Երբ յաթաղանը վերածվեց բայրաքթարի. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 10-ից հետո մեր առաջին Ապրիլի 24-ն է։ Երբ յաթաղանը վերածվեց բայրաքթարի։ Երբ հին ցավին գումարվեց նորը։ Երբ առաջին հայրենազրկմանը հաջորդեց երկրորդը։ Երբ նախնիների ոսկորներին ավելացան երիտասարդների աճյունները։ Երբ ներքին թուրքերը Եռաբլուրը դարձրեցին երկրորդ Ծիծեռնակաբերդ»։





































