21 Սեպտեմբերի, Saturday, 2019
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Մահափորձի կազմակերպիչներին պետք է ընտրապայքարի շրջանակից դուրս փնտրել. Կարապետ Ռուբինյան

image_15586

“Ընտրապայքարի տրամաբանությունից դուրս բան է տեղի ունեցել, ինչն անշուշտ, մերժելի է եւ առաջին հերթին ստվերում է մեր պետականությունը եւ պետք է բացառվի’’,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին ուշ երեկոյան ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձին, ասել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը: ‘’Այստեղ, իհարկե,  իշխանության պատասխանատվության եւ […]

Միջազգային մամուլն արագ արձագանքում է հայաստանյան միջադեպին

image_15584

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կատարված մահափորձը միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է: Առայժմ արեւմտյան վերլուծաբանները որեւէ եզրահանգում չեն ներկայացնում եւ չեն շտապում վերլուծել միջադեպի դրդապատճառները, փոխարենը` ներկայացնում են հայկական կայքերում տեղ գտած տեսակետները: “Regnum” տեղեկատվական գործակալությունը, որն առաջիններից մեկն է արձագանքել միջադեպին, ընտրությունների հետաձգման հետ կապված ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքերը, ըստ որի` […]

Թուրքիայում հայերի վրա կատարված հարձակումներն արթնացնում են 1915-ի հուշերը. “The Economist”

image_15447

Հեղինակավոր “The Economist” պարբերականն անդրադարձ է կատարել վերջերս Թուրքիայում  մի շարք հայերի վրա կատարված հարձակումներին: “1915-ի ստվերները” վերնագրով հոդվածում այդ հարձակումները ներկայացվում են որպես 1915-ի Հայոց ցեղասպանության դառը հուշերի վերակենդանացում: “Մարիսա Քյուչուկը տարեց հայ կին էր, ով ապրում էր Ստամբուլի գեղատեսիլ  թաղամասերից մեկում, որտեղ քրիստոնյաները եւ մուսուլմանները խաղաղ ապրում են կողք կողքի: 2012-ի դեկտեմբերի 28-ին […]

Ադրբեջանը ձգտում է ռազմական ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը. “Независимая газета”

image_15410

Ռուսական “Независимая газета”-ն անդրադարձել է ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցին Հայաստան: Հոդվածում մասնավորապես ասվում է. “Նախօրեին ավարտվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական այցը Հայաստան: Սա նրա առաջին արտասահմանյան այցն էի նոր պաշտոնում: Այցը պլանային էր, չնայած որ այն անցավ ղարաբաղյան հակամարտության սրման ֆոնի վրա: Այնպես որ Շոյգուի կապերը Հայաստանի ղեկավարության հետ եւ […]

Հայաստանի մշուշոտ ընտրությունները. The National Interest

image_15365

2013-ը նախագահական ընտրությունների տարի է Հարավային Կովկասի երկրների համար, եւ մրցապայքարն առաջինն սկսում է Հայաստանը, որտեղ ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին: Ի՞նչ կարելի է սպասել այդ ընտրություններից եւ ընդհանրապես ինչպես կազդի այն Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա: Այս մասին ծավալուն հոդված է հրապարակել “The natinal interest” պարբերականը:, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Այս ընտրություններն ինչ-որ իմաստով խորհրդանշական […]

Ադրբեջանցիները շարունակում են մարդասպաններին հերոսներ դարձնել. “The Washington Times”

image_15119

Դժվար է հավատալ` որքան արագ Ադրբեջանը մոռացավ իր սեփական պատմությունը` 1988-ի փետրվարի 26-28-ը Բաքվից 16 մղոն հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները: 3 օրվա ընթացքում ադրբեջանցիների ամբոխը գրոհել եւ սպանել է հայերին փողոցներում եւ նրանց սեփական տներում, մինչ ոստիկանությունը դիտում եւ թույլատրում էր այդ ամենը, իսկ բժիշկները հրաժարվել են օգնություն ցուցաբերել տուժածներին […]

ՀՀ-ն Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար կարող է դիմել ՌԴ-ին

image_15063

“BSR-Russia” ռուսական կայքն օրերս հոդված է հրապարակել “Հայաստանը ԼՂ օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար կարող է դիմել Ռուսաստանին” վերնագրով, որում մասնավորապես ասվում է. “Ստեփանակերտի օդանավակայանի թեման կրկին բուռն քննարկման մեջ է այն բանից հետո, երբ ԼՂ-ն նախորդ շաբաթ հայտարարեց, որ Ստեփանակերտ-Երեւան չվերթները կարող են իրականացվել առաջիկա օրերին, ինչին Ադրբեջանի կառավարությունն արձագանքեց` ՀՕՊ ուժերին հրաման տալով հարվածել […]

Թուրքիան պահանջում է ոչ թուրքական հնությունները՝ օտարերկրյա թանգարաններին վախեցնելու միջոցով

image_14976

Վերջերս թուրքական կառավարությունն ագրեսիվ արշավ է սկսել՝ ճնշում գործադրելով եվրոպական եւ ամերիկյան բազմաթիվ թանգարանների վրա՝ օսմանյան ժամանակաշրջանում երկրից դուրս բերված հնությունները վերադարձնելու համար: Թեեւ հասկանալի է, որ երկրները ցանկանում են վերականգնել իրենց ժառանգության մաս կազմող հնագույն մասունքները, սակայն Թուրքիայի դեպքում առկա են որոշակի շեղումներ, որոնք հատուկ ուշադրության են արժանի: Եթե այս թանկարժեք հնությունները Թուրքիայից դուրս […]

Թեկնածուի կայքի վրա հարձակումը կարող է լավ գովազդ լինել. Սամվել Մարտիրոսյան

image_14942

“Ժառանգության” առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կայքը, չնայած հաքերային հարձակմանը, չի դադարել գործել: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց ‘’Ժառանգության’’ մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը.  ‘’Կայքը գործում է, չհաջողված հարձակում է եղել’’ : Դեռեւս հստակ չէ, հաքերային հարձակմումը որտեղից է եղել, բայց ինչպես փոխանցեց Հովսեփ Խուրշուդյանը, մասնագետները հակված են կարծելու, որ խոսքը ադրբեջանական հարձակման մասին է: […]

Երբեւէ չի եղել նման իրավիճակ

image_14806

ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանի գնահատմամբ,  Հայաստանում  նախագահական ընտրությունների շեմին ստեղծված քաղաքական իրավիճակը տարբերվում է անցած բոլոր ընտրությունների շրջանում   եղած քաղաքական իրավիճակից.”Քաղաքական կոլափս է”,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց  Մանվել Սարգսյանը: Նրա խոսքով, խորհրդարանական ուժերը, որոնք չեն մասնակցում ընտրություններին եւ նախապես հայտարարել են, որ անիմաստ են համարում մասնակցությունը, իրական ընտրություն չի լինելու, որ առաջադրված թեկնածուները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի