25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ցանկության պակա՞ս է, թե՞ անտեղյակություն. պատգամավորը՝ նախարարին

 «Սարքավորումներ ձեռք բերելուն նման քիչ գումար տրամադրելը ցանկության պակա՞ս է, թե՞ անտեղյակություն՝ հատկապես հաշվի առնելով մարզերի հիվանդանոցներում տիրող իրավիճակը»,- ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին հարցրեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Բյուջեի կատարողականում նշված է` նախորդ տարի նախարարությունը բժշկական սարքավորումներ գնելու համար 12 400 մլն դրամ է հատկացրել, իսկ դեղորայքի համար՝ 3 մլրդ-ից […]

«Եթե առողջ մարդը մտնի այդ պոլիկլինիկա, կարող է վնասվածքներով դուրս գալ»

2017 թվականին Հանրապետությունում մեկ նորածնի մահվան դեպք է գրանցվել՝ չհաշված հնգյակից երեք նորածինների մահվան դեպքը: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, որ ասում էր, թե անհանգստացնող ցուցանիշներ կան: «Թեման շուտ նուրբ, շատ զգայուն և շատ ցավոտ է: Մինչև հնգյակի ծնվելը մենք Արևմտյան Եվրոպային գերազանցող […]

«Թոշակառուներն ունեն մի արկղ պրոտեզներ, որոնք պիտանի չեն»

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի խոսքով՝ հանրությունում և՛ հիվանդի, և՛ բժշկի, և՛ սեփականատիրոջ կողմից դժգոհություններ կան առողջապահական համակարգի որակի վերաբերյալ, չնայած նրան, որ ծախսային մասն ու ծրագրերն իրականացվել են: Այս մասին նա նշեց այսօր 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ: Նա նաև բարձրացրեց բժիշկների իրավունքների ու պաշտպանվածության հարցը՝ հիշեցնելով շտապօգնության ուշանալու պատճառով բժիշկներին […]

3 մլն 495 հազար դրամ՝ առաջնագծում վիրավորված զինվորին

ՀՀ կառավարության հերթական նիստին այսօր որոշում կայացվեց առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս ականապայթունային և բազմաբեկորային վնասվածք ստացած Ռոլանդ Սահակյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով կառավարության կողմից Պաշտպանության նախարարությանը հատկացնել 3 մլն 495 հազար դրամ: Ընթացիկ տարվա մայիսին կառավարությունը Ռոլանդ Սահակյանի բուժումը ՌԴ-ում իրականացնելու համար հատկացրել էր 4 մլն 138 հազ. դրամ: ՌԴ համապատասխան բժշկական վերականգնողական կենտրոնի […]

Սա բավական տագնապալի վիճակ է. Առողջապահության նախարար

«Ելք» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը 2016 թվականի բյուջեի կատարողականի ժամանակ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեց, թե ինչու է զեկույցում ներկայացված սրտի անհետաձգելի վիրահատությունների համար նախատեսված եղել 3505 դեպք, մինչդեռ թվով շատ ավելի վիրահատություններ են կատարվել: Նախարարը նշեց, որ սրտի անհետաձգելի բուժման մասով նախորդ տարի ավելացել է շուրջ 99 մլն դրամ, ինչը թույլ է տվել հավելյալ […]

Շտապօգնության համար 3 միլիարդ է հատկացվել

«ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտնեց, որ 65 բյուջետային ծրագրի համար ոլորոտին է հատկացվել 89 մլրդ դրամ: Նախարարը նշեց, թե ըստ առողջապահական հաշվարկի՝ ընդհանուր 260 մլրդ դրամ է գնահատվում պահանջը, մինչդեռ տրամադրվել է ընդամենը դրա 35%-ը, և ուստի ցածր միջոցներով դժվար է ապահովել լիարժեք ծառայություն: Նախարարի խոսքով՝ 5 […]

Ինչ է պետք ուտել ամռանն ու ինչ մթերքից արժե խուսափել

Շոգ եղանակին պետք է հետեւել սննդակարգին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։  «Եվ ձմռանը, և ամռանը նույն ճաշատեսակներն ենք օգտագործում, մինչդեռ մեզ մոտ ըստ տարվա եղանակի՝ մինչև 60 աստիճան տատանում է լինում։ Հետևաբար՝ ամռանը պետք է խուսափել յուղոտ, ծանր սնունդից»,- ասաց նա։ Բանախոսի խոսքով՝ ամռանը ցանկալի է խուսափել մի […]

Արևայրուքը քաղցկեղածին հատկություն ունի. մանրամասնում է մասնագետը

«Ամռանը աղիքային ինֆեկցիաները կանխելու համար անհրաժեշտ է հիգիենա պահպանել եւ ապահովել սնունդի անվտանգությունը»,-այսօր՝ հունիսի 28-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը: Բանախոսը ընդգծեց, որ ամառվա սեզոնին հատուկ է աղիքային հիվանդությունների ակտիվացումը: Նունե Բակունցը նկատեց, որ ամռանը օրգանիզմը ջրազրկվում է, ինչը […]

Ինչպես դիմակայել շոգին․ օգտակար խորհուրդներ

Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար ազդեցության հետ մեկտեղ, կարող է նաև առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է մարդու նորմալ կենսագործունեությունն ապահովող միջին ջերմաստիճանային ցուցանիշը: Շոգ եղանակին մարդու օրգանիզմի վրա առավել մեծ ազդեցություն ունեցող հիմնական բացասական գործոններն են` օդի բարձր ջերմաստիճանը և ուլտրամանուշակագույն ճառագայթումը:  Ուլտրամանուշակագույն ճառագայթման հիմնական աղբյուրն արևի ճառագայթումն […]

Սուրենավանում ոչ ոք օձի խայթոցից չի մահացել. նոր մանրամասներ

Այսօր լրատվական կայքերում լուրեր տարածվեցին այն մասին, որ օրերս դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզի Սուրենավան գյուղում. օձը խայթել է 17-ամյա մի աղջկա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։  Henaran.am-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել Սուրենավան գյուղի  համայնքապետարանի աշխատակազմի  ղեկավար Լուսինե Ոսկանյանի հետ:  Վերջինս նշեց՝ համայնքապետարանը պատբերաբար զանգեր է ստանում տարբեր լրատվամիջոցներից՝ օձի խայթոցի  ու մահացած աղջկա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի