14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Էլ չեն ուզում ծառա լինել, արքա դառնալ են ուզում. Իրատես

Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա: Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս: Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»,- ամիսներ առաջ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Սակայն, արի ու տես, Փաշինյանը չի ընդունում, որ առնվազն մեկ տարի իր իշխանությունը պետք է անտրտունջ ծառայի ժողովրդին։ Եվ ոչ միայն նա։ […]

Տխուր թվեր եւ լավատեսական կենացներ. 168 Ժամ

Տնտեսական տեղեկատվության ամենակարևոր լուրը, հարկավ, կարելի է համարել «Աշխատիր, Հայաստան» անունով ծրագիրը, որ մեր իշխանությունները գործարկեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում: Ներկա էր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Միջոցառման բնույթի հետ կապված նրա ելույթը հետաքրքիր էր: Օրինակ, այս պնդումը. «Գործազրկությունն ապագայում լուրջ մարտահրավեր կդառնա ինչպես Հայաստանի, այնպես էլ ողջ աշխարհի համար»: Այն ինքնատիպ ու հիմնավոր […]

Պարոն Դավթյան, դուխով: Տապալո՞ւմ, թե՞ սուտ մատնություն

«Հայոց Տուն» կենտրոնը դիմել է ՀՀ դատախազությանը` պահանջով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի և նրա գլխավորած թիմի դեմ 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին և 2018թ. հոկտեմբերի 2-ին կատարած սահմանադրական կարգի տապալման և իշխանության վերացման համար  Սա հաղորդում է, պարո՛ն Դավթյան, հաղորդում 2018թ. դեկտեմբերի 6-ին Yerevan.today.am կայքում հրապարակված «Տաս տարի անց կամ Փաշինյանի «թավշյա» ռեցիդիվը» հոդվածումս ՀՀ գլխավոր […]

Ինչից կամ ումից է վախենում Արարատ Միրզոյանը: ԱԺ-ն դիմել է կառավարությանը կլորիկ գումարի խնդրանքով

Պատգամավորների թվի ավելացմամբ պայմանավորված՝ Ազգային ժողովի բյուջեն չի բավարարում: ԱԺ-ն ըստ այդմ դիմել է կառավարությանը կլորիկ գումարի խնդրանքով, խոսքը մոտ մեկ միլիարդ դրամի մասին է։ Խորհրդարանը կառավարությունից մի նախագծով 892 միլոն 600 հազար դրամ հավելյալ գումար է խնդրել, հիմնավորումն այն է, որ 2019 թվականին 59-ով ավելացել է խորհրդարանի աշխատակիցների թիվը` պայմանավորված պատգամավորների եւ մշտական հանձնաժողովների […]

Վարչապետի սպառնալիքները նյարդայնացնում են գործարարներին. Փաստ

Կառավարության վերջին նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց գազի և բենզինի շուկայում տիրող վիճակը՝ գազի գնի բարձրացման պատճառները հասկանալու նպատակով: Քննարկումը ծավալվեց, տար­բեր կարծիքներ ու պարզաբանումներ հնչե­ցին: Վարչապետն ամփոփեց իր՝ արդեն ավանդական դարձող սպառնալիքներով՝ իրենց բարությունից շատերը «առիթավորվում» են: Նա ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանին հանձնարարեց ցույց տալ, որ իշ­խանությունը կատակ չի անում: Իսկ այդ ըն­թացքում […]

Անարխիա, վայ-բարեփոխումներ: Ինչ վիճակում է մեր երկիրը, եւ ուր է գնում այն. Հրապարակ

Ուզում եմ ձեզ պատմել օրվա ընթացքում խմբագրություն այցելած մարդկանց մասին։ Այդ խճանկարը բավական է հասկանալու համար, թե ինչ վիճակում է մեր երկիրը, եւ ուր է գնում այն։ Առավոտյան մեր թռուցկաժողովի ժամանակ փոթորիկի նման խմբագրություն ներխուժած կինը պատմում է, թե ինչպես են իր աղջկան՝ երկու փոքր երեխայի հետ, վտարել տնից, թե ինչ մեքենայությունների արդյունքում է մի […]

ՀՀ նոր իշխանությունների բարդույթը Արցախի, արցախյան հիմնահարցի և Ղարաբաղյան պատերազմի նկատ­մամբ. Փաստ

ՀՀ նոր իշխանությունների բարդույթավորվածությունը Արցախի, արցախյան հիմնահարցի և Ղարաբաղյան պատերազմի նկատ­մամբ մանրամասն ուսումնասիրության կա­րիք ունի, բայց առաջին տպավորությամբ այս երևույթը նոր չի սկիզբ առել ու երևի ավելի շատ կապ ունի այն կոմպլեքսի հետ, որ այս իշխանության մեծամասնությունը չի ծառայել բանակում, իսկ նորաթուխների մի զգալի մա­սը Արցախում չի էլ եղել ընդհանրապես:  Ավե­լին, մեր տեղեկություններով, վերջերս Արցախ […]

Փաշինյանը մի հսկայա­կան շքախմբով գնաց հասավ Լյուքսեմբուրգ և Բրյուսել, որ Էնտգենի հետ ճա­շի ու Արևելյան գործընկերու­թյան անդամ երկրների ղեկա­վարների հետ ընթրի

«Բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում, երբ հետևում ենք վարչապետ Փաշինյանի՝ Լյուքսեմբուրգ և Բրյուսել կատարած այցին: Նախ՝ վարչապետը երևի մի 40 հոգանոց խմբով հասավ Լյուքսեմբուրգ: Ինչ-որ անհասկանալի հանդիպում ունեցավ մեծ դքսության կառավարության ղեկավար Քսավյե Բեթելի հետ, որից հետո, «Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էնտգենի անունից, ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տրվել է ճաշ»: Հաջորդ կանգառը Բրյուսելն […]

Անտերություն, անարխիա, անգործություն. Հրապարակ

Գրեթե բոլորս նախարարություններում աշխատող ծանոթներ ունենք և պետական կառավարման համակարգից տեղեկություններ ստանում ենք։ Համոզված եմ, որ բոլորը տեղյակ են, թե ինչ բարձիթողի վիճակում են նախարարություններն ու դրանց ենթակա կառույցները վերջին մեկ տարում։ Եթե երեք բառով բնութագրենք՝ անտերություն, անարխիա, անգործություն։ Մասամբ դա պայմանավորված է երիտասարդ նախարարների անփորձությամբ և անաշխատունակությամբ, ինչն այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված