբերած գործուն աջակցության համար» ձեւակերպմամբ։ Ու անհասկանալի է մնում, թե ինչու մեդալի չեն արժանացել Քիմ Քարդաշյանը եւ նրա ամուսինը՝ աշխարհահռչակ ռեփեր Քանյե Ուեսթը: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Ինչ կա Պուտինի մտքին . Ժամանակ

«Ժամանակ» թերթը զրուցել է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ: Հնարավո՞ր է, որ սահմանին լարվածությունը պայմանավորված լինի հակամարտության գոտի զորքեր մտցնելու Մոսկվայի մտադրությամբ։ Մի քանի տարի առաջ քաղաքական ամբիոնից հնչեցվեց «ղալաթ» բառը։ Հիմա ես ուզում եմ կրկնել այն՝ ասելով. ղալաթ է անում ռուս կամ հայ որեւէ քաղաքական գործիչ, ով խոսում եւ անում է այնպիսի գործողություններ, […]

Ինչպես է եղել, որ երիտասարդները խեղդվել են Սեւանում. Հրապարակ

Սեպտեմբերի 25-ին Սևանա լճում ջրահեղձ եղած Դավիթ Վիրաբյանը Հայրավանք գյուղի բնակիչ էր։ Գյուղապետ Դավիթ Բադոյանից տեղեկացանք, որ 32-ամյա երիտասարդը 2 անչափահաս երեխա ուներ. «Նորաստեղծ ընտանիք էր, երեխաները 4 և 2 տարեկան են։ Հանգիստ, շփվող, ծիծաղադեմ տղա էր, ուղղակի ալեկոծություն է եղել։ Գնացել էին ձուկ բռնելու, փոթորիկ էր սկսվել ու նավակը շուռ տվել»,– ասաց գյուղապետը։ Մեր […]

Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք. Մոսկվան չի հանդուրժի /վիդեո/

Նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հարկ է նշել, որ նրա ելույթի սկսվելուն պես` Ուկրաինայի պատվիրակությունը լքել է դահլիճը: Պուտինն իր ելույթը սկսել է 1945 թվականից, ՄԱԿ-ի դերից ու նշանակությունից, հայտնում է РИА Новости-ն: Իր ելույթում Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը էքսպանսիոնիստական նկրտումներ չունի, սակայն չի կարող հանդուրժել […]

Մեր նպատակը վարչական տույժերի ենթարկելը և գումարներ գանձելը չէ. քաղաքապետ

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ շարունակական հսկողություն է իրականացվում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Երևանի ավագանու պարտադիր բարեկարգման, առևտրի և սպասարկումների վերաբերյալ որոշումների պահանջների կատարման ուղղությամբ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը: Ըստ այդմ նախորդ երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է տվյալ նորմերի խախտման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված