27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԱՇԽԱՐՀ

Հունաստանի խորհրդարանը հաստատել է 2013-ի բյուջեն

Հունաստանի խորհրդարանը նոյեմբերի 11-ի երեկոյան հաստատել է 2013-ի բյուջեն, հաղորդում է “Reuters”-ը: Այդ կերպ Աթենքը կատարեց միջազգային օգնություն ստանալու համար հիմնական պարտադիր պայմանը, որն անհրաժեշտ է երկրին` սնանկացումից խուսափելու համար: Նոր բյուջեն հաստատվել է 197 կողմ, 128 դեմ ձայներով, 4 պատգամավոր ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախատեսում է բյուջետային ծախսերը կրճատել 9,4 մլրդ եվրոյով: Սպասվում է, […]

Զբոսաշրջիկները զանգվածային “լոգանք” են կազմակերպել ջրի տակ անցած Վենետիկում /ֆոտո/

Վենետիկ ժամանած զբոսաշրջիկները “գերի են ընկել” քաղաքում տեղի ունեցող ամենամյա ջրհեղեղին, որի հետեւանքով քաղաքի մեծ մասը ջրի տակ է հայտնվել, հաղորդում է “Life news”-ը: Չնայած իշխանությունների զգուշացումներին եւ խորհուրդներին` լքել ջրի տակ անցած տարածքները, որոշ “նախաձեռնող” զբոսաշրջիկներ որոշել են բաց չթողնել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը տեսնելու հնարավորությունը: Լողազգեստներ հագնելով` նրանք զանգվածային “լոգանք” են կազմակերպել Վենետիկի […]

Հարվարդի ուսանողները համբուրգեր են ուղարկել տիեզերք /վիդեո/

Հարվարդի համալսարանի 5 ուսանողներ համբուրգեր են ուղակել տիեզերք: Իրենց յուրօրինակ փորձը նրանք անվանել են “Գործողություն Սքայֆոլ”` ի պատվի Ջեյմս Բոնդի մասին  23-րդ ֆիլմի, որն էկրան է բարձրացել 2012-ի հոկտեմբերին: Ուսանողները սովորական համբուրգերը գնել են “գիտափորձից” մի քանի օր առաջ Մասաչուսեթսից: Այդ օրերին այն հասցրել է ավելի պնդվել: Նրանք համբուրգերը պատել են սփրեյով` քամու ազդեցությունը մինիմացնելու […]

Դարվինը 4 հազար ձայն է հավաքել ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում

Բրիտանացի հանգուցյալ բնագետ Չարլզ Դարվինը Ջորջիա նահանգի կողմից 4 հազար ձայն է ստացել ԱՄՆ-ի Կոնգրեսի ընտրություններում, հաղորդում է “The Athens Banner-Herald”-ը: Խոսքը նահանգի միայն մեկ` Աթենս-Կլարկ շրջանից ստացված ձայների մասին է: Թե որքան ձայն է հավաքել Դարվինը մյուս` 24 շրջաններում, հայտնի չէ: Ջորջիայի բնակիչները քվեարկել են Դարվինի օգտին` ի նշան բողոքի հանրապետական Փոլ Բրաունի վերընտրվելու […]

Ինտերպոլն առաջին անգամ կին կղեկավարի

Ինտերպոլն առաջին անգամ կին կղեկավարի: Հռոմում կայացած Կազմակերպության գլխավոր նիստին այս պաշտոնում ընտրվել է ոստիկանության հանձնակատար Միրեյ Բալեստրազին Ֆրնասիայից, հայտնում է “AFP”-ը: Բալեստրազին ոստիկանության հանձնակատար է դարձել 1975-ին: Նա սկսել է հեղինակություն վայելել` շնորհիվ Բորդոյում եւ Կորսիկայում հանցավորության դեմ անցկացրած հաջող պայքարի: 1990-ականներին, երբ  կղզում  հակամարտություն էր ընթանում տարբեր խմբավորումների միջեւ, նա ղեկավարել է տեղի […]

Համերգը վերածվել է ողբերգության /վիդեո/

“Linkin Park” ամերիկյան ռոք խմբի համերգը ՀԱՀ-ան Քեյփթաուն քաղաքում ողբերգության է վերածվել: Ուժեղ քամու պատճառով հանդիսատեսի վրա է ընկել գովազդային վահանակը: Մեկ կին զոհվել է, 19-ը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է “Reuters”-ը: Դեպքը տեղի է ունեցել համերգից առաջ, երբ “Գրին փոյինթ” մարզադաշտն արդեն լի է եղել մարդկանցով: Փրկարարներն անմիջապես դեպքի վայր են […]

Ամերիկայի Հայկական հանձնախմբի կողմից աջակցվող բոլոր թեկնածուներն անցել են Սենատ

Ամերիկայի Հայկական Հանձնախմբի կողմից աջակցություն ստացող թեկնածուների շուրջ 90 տոկոսն անցել է ԱՄՆ-ի Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ: “Մենք շնորհավորում ենք նախագահ Օբամային եւ ողջունում  նահանգապետ Ռոմնիին հիանալի քարոզարշավի համար: Մենք նաեւ շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի հայերին` իրենց կատարած աշխատանքի համար: Մենք ուրախ ենք, որ այն թեկնածուները,  ում մենք սատարում ենք, հաղթել են: Նրանց թվում են […]

Հույները բողոքում են նոր օրինագծի դեմ /վիդեո/

Հունաստանի խորհրդարանը հաստատել է բյուջետային ծախսերի կրճատման հերթական փաթեթը, որը նախատեսում է 18,5 մլրդով կրճատել ծախսերը: Օրինագծին կողմ են քվեարկել 299 պատգամավորներից 153-ը, հաղորդում է “AFP”-ը:  Խորհրդականների կողմից արժանացած նախագիծը ուժի մեջ կմտնի միչեւ 2016-ը: Ի թիվս մի շարք այլ կետերի, այն ենթադրում է նաեւ թոշակի անցնելու տարիքը մինչեւ 67 տարեկան հասցնելը, մի շարք սոցիալական […]

“Մուսուլմանների անմեղությունը” սկանդալային ֆիլմի պրոդյուսերին ձերբակալել են /վիդեո/

Ամերիկյան դատարանը “Մուսուլմանների անմեղությունը” աղմկահարույց ֆիլմի պրոդյուսեր 55-ամյա Մարկ Բասելի Յուսեֆին մեկ տարվա ազատազրկման է ենթարկել, գրում է  “Associated Press”-ը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ նա խախտել է պայմանական վաղաժամկետ ազատազրկման օրենքը, որին նա դատապարտվել էր 2010-ին: Դատական գործընթացի ընթացքում Յուսեֆը խոստովանել է իր մեղքը` իրեն ուղղված 8 մեղադրանքներից 4-ում, այդ թվում` վարորդական իրավունք […]

Նյու Յորքը դիմակայում է հերթական աղետին /վիդեո/

ԱՄՆ-ի Նյու Յորք, Նյու Հեմփշիր եւ Քոնեքթիքուտ նահանգների տասնյակ հազարավոր բնակիչներ, ովքեր տուժել էին “Սենդի” փոթորկից, կրկին առանց էլեկտրականության են մնացել “Նորիսթեր” փոթորկի պատճառով: Ըստ “Associated Press”-ի` միայն Նյու Յորքի 48 հազար բնակարաններում էլեկտրաէներգիան անջատված է: Մրրիկով ուղեկցվող ձնաբքի նախօրեին  Նյու Յորքի իշխանությունները հանձնարարել էին էվակուացնել մերձափնյա բնակիչներին, որոնք ջրի տակ մնալու սպառնալիքի տակ են: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված