23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյումրիում նոր ռեկտոր ունեն. միաձայն` ՀՀԿ-ականին

Քաղաքապետի կամ պատգամավորի փոխարեն ռեկտորի պաշտոն: Շիրակի ՀՀԿ կառույցի ղեկավարը  միաձայն ընտրվեց:

Մարտի 7-ին դռնփակ նիստով տեղի ունեցավ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի (նախկին անվանումը Գյումրու Մ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ) ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։

Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից կառավարման խորհրդի նիստին մասնակցել է 21 անդամ:  Հոգաբարձուների խորհրդի նախագահը Շիրակի նախկին մարզպետ, նախագահի վերահսկողության ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանն է:

Փակ մրցույթից հետո հրապարակվեցին արդյունքները`  միաձայն ռեկտոր ընտրեց միակ թեկնածուն՝ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանը։

Իսկ թե ինչո՞ւ ռեկտորի պաշտոնին հավակնող այլ թեկնածուներ չկայի՞ն, ո՞րն է պատճառը, Սահակ Մինասյանն ասաց«Նման հարց թեկնածուին չեն ուղղում, ուղղում են այն պոտենցիալ թեկնածուներին, ովքեր որ չեն առաջադրվել»։ 

Նախկին ռեկտորի` Վարդևան Գրիգորյանի  ազատումից հետո այս բուհում մտքերի ու կարծիքների բեւեռացում էր նկատվում. հետաքրքիր է, թե բուհի աշխատակազմն արդեն համակերպվելու է ռեկտոր ընտրված Սահակ Մինասյանի աշխատանքային սկզբունքների հետ, այս հարցին ի պատասխան Սահակ Մինասյանը նշեց, «Մենք միախմբված մի թիմ ենք ամբողջ բուհում, այն, ինչ խոսակցությունններ եղել են, արդեն անցյալում են, ցանկացած նոր ղեկավարի պարագայում առաջին օրերին, առաջին ամսիներին տեղի է ունենում փոխճանաչում, սա բնական երեւույթ է»:

Բուհում 9 նոր բաժին է ստեղծվելու, բացվելու է 3 հեռավար ուսուցման լաբորատորիա, չի բացառվում, որ անհրաժեշտ դասախոսներ, մասնագետներ եւս հրավիրվեն դրսից:

Ի դեպ, Սահակ Մինասյանը հանրապետությունում  միակն էր, որ երկար տարիներ ղեկավարում էր  մարզպետարանի կրթության վարչությունը: Սեփական դիմումի համաձայն հեռանալուց հետո  ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց  Գյումրիի  մանկավարժական ինստիտուտում:  Մինչ այդ խոսակցություններ էին շրջանառվում, որ  մասնակցելու է քաղաքապետի ընտրություններին, բայց ՀՀԿ կառույցը որոշեց սատարել Սամվել Բալասանյանին:

Նաև նախատեսվում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակում ներկայացնել կրթության  բազում տարիների փորձ ունեցողին, բայց ինչպես պարզվեց, Սահակ Մինասյանը վարկանիշային ցուցակի անդամ չդարձավ:  

Henaran.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք տեղի է ունեցել պաշտոնների փոխանակում` պատգամավորի փոխարեն ռեկտոր, Սահակ Մինասյանը պատասխանեց. «Ինչպես եք պատկերացնում մի տեղ ես մասնակցում էի ռեկտորի ընտրությանը, մեկ այլ տեղ ռեյտինգային ցուցակին: Խորին հարգանք ունենալով պատգամավորի առաքելությանն ու աշխատանքին, երբևիցե իմ մտքով չի անցել լինել Ազգային ժողովի պատգամավոր կամ Գերագույն խորհրդի պատգամավոր նախկինում: Ես գործադիրի մարդ եմ` տեսակով, բնույթով, աշխատանքով»:unnamed

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ