27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախագահը չի նշելու

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը չի նշելու ծննդյան օրը` կապված զինվորական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահվան հետ: Սովորության համաձայն, ամեն տարի հանրապետականները հավաքվում էին եւ նշում երկրի նախագահի եւ կուսակցության առաջնորդի տարեդարձը:

Հասարակությունը չպետք է լռի /վիդեո/

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը լրագրողների հետ հանդիպմանը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ու քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել են թիկնապահների աշխատանքային եւ բարոյական կերպարին: Հիշեցնենք, որ 12 օր անգիտակից վիճակում մնալուց հետո երեկ մահացել է ռազմական բժիշկ Վահե Ավետյանը: Նրան ծեծել էին Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում: Բանախոսների համոզմամբ, այս […]

Կենսաբանության միավորները ներքին կարգով չեն փոխվել

“Կենսաբանություն” առարկայի քննության գնահատականները ներքին կարգով չեն բարձրացվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը: Նշենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, կենսաբանության 2 տարբերակներում կար սխալ եւ այդ դիմորդների գնահատականները 1միավորով բարձարցվել են: “Գործող կարգի համաձայն, բողոքարկման փուլում վերանայվել են այն դիմորդների գրավորները, որոնք դիմել էին: Իսկ անկախ բողոքարկումից, […]

Կաշառք է վերցրել ‘Զվարթնոցի’ աշխատակիցը

Երեկ ժամը 02.40-ին  Զվարթնոց  օդանավակայանի  գծային բաժնում մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը Երեվան-Օդեսա չվերթով իր հարսին ճանապարհելիս, հաշվառում անցնելու ընթացքում, հաշվառման աշխատակիցը իրենց 17 կգ հավելյալ քաշի համար պահանջել եվ ստացել է 15.000 դրամ:Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ոստիկանության հաղորդագրությունից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ աշխատակիցը ‘Զվարթնոց’ օդանավակայանի հաշվառման բաժնի վերահսկիչ, […]

Չպետք է ապրել ջունգլիների օրենքով եւ գլուխը ջայլամի նման թաքցնել /վիդեո/

“Ի՞նչ է նշանակում “ախռանա”, ի՞նչ կենդանություն է, ումի՞ց են վախենում: Իրենց ընտրած ժողովրդից:  Նույն ազգն ենք, բայց Ղարաբաղում չեմ տեսել որևիցե մեկը մի հատ նմուշի համար “ախռաննիկ”, “բուլտերիեր” ես չեմ նկատել: Ու էդ մարդիկ ամենավտանգված տեղում են ապրում,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով պաշտոնյաների թիկնապահների բարոյական եւ աշխատանքային կերպարին` ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա իր խոսքը սկսեց […]

Քրոջը սպանած տղամարդը բերման է ենթարկվել բարեկամի տնից

Այսօր` ժամը  00.30-ին, Հայաստանի ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել ‘Նոր Խարբերդ’  Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը, հունիսի 29-ին 50-ամյա քրոջը` Մարգարիտա Հովհաննիսյանին դանակի 20 հարվածով սպանած 49-ամյա Ռոմիկ Հովհաննիսյանը: Վերջինս խոստովանել է իր արարքը  հարցաքննվում է: Նրան բերման էին ենթարկել բարեկամներից մեկի տնից: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նոր Խարբերդ գյուղում եղբայրը […]

Չինովնիկն ու տնօրենը մերկացվել են կաշառք ստանալու փաստով

ՀՀ քաղաքաշինության նախարարության պաշտոնյան եւ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից մեկի տնօրենը  մերկացվել են կաշառք վերցնելու փաստով: Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից,Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԿՀԴՊ ԳՎ է ներկայացել մի քաղաքացի եւ հայտարարություն տվել, որ 2010-2012 թթ. իր կառուցած՝ Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում […]

Դատավորները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության

ՀՀ Արդարադատության խորհրդի որոշմամբ  Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանին հայտարարվել է նկատողություն` զուգորդված 6 ամիս ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:  Իսկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին հայտարարվել է նախազգուշացում:  

Դաշնակցական պատգամավորը բանակցում է իշխանությունների հետ. Հրապարակ

ՀՅԴ-ում հետաքրքիր զարգացումներ են ընթանում. ղարաբադյան-հայաստանյան կառույցների միջեւ առկա խնդիրները դեռ չմարած`ՀՅԴ-ում նոր սկանդալ է հասունանում: Աժ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը սեպարատ, առանց ՀՅԴ-ին տեղեկացնելու բանակցություններ է սկսել ԲՀԿ-ի հետ` Թալինի քաղաքապետի ընտրություններում իր “բաջանաղին”` Տիգրան Հարությունյանին քաղաքապետ դարձնելու համար: Թեմային անդրադարձել է “Հրապարակ”-ը: Տ. Հարությունյանը Թալինի Շղարշիկ գյուղից է, երկար ժամանակ Սամարայում զբաղվել է […]

Որ “պադվադիտ” չանեն. Երկիր

Որքան էլ ԲՀԿ-ի նախկին քվոտայով նորանշանակ ՕԵԿ-ական եւ ՀՀԿ-ական նախարարները, մասնավորապես` առողջապահության եւ քաղաքաշինության, վստահեցնում են, թե կադրային լուրջ փոփոխություններ չեն լինի, դրանք, այդուհանդերձ անխուսափելի են: Այս մասին տեղեկացնում է “Երկիր”-ը` նշելով, որ սյդ նախարարություններում լուրջ եւ լուռ պայքար է գնում մասնավորապես վարչության պետերի պաշտոնների համար: Այս օրերին հատկապես ՀՀԿ-ականները լուրջ բանակցությունների մեջ են նախարարների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված