24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԻՆՈՎԱՑԻԱ

«Տիկ Տոկ»-ը արգելափակվեց

Ծրագրավորող, մեդիագրագիտության փորձագետ Սամվել Հայրապետյանը տեղեկացնում է, որ «Տիկ Տոկ» հավելվածը Հայաստանում  ժամանակավորապես անջատված է: «Անջատվել է Ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունները եւ ֆեյք վիդեոների տարածումը կասեցնելու նպատակով։ Ում մոտ դեռ աշխատում է, շուտով կփակվի։ Բայց, ամեն դեպքում, պետք չի սպասել փակվելուն, ուղղակի հասկացեք, որ պետք չի մտնել «Տիկ-տոկ» մի պարզ պատճառով` Ադրբեջանը սարքած վիդեոներ է տարածում տիկտոկով», – ընդգծում է փորձագետը։Հիշեցնենք, մի շարք հանրային դեմքեր դիմել են իրավապահ մարմիններին՝ այս հավելվածը «Տիկ Տոկ»-ը անջատելու կոչով։  

Ադրբեջանցիք գիշերով զանգում հայհոյում են: Թարգեք էս բաները, կեղծ ձայնային հաղորդագրություններ մի ուղարկեք ձեր ընկերներին. մասնագետ /տեսանյութ/

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Հենարան մամուլի ակումբում քիչ առաջ ներկայացրեց այն վտանգները, որոնք այս պահին կան տեղեկատվական դաշտում՝ կեղծ ձայնային հաղորդագրություններ, հայ օգտատերերի կոտրված հաշիվներ, որոնք օգտագործվում են ադրբեջանցիների կողմից, կեղծ հեռախոսազանգեր: 

«Էս տավարիցավությունը ունի հազարից շատ շեյր … ժող, ես ձեր տեղը ամաչում եմ »

Սոցցանցերի հայկական տիրույթում կրկին ակտիվացել են միլիոնների շահում խոստացող կեղծ էջերը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր հերթական գրառումն է արել «Էս տավարիցավությունը ունի հազարից շատ շեյր։ Ու նման գրառումները լիքն են։ Ժող, դուք սենց բաների հետեւից մի ընկեք, ես ձեր տեղը ամաչում եմ »:

Ծանր հետեւանքներ է ունենալու

«Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Չի հնչել ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ որևէ ողջամիտ բացատրություն: Այս լաբորատորիաները նաև լուրջ բազա են մեր ռազմարդյունաբերության զարգացման համար»,-գրել է նա:  

Ամաչելու, ձայնը կտրելու փոխարեն մի բան էլ լեզվին է տալիս

Փաստաբան Հենրիկ Մարտիրոսյանը գրում է. «2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից «Ականավոր մարդկանց մրցանակ»-ը շնորհվել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին։ Մի մարդու, ում ջանքերի շնորհիվ այս փոքրիկ ու աղքատ երկրում ամեն տարի անց են կացվում միջազգային «Դիջիթեք» տեխնոլոգիական ցուցահանդեսները, Հայաստանի ու Արցախի դպրոցներում ներդրվել և արդեն երկար տարիներ գործում են […]

Թուրք ՏՏ մասնագետը բացահայտել է Twitter-ի 17 մլն օգտատիրոջ հեռախոսահամարները, նրանց թվում կան հայ պաշտոնյաներ

Թուրքական «Karar» լրատվական կայքը հայտնել է, որ ՏՏ անվտանգության հարցերով թուրք փորձագետ,  «Beyaz Takım» ընկերության ՏՏ բաժնի ղեկավար Իբրահիմ Բալիչը բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատիրոջ հեռախոսահամարները, տեղեկացնում է Regionmonitor.com-ը: Ըստ կայքի պնդումների, այդ օգտատերերի շարքում են Հայաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Հունաստանի, Իրանի, Թուրքմենստանի և Գերմանիայի բարձրաստիճան պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ: Ըստ կայքի՝ Բալիչը այդ տվյալներին […]

Սքրոլ արեք ներքև և «սուզվելով» տեսեք օվկիանոսի կենդանական ու բուսական աշխարհը

Ամերիկացի ծրագրավորող Նիլ Ագարվալը ստեղծել է մի հետաքրքիր կայք, որտեղ ինտերակտիվ կերպով ներկայացված է օվկիանոսի մեջ գտնվող կենդանական ու բուսական աշխարհը, տեղեկացնում է armblog.net-ը: Վիրտուալ օվկիանոսի մեջ սուզվելու համար անհրաժեշտ է ընդամենը սքրոլ անել ներքև: Սուզվելու ընթացքում ցուցադրվում է ընթացիկ խորությունը: Այս կայքն ավելի արագ ու էֆֆեկտիվ է աշխատում հատկապես բջջային հեռախոսների վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված