26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ջերմությունը 40 աստիճան է, այրվում են կամ դիահերձարանում են` սառը, ինչպես սառույց. Հայկական Ժամանակ

Դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների հաշվարկը հիշեցնում է այն հիվանդանոցը, որտեղ հիվանդների մասին պատկերացում կազմելու համար օգտվում են բոլորի ջերմաստիճանի միջին ցուցիչից: Մի քանիսն այրվում են տաքությունից` ջերմությունը 40 աստիճան է, մի քանիսինը` 38.5, ոմանք արդեն դիահերձարանում են` սառը, ինչպես սառույց, իսկ հիվանդանոցը ներկայացնում է միջինացված ցուցանիշը` 36.6` ամեն ինչ հրաշալի է: Դեկտեմբերի 6-ի […]

Ապարանցի անասնապահը խլել է ոստիկանի զենքը պատանդ վերցրել նրան . Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սևակ Իսպիրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ 30-ամյա Սևակը ունի մտավոր առողջության խնդիրներ, նա ճանաչվել է սահմանափակ մեղսունակ: Սևակը զբաղվել է անասնապահությամբ: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 19-ն անց 50-ի սահմաններում Ապարան-Երևան ջրագծի Քուչակի […]

Սամվել Ալեքսանյանը գումար է խնդրել Ռուբեն Հայրապետյանից` Նոր տարվա համար. Իրատես de facto

Երեկ Հայաստանում մարզական աշխարհում իրադարձություն էր. Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ ՀՖՖ-ն Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց Վարուժան Սուքիասյանին: Ոչ պակաս կարևոր հայտարարություն է արել բիզնես աշխարհի կարկառուն ներկայացուցիչներից մեկը, ով ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամ է: Նիստից հետո Սամվել Ալեսանյանը դիմելով Ռուբեն Հայրապետյանին, խնդրել է իր համար հանգանակություն կազմակերպել, որ կարողանա Նոր տարին պատշաճ ձևով […]

Ի վերջո տուն կգնան. ՀՀԿ պատգամավորը համոզված է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը փաստում է, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը որևէ արտառոց բան չի եղել և հանրաքվեն  անցել է արդար: Ընտրակեղծիքների մասին լուրեր տարածողներին՝ ըստ ՀՀԿ պատգամավորի չարժէ լսել: «Ես կարծում եմ, որ նմանատիպ հայտարարություն կատարողները նախ պետք է համաժողովրդական վստահության քվե ունենան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Մելիքյանը: Մելիքյանը գտնում է, […]

Հայաստանի սպառնալիքը` 10 տարում ապօրինաբար 9.833 մլրդ դոլար է դուրս բերվել

Հայաստանից 10 տարվա ընթացքում՝  2004-2013 թթ. ապօրինաբար դուրս է բերվել 9.833 միլիարդ դոլար: Նման տվյալներ են հրապարակվել Global Financial Integrity կազմակերպության զեկույցում, որն ուսումնասիրում է կապիտալի ապօրինի արտահոսքը։ Global Financial Integrity կազմակերպությունը հաշվի է առնում երկրից ապօրինի ճանապարհով դուրս բերված միջոցները` արտահանվող կամ ներմուծվող ապրանքների հայտարարագրված արժեքի գերազանցման կամ նվազեցման միջոցով: Ինչպես պարզվում է զեկույցից, Հայաստանի […]

Գազը կթանկանա. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» անունը կրող ռազմավարությունը: Դրանում հետաքրքիր կանխատեսում կա ՀՀ-ում մատակարարվող ռուսական գազի վերաբերյալ: «Հայտնի է, որ Ռուսաստանի Համաշխարհային առևտրային կազմակերպության անդամության պայմաններից մեկն այն է, որ էներգապաշարների վաճառքը թե ներքին, թե ցանկացած արտաքին շուկայում պետք է իրականացվի հավասար շահութաբերությամբ: Այս պայմանը կատարելու դեպքում Ռուսաստանից ներմուծվող գազի […]

Մայրիկ, մի սպանիր ինձ

Մայրի՛կ, մի՛ սպանիր ինձ Ես մարդ եմ, ով զրկվել է անունից: Ես երեխա եմ, ով չունի ծնողներ: Մահը ծնունդիցս առաջ առևանգեց ինձ: Խավարից անցա մթություն՝ լույս չտեսնելով անգամ: Սակայն ես, այնուամենայնիվ, դիմում եմ քեզ և կոչում,- ո՛վ Մայր: Քեզ եմ դիմում. դո՛ւ, որ ինձ սրտիդ տակ ունեցար, կրեցիր, այնուհետև մահվան ոսկրոտ գիրկը նետեցիր, ինչպես գետն […]

Ինչպիսի եղանակ է կանխատեսվում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ին արևելյան շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-13-ին էապես չի փոխվի, 14-ի գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով, 14-ի ցերեկը և 15-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով: Երևանում դեկտեմբերի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Ամեն ինչ ասված ա, հարց չկա». ում համար են աշխատել Երդվյալ ազատամարտիկները. Հրապարակ

Լրագրողը ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանից հետաքրքրվել է, թե հանրաքվեի ընթացքի և արդյունքների մասին ինչ կարծիք ունի: Սակայն «հերոս» ԲՀԿ-ականն աչքերը ոլորել է լրագրողի վրա ու հորդորել, որ հեռու մնա իրենից: «Ես անձամբ ու իմ կազմակերպությունն աշխատել ենք հանրաքվեի համար ու հաղթանակ ենք տարել, վերջ` սրանով ամեն ինչ ասված ա, էլ ուրիշ հարցեր չկան»,-խրոխտ հայտարարել է […]

Youtube-ի Top 10 հոլովակները

Google ընկերությունը արդեն սկսել է ամփոփել տարին և ստեղծել է ավանդույթ դարձած Youtube Rewind տեսահոլովակը, որտեղ ներկայացված են անցնող տարվա ընթացքում Youtube-ում ամենահայտնի տեսահոլովակներն ու դրանց հերոսները: Կարող եք նաև այցելել Youtube Rewind-ի էջը և տեսնել այս տարվա Top 10 հոլովակները, տեղեկացնում է armblog.net-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի