26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անապահով 4 երեխաները եւ տատիկը մահացել են: Նախարարը արդարանալու փոխարեն պետք է հրաժարական տա

Չորս երեխաներ և իրենց տատիկը մահացել են երեկ՝ նոյեմբերի 16֊ին Նոր Հաճընում շմոլ գազից։Մամուլը հաղորդում է. « Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են այդ տան բնակիչներ, 77-ամյա Ժաննա Սիմոնյանի, 16-ամյա Էդուարդ Մ.-ի, 12-ամյա Սերինե Մ.-ի, 15-ամյա Տիգրան Ս.-ի եւ 14-ամյա Ժաննա Մ.-ի դիերը»:

Երեխաների ծնողները ամուսնալուծված, ապրում են Ուկրաինայում, երեխաները մնացել են տատիկի մոտ։

Բայց սա ամենը չի. Սոցապ նախարար Զառա Բատոյանի հայտրարությունից պարզվում է որ այդ երեխաներից երկուսը հաճախել են գիշերօթիկ դպրոց, սակայն սեպետմբերի մեկից նրանք այլևս չէին հաճախում, քանի որ կառավարությունը սկսել էր գիշերօթիկները փակելու գործընթաց։

Կառավարությունը ծրագրել է մինչև դեկտեմբեր փակել Հայաստանում գործող 4 գիշերօթիկները, սակայն փակման գործընթացը արդեն ամառվանից սկսվել է։«Ազատությունը» հաղորդում է. «4 գիշերօթիկներում հունիսին 260 երեխա է եղել, այժմ նրանք 130-ն են Ըստ նախարարի, գնահատվել են բոլոր երեխաների և նրանց ընտանիքների կարիքները, 43 երեխայի դեպքում խնդիր կ․ նրանք այս պահին տուն վերադառնալ չեն կարող, իսկ պատճառները տարբեր են՝ բռնությունից մինչև բնակարանային խիստ անբարենպաստ պայմաններ»։Այսնիքն նախարարությունը որոշել է որ Նոր Հաճընի այս երկու երեխաների դեպքում խնդիր չի լինի, եթե ծեր 77 տարեկան կնոջ հույսին թողնեն չորս երեխաների խնամքը ։

Պարզվեց խնդիր կար, որ ավարտվեց ողբերգությամբ։Հայաստանում ծայրահեղ աղքատներըից շատերը չկարողանալով պահել երեխաներին տալիս են գիշերօթիկ։ Ինքս գրել եմ այդպիս ընտնիքի մասին. հիշում եմ կնոջը, չորս երեխա ուներ, ամուսինը բանտում էր, տուն չուներ, մի ունևոր մարդ գյուղում գոմի պես տեղ էր տվել որ տանիք ունենա, տներ մաքրելով մի կերպ գումար էր աշխատում, չորս երեխաներն էլ գնում էին գիշերօթիկ։ Կինը ասում էր որ գիշերօթիկը փրկություն է, քանի որ չէր կարող երեխաներին կերակրել։ Երբ իմացա որ գիշերօթիկները փակում են, հիշեցի այս ընտնիքը, ու պատկերացրեցի թե բազմաթիվ աղքատ ընտնիքներ ինչ ծանր վիճակում են հայտնվելու։ Այժմ այս ողբերգությունը։Սոցապ նախարար Զառա Բաթոյանը արդարանում է . «Արդեն սկսել են շահարկել Կոտայքի մարզում ժամեր առաջ հայտնի դարձած ողբերգական պատահարը` երեխաների մահվան մեջ մեղադրելով ինձ, քանի որ նրանցից երկուսը՝ 15 և 14 տարեկան քույր ու եղբայրը գիշերօթիկի սան են եղել:

Նրանք (ինչպես մինչ այս բոլոր շաբաթ-կիրակիները) ապրել են տատիկի հետ:Ըստ նախնական տեղեկությունների` նրանք մահացել են խոհանոցում տեղադրված գազի կաթսայից առաջացած շմոլ գազից:Ծնողները ամուսնալուծվել ու մեկնել են երկրից, տատիկը և 4 թոռնիկներն ընդգրկված են եղել սոցիալական ծրագրերում, մասնագիտական ուսուցման ծրագրեր են նախատեսվել եղբոր համար, երեխաները դեռևս սեպտեմբերից վերադարձել են ընտանիք և ապրել են իրենց օրինական խնամակալի՝ տատիկի հետ, ով սիրել և հոգ է տարել նրանց մասին:Մեծ ցավ եմ ապրում պատահածի համար: Եթե որևէ մեկը, այդ թվում` նախարարությունը և ես անձամբ, մեղավոր է այս դժբախտ պատահարի համար, իրավապահ մարմինները պետք է անկաշկանդ գործեն:Իսկ երեխաների հետ կատարված նման դեպքը շահարկողների բարոյական նկարագիրը թողնում եմ ձեզ:Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին»:

Նախարարի խոսքի ենթատեքստն ասում է, եթե նույնիսկ նրանք գիշերօթիկ այցելեին, միևնույն է, շաբաթ կիրակի տուն էին գալու ու մահանալու էին։ Մի քիչ ցինիկ է հնչում։ Նախ, նրանք հայտնբերվել են շաբաթ ցերեկվա ժամը մեկին, դեռ հայտնի չի թե որ ժամին են մահացել։ Եվ նաև, եթե շարունակեին գիշերօթիկ հաճախել, իրադարձությունների հաջորդականությունը կարող էր այլ լինել։ Իսկ ահա վերջին նախադասությունը « Զգույշ եղեք և հետևեք անվտանգության կանոններին» արդեն վառ ցինիզմ է՝ նետված չորս երեխաների և ծեր կնոջ մահվան հետևից։

Եթե այս պատմության մեջ որևէ մեկին զգուշության կոչ պետք է անել, ապա առաջին հերթին կառավարությանը, որ զգույշ եղեք և ձեր լիբերալ կոչվող ռեֆորմներով մի վերացրեք պետության հոգածությունը կարիքավոր մարդկանց նկատմամբ։Այս ողբերգության նաև, բազմաթիվ ընտնիքների նկատմամբ անհոգի վերաբերմունքի համար, որ նրանց զրկել են գիշերօթիկ դպրոցների միջոցով երեխաներին խնամք ստանալու հնարավորությունից, պատասխանտու է ոչ միայն Սոցապ նախարարը, այլև ամբողջ կառավարությունը։

Կառավարության նեոլիբերալ գաղափարախությունը, մասնավորեցման ու խնայողության անհոգի քաղաքկաանությունը աշխատանքից զրկում է բազմաթիվ պետական ծառայողների. պարբերաբար լուրերով հաղորդում են նոր բնագավառների մասնավորեցման մասին՝ պետական աուդիտները փակվում են, որ մասնավորին տան, բանակում ճաշարանները տրվում են մասնավորին և այլն և այլն։ Նաև տարեցների ու երեխաների խնամքն է մասնավորեցվում։

Վարչապետը հայտարարում է, թե տարեցների տների,մանկատների, գիշերօթիկների ծառայությունները մրցույթով տալիս են մասնավոր կազմակերպությունների։ Այսինքն, վարչապետը հոգատարությունը, ապրումկցումը վերացնում է, ու խնամքի գաղափարը առևտրականացնում, հանում շուկա, որ մասնավորները մրցելով, այսիքն իրար գզելով փողի տեր դառնան, ու այդպես ծառայություն մատուցեն։ Հավանաբար մի այդպիս առևտրային ծառայութուն էլ Նոր Հաճընի ընտանիքին էին նախատեսել, կամ չէին նախատեսել։

Եթե վարչապետի հավատամքն այն էգոիստական մոտեցնումն է, թե ամեն ինչ պայմանվորված է անձնական շահով, և քանի որ պետական կառույցի մեջ անձնական շահ չկա, հետևաբար պետությունը չի կարող որակյալ ծառայություն մատուցել՝ լինի Բաթոյան, թե այլ նախարար, ուրեմն, ամեն ինչ նաև երեխաների ու ծերերի խնամքը պետք է մասնավոեցնել, էլ ինչո՞ւ իշխանությունը փոխեցին, հեն է հանրապետական նախարարը կմնար, կմանսավորեցներ ամեն ինչ։ Կամ էլ, եթե չէին կարող համոզել, ամեն ինչ կմնար նույնը ու Նոր Հաճընի երեխաները կշարունակեին հաճախել գիշերօթիկ։

Անցյալ տարի վարչապետը դժգոհում էր, թե 350 հազար մարդ աշխատում է, որ իր հարկերով 800 հազար մարդ պահի։ Այժմ 800 հազարից կարող են հինգ հոգու հանել։

Եթե սոցապ նախարար Զառա Բաթոյանը խմբակային շահերից ավելի բարձր իդեաներ ունենար, ապա հասկանալով, թե ինչ անհոգի գաղափարախոսության իրագործողն է ինքը, արդարանալու փոխարեն, հրաժարական կտար։ Հրաժարական առաջին հերթին այն գաղափարախոսությունից որ հենց իրեն հռչակել է ապաշնորհ մեկը, ով պետական պաշտոնին հայտնվելով ի վիճակի չի գիշերօթիկների ու ծերանոցների որակը բարձրացնել և ստիպված մասնավորեցնում, այսինքն երեխաների, ծերերի ու մյուս կարիքավորների խնամքը տալիս է ինչ որ փողամոլների։

Վահան Իշխանյան

հրապարակախոս

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ