25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Մարդանման ռոբոտի նոր հնարավորությունները. /Տեսանյութ/

Boston Dynamics ընկերությունը ցուցադրել է իր մարդանման ռոբոտի՝ Atlas-ի նոր հնարավորությունը․

այժմ ռոբոտն ավտոմեքենայի ամորտիզատորները վերցնում է մի տեղից և վերադասավորում դարակում:

Չի բացառվում, որ այն ծրագրից անցնի աշխատանքի:

Հիշեցնենք, որ ավտոմոբիլային արտադրությունը բավականին խնդրահարույց ոլորտ է մարդկանց համար և ընդհակառակը, հարմար է ռոբոտացման համար.

այն բնութագրվում է աշխատանքի մեծ ծավալով, ծանր մասերի հետ աշխատանքով, վնասվածքներ ստանալու բարձր ռիսկով և գործառնությունների ճշգրտության և հուսալիության բարձր պահանջներով:

Ժամանակակից գործարանների հավաքման գծերում արդեն աշխատում են բազմաթիվ արդյունաբերական ռոբոտներ, որոնք մասնագիտանում են կոնկրետ առաջադրանքների մեջ:

Սակայն կան առաջադրանքներ, որոնք դժվար է նկարագրել խիստ ալգորիթմներով, և այստեղ հարմար են հենց մարդանման ռոբոտները։

Boston Dynamics-ը պատկանում է Hyundai-ին, և նրա ռոբոտները կարող են օգտագործվել նաև ավտոարտադրության մեջ.

Atlas-ը դեռևս զուտ հետազոտական նախագիծ է, և ներկայիս տեսքով այն մարդանման ռոբոտների մեջ ամենահեռանկարային նախագծերից է:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ