08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ավարտվել է ՌԴ բուհերում սովորելու համար դիմում հայտերի ընդունումը

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար հայտարարված մրցույթի դիմում-հայտերի ընդունելությունը, որն իրականցվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գիտության ու մշակույթի ռուսական կենտրոնի կողմից: ՌԴ բուհեր ընդունվելու համար ՀՀ ԿԳՆ-ն ստացել է 393 հայտ: Ներկայացված դիմում-հայտերը բաշխվել են հետևյալ կերպ. 44 հայտ ներկայացվել […]

Տեղի է ունեցել ԱԺ պատգամավորի թեկնածուների հայերենի իմացությունը ստուգող քննություն

Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի  «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ Կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացիների հայերենի իմացությունը ստուգող քննություն: ՀՀ  կրթության և գիտության նախարարությունը […]

Ավագ դպրոցը չի կարող լինել հիմնական դպրոցի կրկնությունը. Լ. Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը Երևանի թիվ 118 ավագ դպրոցում հանդիպում է ունեցել մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ, որտեղ քննարկվել են ավագ դպրոցների բարեփոխումների, մասնավորապես 2016-2017 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի արդյունավետության հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության ազգային ինստիտուտի, Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները: Անդրադառնալով […]

Գյուղատնտեսական մասնագիտությունները` ՄԿՈՒ ոլորտի առաջնահերթություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ ) այս տարվա առաջին նիստը, որը վարել է ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Խորհուրդը, որի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների և սոցիալական գործընկեր կազմակերպությունների  ներկայացուցիչներ, նախ հաստատել է օրակարգի հարցերը, որոնց առնչությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԿԳՆ նախնական […]

Նախատեսվում են բեկումնային և արմատական փոփոխություններ` դասագրքերի ստեղծման գործընթացում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Մանմար, Էդիթ Պրինտ, Տիգրան Մեծ, Աստղիկ, Զանգակ, Անտարես և Արևիկ հրատարակչությունների ղեկավարներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական և բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի և ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս […]

«Հայկական այբուբենի փոխարեն լատինատառ գրելը վկայում է Հայաստանի կրթական համակարգում բացթողումների մասին»

«Հայկական այբուբենի փոխարեն լատինատառ գրելը վկայում է Հայաստանի կրթական համակարգում բացթողումների մասին»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ Փորձագետի խոսքով ՝ սոցցանցերի օգտատերերը նախընտրում են լատինատառ գրել, քանի որ այդպես հարմար է.« Առաջին հերթին՝ հայերեն տառերն ավելի շատ են, հետեւաբար ավելի շատ ժամանակ է գնում տեքստը հավաքելու համար։ Երկրորդ հերթին՝ շատերն այդպիսով թաքցնում […]

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարը կզեղչվի

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրվածուսանողները, ովքեր  2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին,ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք էհանդիսացել զինգրքույկում  մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալգրառումը: 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնականհաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝բուհերը ուսման […]

Հայտնի են պատգամվորներին ստուգող հարցաշարերը

Հիմքը ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածը և ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանը՝ «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին», կրթության և գիտության նախարարությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգող […]

«Դպրոցը պետք է պահել քաղաքականությունից հնարավորինս դուրս»

ՀՀ ԿԳ նախարարը վստահ է ՝ դպրոցը պետք է քաղաքականությունից հնարավորինս հեռու պահել։ Այս մասին այսօր վերջինս ասել է «Ազատության» եթերում՝ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ։ «Համոզում ունեմ, որ դպրոցը պետք է պահել քաղաքականությունից հնարավորինս դուրս։ Ինչու եմ ասում հնարավորինս, քանի որ փոքր համայնքներում դպրոցի տնօրենն ու ուսուցչական կազմն են, որ քաղաքական մշակույթ են ձեւավորում ու չես […]

Ծիլքարի միջնակարգ դպրոցում հնարավոր չէ դասեր անցկացնել. քաղաքացին ահազանգում է

Օրեր առաջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ է դիմել Սպիտակ քաղաքի բնակիչ Բաբկեն Սարգսյանը և հայտնել, որ Լոռու մարզի Ծիլքար համայնքի դպրոցը գտնվում է խիստ անբարեկարգ վիճակում: Ներկայիս տնօրեն Արման Հովհաննիսյանի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում դպրոցում ոչ մի անգամ վերանորոգում չի կատարվել՝ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ դպրոցը գտնվում է «մարզպետի ամենօրյա հսկողության ներքո»: Պատշաճ ձևով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված