27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Արայիկ, հեռացիր, չես կարող. Հրապարակ

Ես հետ եմ վերցնում նախկին խոսքերս, երբ գրում էի, որ Արայիկ Հարությունյանին չի կարելի քավության նոխազ դարձնել եւ նրա վրա չի կարելի բարդել կրթական ոլորտում կատարվող փոփոխություններից եւ տարբեր կասկածելի նախագծերից բխող հանրային ողջ դժգոհությունը։ Երեկ, հետեւելով նրա եւ տարբեր բուհերի դասախոսների հանդիպմանը, հասկացա, որ նրան օր առաջ հարկավոր է ազատել այդ պաշտոնից, քանզի կրթության, […]

Քրիստոսի՛ համար է պետք եկեղեցի գնալ, ապաշխարությա՛ն, հաղորդությա՛ն, օրհնությա՛ն համար, այլ ոչ թե իդեալական քահանաների

Միշտ կլինեն քահանաներ, որ անմիջապես հասարակության ուշադրության կենտրոնում կհայտնվեն, երբ ընկնեն: Ոմանք ասում են, որ շուտով Եկեղեցին իր հոտը կկորցնի այդ պատճառով: Ուզում եմ հանգստացնել ձեզ: Եթե մարդիկ քահանայի բարեպաշտության համար են եկեղեցի գնում, ապա շատ շուտով կհեռանան: Որովհետև Քրիստոսի՛ համար է պետք եկեղեցի գնալ, ապաշխարությա՛ն, հաղորդությա՛ն, օրհնությա՛ն համար, այլ ոչ թե իդեալական քահանաների, որպիսիք […]

Անապահով 4 երեխաները եւ տատիկը մահացել են: Նախարարը արդարանալու փոխարեն պետք է հրաժարական տա

Չորս երեխաներ և իրենց տատիկը մահացել են երեկ՝ նոյեմբերի 16֊ին Նոր Հաճընում շմոլ գազից։Մամուլը հաղորդում է. « Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը»: Երեխաների ծնողները ամուսնալուծված, ապրում են Ուկրաինայում, երեխաները մնացել են տատիկի մոտ։ […]

Հաճա՞խ է պատահել, որ գովեն ու մեծարեն ձեզ: Մարդկային բոլոր փառքերն անցողիկ են, եւ Փրկիչը դա գիտեր

Անվամբ Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբոյ. Ամեն «Ձեր ականջների մեջ պահեցե՛ք դուք այս խոսքերը. որ մարդու Որդին մատնվելու է մարդկանց ձեռքը» (Ղուկ. 9:44): Աստծո Խոսքը սիրող եղբայրնե՛ր եւ քույրե՛ր, հաճա՞խ է պատահել, որ գովեն ու մեծարեն ձեզ, բարձրացնեն ձեր անձն ու անունը: Ոմանք խուսափում են, որոշները  կարիք ունեն գնահատանքի, մի մաս էլ անգամ որոնում է […]

ՀՅԴ-ն դիմել է ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը նամակով դիմել է ԱԺ ԲՀԿ և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին, որով առաջարկում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել։ Դիմումում մասնավորապես ասվում է. «Պատվելի խմբակցություններ, Ինչպես գիտեք արդեն տեւական ժամանակ հանրության լայն շրջանակի մոտ տարակուսանք եւ ընդվզում է առաջացրել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում մեկ նախարարության պատասխանատվության ներքո […]

Շնորհավոր 700 հազար դոլարանոց ձեր Նոր տարին, հարգարժան հպարտ պողոսներ

ՀՀ կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը երեկ որոշել են, որ «կարգին» Հայկոն շուրջ 700 հազար դոլարով Նոր տարի պետք է անի Երևանում։ Ընդ որում, ամանորյա միջոցառումների կազմակերպումը պետք է իրականացնի 1 անձից գնման սկզբունքով, այսինքն՝ առանց մրցույթի։ Եվ որպեսզի հարգարժան պողոսները հանկարծ զոռ չտան երևակայությանն ու չմտածեն, թե սա շատ ուղղակի կոռուպցիոն ռիսկ կարող է պարունակել […]

«Էթիկան մեզ վրա չի տարածվում». Աննա Հակոբյանն ու ամուսինը՝ իրենք իրենց զոհը

2019-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան»  նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 234 հոդված, որոնցից 41-ը եղել է բացասական, 31-ը՝ դրական, 162-ը՝ չեզոք։ Տիկին Աննա Հակոբյանի մասին դիտարկված հոդվածների մեջ բացասականներն ավելի շատ են։ Ըստ հրապարակման, նախկինում […]

Մնացել է 3 աղմկոտ ձերբակալություն. ո՞ւմ կընտրեն. Հրապարակ

Ակնհայտ է, որ իշխանության գործերը լավ չեն։ Նրա գլխավերեւում դամոկլյան թրի պես կախված են հարցեր, որոնք նա չի ցանկանում եւ չի կարողանում լուծել, բայց որոնց հրատապությունը չի նվազում։ Պարզ է, որ ի վերջո մի օր Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ պատասխանի այդ հարցերին։ Օրինակ՝ հիմա Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, եւ ինչո՞ւ չի աշխատում։ Փորձաքննության […]

Փարիսեցին: Ինչպե՞ս է ստացվել, որ Մել Դալուզյանն ավելի մեծ հարգանքի է արժանի մեզանում, քան ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը. Հրապարակ

Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ երկրի վարչապետը յուրաքանչյուր՝ անգամ հանրության կողմից մերժված, փոքրամասնություն կազմող անձանց շահերն է պաշտպանում եւ նրանց առնում իր պաշտպանության տակ։ Իրոք՝ բոլորի, անգամ հիվանդների ու հանցագործների, ազգային, կրոնական ու սեքսու Փարիսեցի վարչապետը: ինչպե՞ս է ստացվել, որ Մել Դալուզյանն ավելի մեծ հարգանքի է արժանի մեզանում, քան ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը […]

Եկել է պոպուլիզմից ու տոտալ մանիպուլյացիաներից սթափվող քաղաքացիների հետ առերեսվելու ժամանակը. Արտակ Զաքարյան

Ինչո՞ւ դեմագոգիկ պոպուլիզմը կարողացավ իշխանություն գալ Հայաստանում: Այս հարցը ապագայի առանցքային հարցերից մեկն է, որովհետև եթե հաջորդ իշխանությունները ևս, մեկ այլ պոպուլիզմի ալիքի վրա գան իշխանության, ապա մենք վերջնականապես կորցնելու ենք առողջ քաղաքացիական հասարակություն ունենալու մեր անհրաժեշտությունը: Օրինակ՝ եթե ներկայիս ծայրահեղ լիբերալիզմի դիրքերից հանդես եկող պոպուլիզմին փոխարինելու գա ծայրահեղ ազգայինի դիրքերից հանդես եկող մեկ այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված