21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Չվարանել ու պատվաստվել. նախարարը՝ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութից (տեսանյութ)

«Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստանյութը Հայաստանում ներդրվելու է 2007 թվականի դեկտեմբերից։ Այն ունենալու է պարտադիր բնույթ, բայց չցանկացողներն էլ կարող են գրավոր համաձայնությամբ հրաժարվել պատվաստումից»,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Ըստ նրա՝ պետք է չվարանել ու պատվաստվել։

«Ցավալիորեն մեզ մոտ ուռուցքները հայտնաբերվում են 3-4-րդ փուլում, բուժման համար ծախսվում են մեծ միջոցներ, իսկ հիվանդը դրանից հետո ապրում է 2-3, մաքսիմում 5 տարի։ Պատվաստվելու դեպքում մենք կունենանք հիվանդություններից խուսափելու հնարավորություն շատ ավելի լավ էֆեկտով»,- ասաց նախարարը։

Արդեն ավելի քան 70 պետությունում ներդրվել է մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը և բավական մեծ հաջողություններ է գրանցել: 

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ