25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարօրինակ է թվում. Լ. Խաչատրյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը տարօրինակ է համարում այն, որ ՛՛պալատական ուսումնասիրողների կարծիքը միշտ հակադարձ է ոչ պալատականներին: Պալատականներն ասում են՝ 10-12 հատ ցանց կդնենք, եթե տեսնենք ազդում է  Սևանի վրա, կդադարեցնենք, 21-րդ դարում պատկերացնում եք, երբ այդ ամենը կարելի է մոդելավորել, նստել համակարգչի առաջ ու մոդելավորել՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում […]

Բնապահպանության նախարարությունը խախտումներ ունի. Վերահսկիչ պալատ

Վերահսկիչ պալատը պարբերաբար անդրադառնում է երկրի համար կարևոր նշանակություն ունեցող բնապահպանական խնդիրներին: Դինամիկ կերպով զարգանում է նաև տվյալ վերահսկողության կատարելագործմանն ուղղված միջազգային համագործակցությունը: Վերահսկողության կոնկրետ թեմաներն ընտրվելու են տվյալ ժամանակաշրջանում առաջնահերթ կարևորություն ունեցող խնդիրների շրջանակներից: Հաշվետու տարում վերահսկողությունն իրականացվել է ՙԽոսրովի անտառ՚ պետական արգելոց ՊՈԱԿ-ի և ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության գործառույթների նկատմամբ: Բացահայտվել են էական […]

Ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումներն իրականացվում են թաքուն

Ձկնարտադրության ոլորտում հսկողություն և վերահսկողություն իրականացնող կազմակերպությունները ամեն ինչ անում են, որպեսզի կազմակերպությունները փակվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն’’ ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը: Նա նշեց, որ  ձկնարտադրությանը վերաբերող բոլոր միջոցառումները իրականացվում են թաքուն, իրենց հետ չեն համաձայնեցնում, իսկ տնտեսվարողը չի տիրապետում իր նկատմամբ իրականացվող միջոցառումների էությանն ու բովանդակությանը, […]

Աշխարհի վերջը մո՞տ է. հզորագույն հրաբուխի արթնանալու վտանգ կա /վիդեո/

Գիտնականներն ահազանգում են` ԱՄՆ-ի արեւմուտքում գտնվող Յելլոուստոնյան հրաբուխը կարող է արթնանալ: Վերջին տվյալներով` հրաբխի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասնում է 20 աստիճանի, վայրի բիզոնները խմբերով հեռանում են այդ տարածքից, գրում է topnews.ru-ն: Բացի այդ, 2014-ի սկզբից արդեն 60 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել, որոնցից ամենաուժգինը` մարտի 30-ին, ուժգնությունը կազմել է 4,8 բալ: Գիտնականները, որոնք տեւական ժամանակ […]

Ինչու է նախարարությունը հիմա ակտիվացել /վիդեո/

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ Արարատյան ջրավազանի ջրային պաշարի անարդյունավետ օգտագործման հետևանքով ստեղծվել է բնապահպանական բարդ իրավիճակ, ինչը պայմանավորված է նաև խորքային հորերի հորատումն իրականացնող սարքավորումների աշխատանքի ոչ պատշաճ հսկողությամբ: Այսօրվա որոշմամբ կառավարությունը, փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, խստացրել է այդ հսկողությունը, ինչն էլ կնպաստի ապօրինի շահագործվող խորքային […]

Մեղրիի մասին մոռացեք, վեց, յոթ տարի հետո այլևս չի լինի

“Կանաչների”  միության նախագահ Հակոբ Սանասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի բնապահպանական խնդիրներին:  Նա  գտնում է, որ բնապահպանության ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս երկիրն ՛՛ուղղակի մսաղացով անցկացնել՛՛, և արդեն այսօր իսկ երկիրը լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած: “Ամեն մի հանքը երկրաբանական ուսւումնասիրության ենթարկելու համար հազարավոր դոլարներ են ծախսվում: Հայաստանը հրաբխային երկիր է […]

Ճանապարհ դեպի կործանում /վիդեո/

Հայաստանում հանքարդյունաբերության պատասխանատու զարգացման հնարավորությունները քննարկելու համար մարտի 25-26-ը Երևանում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ ՛՛Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ՛՛ խորագրով, որին մասնակցել են նաև հանրության մի քանի ներկայացուցիչներ: Կարելի է ենթադրել, որ համաժողովը կազմակերպվել էր այն պատճառով, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ է հավաքել բնապահպանական շարժումը, բարձրացել է մարդկանց էկոգիտակցության և իրազեկման մակարդակը, ինչը խնդիրներ է […]

Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման միջպետական ճանապարհին տեղի է ունեցել հողային պաստառի փլուզում

ՀՀ   տրանսպորտի և  կապի նախարարությունը տեղեկացնում է,  որ մարտի  26-ի լույս 27-ի գիշերը` ժամը 04:00-ի  սահմաններում,  Երևան – Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման  միջպետական  նշանակության  ավտոճանապարհի  70կմ–ում տեղի է ունեցել հողային պաստառի շեպի փլուզում:                             Կատարվում են  մաքրման աշխատանքներ:                            Երթևեկությունը երկկողմանի բաց է:         ՀՀտրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հանքավայրի շահագործումը պարունակում է անհամեմատ ավելի մեծ վտանգներ. Լ. Սարգսյան

Ներկայացնում ենք ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգմավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին: ՛՛Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսության կախվածությունը ընդերքի անխնա շահագործումից գնալով էլ ավելի է խորանում: Այս միտումը վտանգավոր է ոչ միայն առողջապահական և սոցիալական առումներով, այլև երկրի տնտեսական անվտանգության տեսանկյունից, քանի որ հանքահումքի վրա նստած տնտեսությունը ոչ թե զարգացում է, […]

Անձնականով տեղը կդնի. նախարարին առաջարկել են կեղտոտ ջուր խմել /վիդեո/

՛՛Ես նույնպես հրավիրված եմ եղել այդ միջոցառմանն, որի նպատակն էր հանքարդյունաբերության խնդիրները վեր հանել, քննարկումներ իրականացնել ու պարզել խնդիրները, որ այսօր կարող են լինել և բնապահպանական տեսանկյունից, և արդյունաբերության տեսանկունից՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ խոսելով այսօր տեղի ունեցած սկանդալային միջադեպից: Հիշեցնենք, այսօր ՛՛Պատասխանատու հանքարդյունաբերության հաստատում. մարտահրավերները և հնարավորությունները՛՛ խորագրով միջազգային կոնֆերանսի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված