24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԶԻՆՈՒԺ

Պաշտոնական այցով Հայաստանում է Կիպրոսի պաշտպանության նախարարը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը:  Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը և ապագա ուղղությունների նախանշմանը: Երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվեց, որ հայ-կիպրական […]

Սեյրան Օհանյանի տիկնոջ վերահսկողության տակ

Մայիսի 26-ին, ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Կամավոր Խաչատրյանը, «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանը և ասոցիացիայի խորհրդի մի խումբ անդամներ այցելեցին ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ: Նրանք եղան վերջերս վերանորոգված ու վերաբացված թերապևտիկ բաժանմունքում, ինչպես նաև վիրաբուժական, վերակենդանացման և անզգայացման, հոգեբուժական բաժանմունքներում, շրջեցին հիվանդասենյակներում, ծանոթացան պայմաններին: ՀՀ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ, […]

Ամառային զորակոչ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց 2015թ. ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների պահանջներով, ինչպես նաև ՀՀ նախագահի 2015թ. մայիսի 19-ի հրամանագիրն իրականացնելու անհրաժեշտությամբ: «Որոշման նախագծում սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2015թ. ամառային զորակոչի կազմակերպման […]

Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ զինվորների նկատմամբ

Թիվ N զորամասի հենակետի 33-ամյա պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ժամկետային զինծառայողների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար: Տեղեկացնում է  «Փաստինֆո»-ն: Ըստ մեղադրանքի՝ նա նախորդ տարվա ամառվա ընթացքում տարբեր օրերի 3 ժամկետային զինծառայողների կամքին հակառակ հարկադրել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել, դրանով իսկ ոտնահարել նրանց իրավունքներն ու ազատությունները: Բացի այդ, նա դասակի հրամանատարից տեղեկանալով […]

Պաշտոնյաներից լավ սահմանապահ զինվորներ դուրս կգան /վիդեո/

«Ես անշուշտ նորից կգնամ երկրիս սահմանները պահելու, բայց քրեաօլիգարխիկ կլանը պետքա կողքիս լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Խաչատրյանի դիտարկմամբ` երկրում շատ են պարապ պաշտոնները ու հենց այդ մարդկանցից լավ սահմանապահ զինվորներ դուրս կգան. «Կկռվեն հենց գլուխները պահելու համար»,-համոզված է ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը Պսկովում կմասնակցի «Փոխգործակցություն-2015» բանակցություններին

ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակագի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն, ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մայիսի 26-ից 27-ը կմասնակցի Պսկովում անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2015» համատեղ զորավարժության կազմակերպման և անցկացման հարցերով երկրորդ շտաբային բանակցություններին:

Սեյրան Օհանյանը անակնկալի է բերել զինվորներին

Մայիսի 26-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցով եղել է ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում, հետևել ծառայության կազմակերպման ընթացքին: Նպատակ ունենալով տեղում ստուգելու զինանձնակազմի առօրյա ծառայության մի քանի դրվագներ, ինչպես նաև ծանոթանալու զինծառայողների ֆիզիկական, մարտական և բարոյահոգեբանական պատրաստվածությունը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անակնկալ այցի շրջանակում անձամբ հետևել է անձնակազմի վերկացին, առավոտյան մարմնամարզության իրականացմանը, […]

Ինչ է փոխվել ԵՏՄ-ից հետո /վիդեո/

<<Այսօր էլ ես ուզում եմ տեղեկացնել, որ մեր գլխավոր խնդիրներից մեկը՝ գերակա ուղղությունը, ՀՀ անվտանգության ապահովումն է, որն անհնարին է իրականացնել՝ գտնվելով այս տարածարջանում՝ առանց համագործակցելու տարածարջանային երկրների գերտերություների հետ, որոնց հետ մենք ռազմավարական գործընկերություն ենք իրակացնում>>,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ ՀՀ-ն անդամակցեց ԵՏՄ-ին, հիմնականում շեշտվում էր, […]

Արմանին սպանել են խոշտանգելուց հետո.մահացած զինծառայողի հայրը չի վստահում/վիդեո/

“2013 թվականի հըուլիսին սպանել են որդուս՝ 20 ամիս ծառայելուց հետո և նախաքննությունը կատարվել է Ղարաբաղում՝ Մարտակերտում, վերևից մինչև՝ ներքև կատարվել է կեղծ ու հանցագործ նախաքննություն: Մենք այսօր պահանջում ենք դատական նիստերը անցկացնել Հայաստանի հանրապետությունում: Մենք  չենք վստահում Լեռնային Ղարաբաղում անցկացվող քննությանը”,-Henaran.am-ի թղթակցին պատմեց մահացած զինծառայող Արման Մուրադյանի հայրը: Նա նշեց, որ որդու մահվան պաշտոնական վարկածը՝ […]

Ինչպես է ժամանակ գտել Սեյրան Օհանյանը

Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը շատ նախարարությունների ու կառավարությանն առընթեր մարմինների առաջին դեմքերը չէին ներկայացել, ինչից պատգամավորները դժգոհեցին:  ԱԱԾ պետի տեղակալ Գորիկ Հակոբյանի փոխարեն Արամ Հակոբյանն էր եկել: Հարցին՝ ո՞ւր է Գորիկ Հակոբյանը, նա պատասխանեց. «Ինքը պլանավորված հանդիպում ուներ, դրա համար չի եկել»: Հանձնաժողովի նիստին եկել էր Պաշտպանության նախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված