10 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչո՞վ եք զբաղված՝ համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սեպտեմբերի 14-ին գրություն էի ուղղել ՀՀ ոստիկանապետին՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում քաղաքացիների ընդունելիության ժամանակ, մեր քաղաքացիներից մեկը տեղեկացրել է իր և իր ընտանիքի անդամների նկատմամբ իրականացրած բռնության և ճնշումների մասին։

Ակնկալում էի, որ ոստիկանությունը մանրամասն կստուգի տեղեկությունները և համապատասխան ընթացակարգերի հիման վրա միջոցառումներ կիրականացնի։

Միաժամանակ նշել էի, որ գրությանս ընթացքի և արդյունքների մասին տեղեկացնեն նաև ինձ։

Գրությունիցս 23 օր է անցել՝  խախտվել է ոչ միայն պատգամավորին պատասխանելու ընթացակարգային ժամանակը, այլև ինձ դիմած քաղաքացու ընտանիքի անդամը տեղեկացրել է, որ ոստիկանությունից իրենց չեն արձագանքել, ավելին, պնդում է, որ այս ընթացքում նաև այլ խնդիրներ են ունեցել։

Հիմա հարց ոստիկանապետին. ինչո՞վ եք զբաղված՝ ոստիկանության համազգեստ փոխելո՞վ, ծառայության իմիտացիայո՞վ, թե՞ հայրենիքը պարտության տանողի քմահաճույքներով։

Համակարգում ծառայող բարեխիղճ ոստիկանների ճանաչում եմ և դեռևս սահմանափակվում եմ այսքանով»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ