26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Դիմում եմ իմ բազմաթիվ կուսակից ընկերներին , որոնք դիմում են կուսակցական գրասենյակներ ՝մեկնելու ռազմաճակատ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմում եմ իմ բազմաթիվ կուսակից ընկերներին , որոնք դիմում են կուսակցական գրասենյակներ ՝մեկնելու ռազմաճակատ։ Տղերք ջան, ներկայացեք տարածքային զինկոմիսարիատներ։ Բոլոր գործողությունները պետք է համակարգվի պաշտպանության նախարարության կողմից։ Հաղթանակն այլընտրանք չունի։ 21-րդ դարը մերն է լինելու։ Վազգեն Սարգսյան»:

Նիկոլ և Պետրոս՝ երկու ստախոս…

Նիկոլ և Պետրոս՝ երկու ստախոս… դուք երկուսով եք նստելու: Թե բա Հայկոյի ընտրությունների ժամանակ Ալիևը վախեցել էր, որ թավշյա ապուշությունը կհասնի Ադրբեջան… Սուուուուուտ… Աստված մեր առյուծներին պահապան: Մնացածի մասին կխոսենք հետո: Գրում է լրագրող Էդիկ Անդրեասյանը։ 

Թուրքական ինքնաթիռները Վրաստանի տարածքով օգնություն են հասցնում Ադրբեջանին

Մինչ թուրքական ինքնաթիռները Վրաստանի տարածքով օգնություն են հասցնում Ադրբեջանին, ռուսականները ստիպված են շրջանցելով օգնություն հասցնել Հայաստանին, գրում է լրագրող Բորիս Մուրազին։

Արցախի նախագահը նոր գրառում է արել

Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսեւորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը: Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա, մասնավորապես, գրել է. «Հարգելի ՛ հայրենակիցներ Հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը: Չնայած պաշտոնապես զորահավաք եմ հայտարարել, բայց հաճախ նրանք ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատներ, […]

Հայրենիքը ծանր վիճակում է. ձեր փորձառությամբ կանգնեք Հայոց բանակի թիկունիքին, համախմբեք մեր՝ սև ու սպիտակի բաժանված ժողովրդին

Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, և բոլոր այն հայրենանվեր հրամանատարները, որոնց այս իշխանությունը երկու տարի շարունակ անխնա վարկաբեկել է, պետք է անտեսեն ամեն ինչ ու իրենց ձեռքը վերցնեք իրավիճակի ղեկավարումը: Հայրենիքը ծանր վիճակում է. ձեր փորձառությամբ կանգնեք Հայոց բանակի թիկունիքին, համախմբեք մեր՝ <սև> ու <սպիտակի> բաժանված ժողովրդին… Թբիլիսիյում թուրքերի հետ համաձայնության եկած […]

Այսօր հեչ պատեհ ժամանակը չէ Արցախում ընթացող պատերազմը համեմատել 2016-ի Ապրիլյան ռազմական իրադարձությունների հետ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի Ապրիլյան իրադարձությունները քննող ժամանակավոր հանձնաժողովի նախագահի աթոռին բազմած անձին հուշեք, որ այսօր հեչ պատեհ ժամանակը չէ Արցախում ընթացող պատերազմը համեմատել 2016-ի Ապրիլյան ռազմական իրադարձությունների հետ՝ նսեմացնելով մեր ժողովրդի հաղթանակը։ Այսօր հանուն հայրենիքի համախմբվելու ժամանակն է, իսկ Ապրիլյան պատերազմից նա դեռ հնարավորություն կունենա խոսելու։ […]

Թուրք վարձկաններն են զոհվում մեր Արցախի սահմաններին. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Ժողովուրդ ջան, պատերազմը միայն օդում եւ ցամաքում չէ, պատերազմը նաեւ քարոզչական ճակատում է։ Զգոն լինենք։Ադրբեջանը շատ մանրամասն է նախապատրաստվել այս պատերազմին, ամեն դետալ հաշվարկված է, ընդհուպ՝ քարոզչությունը, ֆեյսբուքը, հեռախոսակապերը,  ամեն ինչ եւ մենք պարտավոր ենք լինել առավել զգոն, ուշադիր…   Մենք խելոք ազգ […]

Ադրբեջանը թիրախավորել եւ կրակ է վարում քաղաքացիական բնակչության եւ լրագրողների` Banak.info-ի նկարահանող խմբի վրա /տեսանյութ//

Ադրբեջանը թիրախավորել եւ կրակ է վարում քաղաքացիական բնակչության եւ լրագրողների` Banak.info -ի նկարահանող խմբի վրա։ Այս մասին գրել եւ տեսանյութ է կցել «Հանուն հայ զինվորի» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Դավիթ Թորոսյանը։    

Հայկական ոգին անպարտելի է․ Սաթի Սպիվակովա

Հայտնի դերասանուհի Սաթի Սպիվակովան՝ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի կինը, Instagram-ի իր էջում աջակցել է հայրենիքին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման վիճակում։ «Հայկական ոգին անպարտելի է»,- իր միկրոբոլոգում հայերեն ու ռեսերեն լեզուներով գրել է Սպիվակովան։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի