19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Երեխան պետք է փոքրուց իմանա՝ ինչպես բույսեր տնկել. քննարկում Ազգային ժողովում

Ազգային ժողովն այսօր քննարկում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակը ՀՀԿ խմբակցության պատգամավոր, մասնագիտությամբ մանկավարժ Ռուզան Մուրադյանն է: Ըստ նրա՝ սա այն հարցն է, որ վերաբերում է մեր անվտանգությանը, բնության մեջ մարդու կոնկրետ ազդեցության վնասակարից օգտակար հատկության անցնելուն. «Ես առաջարկում եմ օրենքի մեջ էկոլոգիական կուլտուրա բառը փոխարինել […]

Նախարարը մասնակցել է փորձնական հեռավար առաջին դասընթացին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապ ապահովել՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: Այդ նպատակով այսօր “Այբ” դպրոցում իրականացվել է փորձնական հեռավար առաջին դասընթացը։ Միաժամանակյա կապ է հաստատվել […]

Պարգևներ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին ԼՂՀ–ում կատարած աշխատանքների համար

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով: Հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել “Հանրակրթական ուսումնական հաստատությունների […]

Վարչապետի ուղերձը սխալ ուղղությամբ գնաց /վիդեո/

«Հայաստանում կադրային քաղաքականության մեջ անհնար է խուսափել ծանոթ-բարեկամ ֆորմատով նշանակումներից»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը: Նշենք, որ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել էր կրթական համակարգում ծանոթ-բարեկամներով նշանակումների մասին՝ շեշտելով փոփոխության անհրաժեշտությունը և հանձնարարական տալով Կրթության և գիտության նախարարին: «Կարեն Կարապետյանը պետք է հայտարարեր, որ ոչ […]

Հանձնարարականներ ԿԳ նախարարին

ՀՀ կառավարության նիստի  օրակարգին անցնելուց առաջ  ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի առաջարկություն արեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին. «Հանձնարարում եմ ԿԳ նախարարին նաև՝ ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին 7 օրվա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ»: Վարչապետը մանրամասնեց ասելիքը և հավելեց. «Բոլորդ շատ լավ հասկանում եք, […]

Սփյուռքահայ ուսուցչի առաքելությունը /վիդեո/

«Ուսուցչի առաքելությունը ամենուրեք նույնն է: Իսկապես միայն կոչում և առաքելություն ունեցող մարդիկ կարող են հարաբերվել այս ասպարեզի մեջ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց սփյուռքահայ ուսուցիչ Հակոբ  Չոլակյանը: Չոլակյանի բնորոշմամբ սփյուռքահայ դպրոցի առաքելությունը շատ մեծ է. « Սփյուռքի պայմաններում , որպես ուսուցիչ ասպարեզում մնալը շատ դժվար է, և փառք այն ուսուցիչներին, որ կարողանում են ցեղասպանությունից […]

Ուսուցիչը կրում է երեք հիմնարար հատկանիշներ /վիդեո/

«Կան մարդկային որակական հատկանիշներ, առանց որոնց անհնարին է պատկերացնել ուսուցչի մասնագիտությունը, թերևս միայն կրթությունը բավական չէ գործնականում այդ աշխատանքը համակարգելու համար»,-այսօր՝ հոկտեմբերի 5-ին ուսուցչի տոնի առթիվ «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց  ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արևիկ Ղազարյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե խորհրդային տարիներին ուսուցչի կերպարը մի տեսակ սրբացված էր Ղազարյանը […]

Սահմանապահ բնակավայրերի ուսհաստատությունների աջակցմանն ուղղված համաժողով՝ Մեղրիում

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում այսօր մեկնարկել է “Մասնագիտական կրթությունը և ուսուցումը՝ հեռավոր և սահմանամերձ (սահմանապահ)  բնակավայրերի հզորացման նախապայման” խորագրով եռօրյա գիտակրթական համաժողովը, որը կազմակերպել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Համաժողովին մասնակցում են արդյունաբերության և գործարար հատվածի, մասնագիտական ուսումնական հաստատությունների, մասնավորապես, Սյունիքի մարզում գործող նախնական, միջին ևբարձրագույն ուսհաստատությունների, ուսումնական կենտրոնների, պետական և տեղական կառավարման […]

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտորին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի Հանրապետության իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչելու համար: “Տարիներ առաջ Ուրուգվայ կատարած իմ այցից լավ հիշողություններ են մնացել, ուրուգվայցիներն իմ վրա ազատ ու հպարտ մարդկանց […]

Անահիտ Բախշյանը հրավիրում է վարչապետի ուշադրությունը /վիդեո/

«Ուզում եմ վարչապետի ուշադրությունը հրավիրել կրթության ոլորտի վրա, այն առումով, որ այս ոլորտում շատ հաճախ են խնդիրներ  լինում: Նշեմ, որ շատ քաղաքականացված է այս ոլորտը, որը հակաօրինական է»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը: Բախշյանի խոսքով՝ կուսակցական քարոզչություն է իրականացվում կրթական հաստատություններում` հատկապես բուհերում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի