26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զինվորի սպանության գործով ձերբակալվածներից մեկը գեներալի որդի է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկություններով՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում սպանված Հայկազ Բարսեղյանի հորը` Արկադ Բարսեղյանին այցելած քննիչներից մեկը հայտնել է, որ քրեական գործով ձերբակալված 4 անձանցից մեկը ինչ-որ գնդապետի որդի է: Սպանված զինվորի հարազատները թերթի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատել են: ՛՛Մենք առայժմ չգիտենք, թե ով է գնդապետի որդին, բայց ով էլ լինի, այս գործը չի կարելի […]

՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛-ը թաքցնում է մահերը. Հրապարակ

՛՛Դատապարտյալների հիվանդանոց՛՛ քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը, եթե դրանցով հետաքրքրվողներ կային: Վերջերս, սակայն, հակառակ միտումն է նկատվում: Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել: 4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին: Տեղեկությունը հերքել է […]

Պերմյակովից վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ 10 օր անց. 168 ժամ

ՀՀ քննչական կոմիտեից պատասխանելով ՛՛168 ժամի՛՛ թղթակցի գրավոր հարցմանը՝ հայտնել են, որ Վալերի Պերմյակովից 2015թ. հունվարի 21-ին վերցվել են արյան և մեզի փորձանմուշներ, որոնց նկատմամբ նշանակվել են փորձաքննություններ: Ընդհանրապես արյան և մեզի փորձանմուշներով տոքսիկաքիմիական փորձաքննության արդյունքում հնարավոր է պատասխանել նաև հարցերին՝ արդյոք դրանցում ալկոհոլի կամ թմրանյութի առկայություն կա՞, թե՞ ոչ, եթե՝ այո, ի՞նչ քանակությամբ, արդյոք […]

Ոստիկանությունը կոչ է անում Գյումրիի ցուցարարների նկատմամբ ՛՛իրականացված՛՛ բռնության մասին փաստեր ներկայացնել

Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ […]

Տեղամասային ընտրական հանձնաժողովների պաշտոնների բաշխում է իրականացվել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ` հաշվի առնելով «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխությունները և լրացումները: Ընդունված որոշումներով սահմանվել են տեղական հանրաքվե կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևեր և առանձին գործառույթների իրականացման ընթացակարգեր:  Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել […]

Հայրը դաժանաբար սպանել է որդուն /վիդեո/

Հունվարի 25-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հայտարարություն էր ստացվել, որ Արտաշիսյան փողոցի 39 շենքի 10-րդ տան բնակիչ Գերման Ոսկանյանը անհայտ կորել է: Նրա հայրը` 75-ամյա Կարապետ Ոսկանյանն էլ իրբացատրության մեջ նշել էր, որ որդուն վերջին անգամ տեսել է իրենց շենքի բակում՝ երեք անծանոթ ռուսախոս տղաների հետ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հաղորդումից երկու […]

Ոստիկաններին ազատել են աշխատանքից /վիդեո 16+/

Մոսկվայի “Շչուկինո” շրջանի ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են հոգեկան շեղումներ ունեցող կնոջը ծաղրանքների ենթարկելու մեջ: Կնոջը տարօրինակ պահվածքի համար ձերբակալել են փողոցում եւ բերել ոստիկանական բաժանմունք, որտեղ նա մերկացել է, սկսել պարել, հայտնում է LifeNews-ը: Ոստիկանները, սակայն, փոխանակ կնոջը կարգի հրավիրեն, սկսել են ծաղրել նրան ու տեղի ունեցածը նկարահանել են: Երբ այս մասին հայտնի է դարձել […]

Զինվորին կախել են. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանում տեղակայված N զորամասի զինծառայող  Հայկազ Արկադիի Բարսեղյանին մի խումբ անձանց կողմից սպանելու դեպքի առթիվ։  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երեւան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի […]

“Ուկրաինայի հատուկ ծառայությունները Դոնեցկում ահաբեկչական ակտեր են նախապատրաստում” /վիդեո/

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ ուկրաինայի հատուկ ծառայությունները նախապատրաստում են ակաբեկչական ակտեր Դոնեցկի շրջանի բնակեցված վայրերում, հայտնում է Звезда հեռուստաընկերությունը: Այս տեղեկութոյւնը նրանք ստացել են գերեվարված ուկրաինացի զինվորականերին հարցաքննելիս: Փոխնախարարը նշել է, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները պատրաստվում են այրել Դոնեցկի մերձակայքում տնվող մի քանի բնակելի տներ, ինչպես նաեւ սպանել Դոնեցկի […]

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է հավասարակշռություն հաստատի խոսքի ազատության և ատելության խոսքի միջև

Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), միջամտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ներկայացված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին, կոչ է անում հավասարակշռություն հաստատել խոսքի ազատության և ատելության խոսքի միջև: Փարիզ-Ստրասբուրգ, հունվարի 28-ը, 2015թ.: Այն պարագայում, երբ միջազգային համատեքստում խոսքի ազատությունը զգալիորեն վտանգի է ենթարկվում, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խոսքի ազատության և ատելության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի