23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Հայկական այբուբենի փոխարեն լատինատառ գրելը վկայում է Հայաստանի կրթական համակարգում բացթողումների մասին»

«Հայկական այբուբենի փոխարեն լատինատառ գրելը վկայում է Հայաստանի կրթական համակարգում բացթողումների մասին»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետի խոսքով ՝ սոցցանցերի օգտատերերը նախընտրում են լատինատառ գրել, քանի որ այդպես հարմար է.« Առաջին հերթին՝ հայերեն տառերն ավելի շատ են, հետեւաբար ավելի շատ ժամանակ է գնում տեքստը հավաքելու համար։ Երկրորդ հերթին՝ շատերն այդպիսով թաքցնում են իրենց անգրագիտությունը, քանի որ լատինատառ հայերենի համար կանոններ չկան»:

Սամվել Մարտիրոսյանը առաջարկում է   դեռ դպրոցական նստարանից սկսել սովորել տեքստը հայերեն հավաքել, ինֆորմատիայի դասերն համատեղել պրակտիկայի հետ։ Բացի այդ, միջոցներ գտնել անգլերեն տառադարձումը հայերեն դարձնելու համար։

«Պետք է հասկանալ, որ գոյություն ունեն իներցիոն խնդիրներ։ Այո, մենք ինտերնետ գործածման մեջ հայերեն այբուբեն ենք մտցրել, բայց դրանով գործը չի ավարտվում։ Անգամ հայերեն այբուբեն ստեղծելուց հետո դեռ որոշ ժամանակ գիրը հունարեն տառադարձումով էր գրվում, մինչեւ որ մարդիկ սովորեցին»,– ընդգծել է  Մարտիրոսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ