14 Մարտի, Saturday, 2026
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Ահազանգ. նոր Հայաստանում նոր արտոնյալներ եւ սեփականատերեր/լուսանկարներ/

Henaran.am-ի խմբագրությունը քաղաքացի Կարեն Գրիգորյանից նամակ է ստացել, որով քաղաքացին ահազանգում է, որ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում սրճարան կառուցելու արտոնություն է տրվել «Քաղաքացու որոշում» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ավագյանին: Քաղաքացին փոխանցել է նաև շինարարության լուսանկարներ։ Նամակում մասնավորապես ասվում է. «Արմենիա բժշկական կենտրոնի հարևանությամբ գտնվող այգու տարածքում, ավելի կոնկրետ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, տարիներ շարունակ գործում էր մի բացօթյա սրճարան, որն ըստ […]

Մի ճկվիր, տղամարդ եղիր: Փաշինյանին սխալ ենք հասկացել. Ժամանակ

Երեկ բավականին տհաճ միջադեպ է գրանցվել ուկրաինացի փորձագետ Մուստաֆա Նայյեմի հայաստանյան այցի հետ կապված: Սահմանապահ ծառայությունը Նայյեմին, որը Երևան էր ժամանել հակակոռուպցիոն համաժողովի մասնակցելու նպատակով, թույլ չի տվել մուտք գործել երկիր: Պարզվել է՝ Նայյեմին անցանկալի անձ է, ընդ որում՝ Ռուսաստանի համար, ու այս խնդիրն առաջացել է Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայությունների բազաների տվյալների սինխրոնիզացիայի հետևանքով: […]

Բյուջեի գերակատարման «միֆը». ուշացած տվյալները բացահայտում են. 168 Ժամ

Ապրիլ ամսվա սկզբին իշխանությունը շատ բուռն և մեծ ոգևորությամբ խոսում էր այն մասին, որ կառավարությանը հաջողվել է առաջին եռամսյակի արդյունքներով պետական բյուջեի եկամուտները գերակատարել 11.4 միլիարդ դրամով։ Այդ մասին նախ՝ ֆեյսբուքյան իր էջում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ դրանից օրեր անց ծավալուն ասուլիսի միջոցով ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը։ Ի դեպ, այդ ժամանակ դեռևս հրապարակված չէին […]

Քայլող պատուհասներ. «բարդակ» իշխանության մեջ

Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմում ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործ հարուցվելուց հետո տեղի ունեցավ թիմի պառակտում, որը բացահայտ դրսևորվեց սոցցանցերում սանասարյանամետ և վանեցյանամետ օգտատերերի միջև… Այդ ամենին նաև ներգրավվեցին պաշտոնյաներ… Իշխանությունների որոշ ներկայացուցիչներ վիրտուալ այդ ընդհարումները բացատրում էին Փաշինյանի կողմից ողջունված ներկուսակցական ժողովրդավարության առկայությամբ, երբ իշխանության ներկայացուցիչներն իրար մեջ ծագած […]

Առնվազն 50 ընտանիք այսօր տուն կունենար, եթե վարչապետը նախապատվությունը չտար խորովածին

 1988-ի երկրաշարժից հետո Գյումրիում դեռ կա ավելի քան 2000 իրենց ժամանակն ապրած և ֆիզիկապես մաշված տնակ, որտեղ ապրում են 5000-ից ավելի քաղաքացի: Սպիտակում նմանատիպ տնակների թիվը հասնում է 1200-ի, իսկ Վանաձորում՝ 350-ի: Սրանք 2018-19 թթվականների վիճակագրական տվյալներն են: Ժամանակավոր կացարաններում ապրող մարդկանցից առնվազն 50 ընտանիք այսօր տուն կունենար, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապատվությունը չտար խորովածային […]

Բացվել կամ «հայտնաբերվել» է 50141 աշխատատեղ, բայց փակվել է 76741 աշխատատեղ

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է աշխատատեղերի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ «Վերջերս Բրյուսելում լրատվամիջոցներով ու լայվով վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ 2019-ի հունվարին՝ 2018-ի հունվարի համեմատ 50141 աշխատատեղ է ստեղծվել։ Էկոնոմիկայի նախարարը շտապեց ճշտելու՝ այդ թվից 38-40000-ը ստվերից բացահայտված աշխատատեղերն են։ Փաշինյանը 2-րդ անգամ խոսեց, այս անգամ նշելով, որ կարևոր չէ, դրանք […]

Շրջանառվում է մինչեւ 10 անգամ գույքահարկը թանկացնելու հարցը

Տնտեսական հեղափոխության մասին. Շատ չխորանալով «հեղափոխություն» բառի անհամադրելիությանը տնտեսության հետ, քանզի շատերն են արդեն դրա մասին խոսացել, ցանկանում եմ կենտրոնանալ մեզ սպասվող փոփոխությունների վրա։ Գաղտնիք չէ, որ մոտակա ժամանակահատվածում կընդունվի հարկային փոփոխությունների փաթեթը։ Միաժամանակ հրապարակ է նետվել նաև գույքահարկի շեշտակի բարձրացման հարցը։ Շրջանառվում է մինչև 10 անգամ այդ հարկը բարձրացնելու հարցը։ Ոչ վաղ անցյալում ականատեսն […]

Հայաստանի ներքաղաքական կյանքը մտել է բազմաթիվ մարտահրավերների և անորոշությունների դիմագրավման նոր շրջափուլ. ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեհամակարգին, համահայկական կառույցի զորակցությամբ, հետամուտ է Հայրենիքի հզորացմանը, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության համակարգերի ամրապնդմանը, Հայրենիք-Սփյուռք փոխհարաբերությունների խորացմանը` համոզումով, որ միայն հանրային և համազգային համերաշխության պայմաններում է  երկիրն  ունակ դիմագրավել ներազգային եւ արտաքին մարտահրավերները: ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն Ժողովն արձանագրում է. 2018 թ. ժողովրդային շարժումով և արտահերթ խորհրդարանական […]

Խորոված չուտող «աբիժնիկներ» թողեք թող աշխատեն, վերջապես

Սփյուռքի նախկին նախարար, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյո՞ք իրատեսական է համարում մեծ հայրենադարձություն սկսելու հնարավորությունը, նշել է, որ այս փուլում մեծ հայրենադարձություն սկսելու խնդիր պետությունն իր առջև չի կարող դնել։  «Այսօր մենք կարող ենք խոսել մասնագիտական հայրենադարձության մասին, որի կարևորագույն ազդակներից մեկը «ՆերՈւԺ» ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Այսօրինակ […]

Աբսուրդ: Ո՞ւր է բյուջեի 900 միլիոն դոլարը. 168 Ժամ

Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։ Հիշեցնենք, որ մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30 տոկոսով։ Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի