26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սա ուղղակի գիտության վրա գերեզմանաքար է: Դասադուլ ԵՊՀ-ում`Արայիկ Հարությունյանի «գլխավորությամբ հայագիտության դեմ արշավի» դեմ /Ուղիղ/

Այս պահին ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում բողոքի ակցիա է՝ ընդդեմ հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունը բուհերի պարտադիր ուսուցման ծրագրից հանելու: Ակցիային միացել են դասախոսներ:  «Անցնում են ավերելու բուհական կրթությունը»,-նշում են մտավորականները: Դասախոսներից մեկի խոսքերով, այս դեպքում ԿԳՄՍ նախարարի հրաժարականը կարևոր չէ, էական է այն, թե ինչ քաղաքականություն է որդեգրում կառավարությունը. «Եթե այս նախարարը պետք է հրաժարական […]

Այսօր հենց ԿԳՄՍ նախարարի հովանավորչությամբ շատ ավելի մեծ կուլիսային խոսակցություններ կան. ԵՊՀ ուսանողներն՝ ընդդեմ նախարարի

Ես շատ դժգոհ եմ այն վերաբերմունքից, որը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ունի կրթության նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը: Ափոյանի խոսքով, այսօր կրթությունն ամենաթողության է մատնված. «Մայր բուհն այսօր կառավարության, նախարարության ուշադրության կենտրոնում չէ: ԿԳՄՍՆ-ն առհասարակ ուշադրություն չի դարձնում կարգուկանոնին: Այսօր հենց ԿԳՄՍ նախարարի հովանավորչությամբ շատ ավելի մեծ […]

Տհաճ անակնկալ Փաշինյանի սիրելի նախարարին. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով՝ ՀՅԴ-ն պատրաստվում է կոնկրետ գործողություններ սկ­սել ԿԳԱՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ: Նախօրեին էլ ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վար­չությունը հայտարարություն էր տարածել, որով պահանջում էր Ա. Հարությունյանի հրաժարականը: Օրաթերթի ՀՅԴ-ական աղբյուրները փոխանցում են, որ նախարարին տհաճ անակնկալ են պատրաս­տել. նոյեմբերի 7-ին՝ կառավարության նիստի ժամանակ, այդ հրաժարականի պահանջով շենքի առջև բո­ղոքի ակցիա են իրականացնելու: ՀՅԴ-ն, ըստ […]

Արայիկ Հարությունյանի ձեռնափայտը՝ սերունդներին ցուցանմուշ: Թե ինչպես չի կարելի վարվել պետականության հետ

Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը գրում է.  «Հաշվի առնելով սուպերնախարար Արայիկ Հարությունյանի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները և կանխազգալով «թավշյա հեղափոխության» արժեքների վտանգվածությունը՝ միջոցներ եմ ձեռնարկել փրկելու իրավիճակը»։ Նա հրապարակել է Գեղամ Գևորգյանին հասցեագրված դիմումը, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ պարոն Գևորգյան, Հաշվի առնելով, որոշ համալսարանականների մեծ դերակատարումը «թավշյա հեղափոխության» իրականացման […]

Ո՞ւր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչո՞ւ չի արձագանքում պետական բյուջեի նման անխնա վատնումներին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը գրում է․ «2,7 մլն դրամով կարելի էր նույնքան ուսանողի տարեկան ուսման վարձ վճարել, որքան Հրապարակի մետրոյի մեջ տռճիկ տվողներն էին: Էլ չասած՝ 20 միլիոն դրամով ինչեր կարող էր անել նախարարությունը… Հետո ինչ, որ նախարարի պաշտոն զբաղեցնողը 4 տող մտապահել չի կարողանում: Ո՞ւր է Պետական վերահսկողական ծառայությունը, ինչո՞ւ չի արձագանքում […]

Պարզաբանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել նախարարի եւ երգիչ Գոռ Սուջյանի միջեւ տեղի ունեցած թյուրըմբռնման վերաբերյալ եւ լուսանկար հրապարակել: Նշենք, որ Գոռ Սուջյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ թյուր ինֆորմացիա է, թե ինքը հավանություն է տվել Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը: Այդ մասին նշել […]

«Ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել». Գոռ Սուջյանը հերքում է նախարարին

Երգիչ Գոռ Սուջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ժողովուրդ ջան նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է՝ քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու՝ այս կամ այն մշակութային […]

Այս իշխանությունը ծախսում է անհաշիվ ու անտնտեսվար, եւ ամենակարեւորը՝ թաքուն եւ առանց հանրությանը տեղեկացնելու. Հրապարակ

Հանգստյան օրերը նյարդային էին։ Այսինքն՝ գրեթե այնպիսին, ինչպիսին վերջին մեկուկես տարվա բոլոր օրերն են։ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում բեմադրված ներկայացումը հասարակությանը բաժանել էր երկու հակամարտող բանակի՝ փոքր հատվածը պաշտպանում էր պերֆորմանսի մասնակիցներին ու հեղինակներին, մեծ մասը՝ դատապարտում ու հայհոյում։ Թվում է՝ անգամ եթե անճաշակ ու անարվեստ բեմադրություն էր ստացվել, ի՞նչ մի վրդովվելու պատճառ է դա, […]

Հռհռոցն անգամ չի սազի ձեր ցինիզմին: Խեղկատակության համար գումար գտնվեց, «Հայ ասպետի» համար՝ ոչ․ Կարին Տոնոյան

«Հայ ասպետ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը գրում է․ «Չէ, Դուք մեղավոր չեք, մենք ենք մեղավոր, որ հանդուրժում ենք այս ծաղրը: Բաց նամակի տրամադրություն չունեմ՝ անիմաստ եմ համարում, բայց տեղեկացնեմ, որ մեկ տարի առաջ, երբ դադարեցվեց տարեկան 1100 աշակերտ և 300 զինվոր մասնակից ունեցող «Հայ ասպետ» հեռուստախաղը, պատրվակվեց, որ այսուհետ մրցույթով է լինելու, նախարարը մի քանի […]

Արայիկ Հարությունյանը պետք է մինչեւ հինգշաբթի հրաժարական տա. ՀՅԴ ՀԵՄ

«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը,- այս մասին նշված է ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչության տարածած հայտարարությունում։ -Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից` դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը բուհական ծրագրում Հայոց լեզու, Հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի