20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Երկուշաբթի օրվա աղոթք

Ո՛վ ամենակալ և ամենակարող Տեր և Աստված իմ, որ այս օրը քո ամենազոր և բարձրագույն խոսքով ջրերի զանգվածը անջրպետելով բաժանեցիր երկու մասի և անսուտ ամրությամբ սահմանեցիր երկնքի հաստատությունը ջրերի մեջ` բոլոր զվարթունների զբոսավայր: Ընկնում եմ Քո առջև և աղաչում Քեզ. Ասա՛ այդ խոսքովդ ինձ` « Թողնված են քե՛զ մեղքերդ » (Մատթ., Թ 5) բազում: Որովհետև […]

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս : Երեկոյան աղոթք

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Տեր Աստված մեր, տուր Քո խաղաղությունն ամբողջ աշխարհին, վերացրու ցասումն […]

Առավոտը սկսենք աղոթքով

Տեր Աստված, ընդունիր առավոտյան մեր աղոթքները Աստծո խոսքը համարձակ ու նախանձախնդրորեն հռչակողների և լուսաբանողների համար, ըստ Պողոս Առաքյալի խոսքի, թե` «Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաեւ ձեզ խրատողներին. եւ առավելագոյն սիրո արժանի համարեցեք նրանց՝ իրենց աշխատանքի համար»։ Այնուհետև ավելացնում է. «Վերջապես, եղբայրնե՛ր, աղոթեցեք […]

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ Արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր Քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, Դու, որ առատորեն Քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՛ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ Քո Սուրբ Եկեղեցուն.եւ հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, Ամենակա՛լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ գիտեցածից էլ […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներն իմ բանաս, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին: Եվ արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Երեկոյան աղոթք

Ո՜վ ամենաքաղցր Հիսուս, ընդունի՜ր սրտիս հառաչանքը, որն օրվա ավարտին ուղղում եմ Քո ամենասիրելի Սրտիդ, և ուրիշ ոչինչ չեմ ցանկանում, այլ՝ միայն ու միայն Քեզ, ամեն ժամ ու ամեն վայրկյան։ Հիսո՜ւս, քա՜ղցր Հիսուս, Սբ. Կատարինե Սիենացու խոսքերով գոչում եմ առ Քեզ. «Եղի՜ր ի՛մ Հիսուսս, Քո ամենասուրբ Սրտովդ, և փրկի՜ր հոգիս, որն անգին Արյամբդ ես գնել»։ Հիսո՜ւս, […]

Առավոտյան աղոթք

Փա՛ռք Քեզ, Տեր Աստված մեր, որ պարգևեցիր մեզ օրն այս խաղաղությամբ և բարիքով լեցուն անցկացնել: Մարդասեր Աստված, այս գիշերվա ընթացքում, որը մոտենում է, փրկիր մեղքից, ազատիր չարից և առաջնորդիր դեպի բարի գործեր: Առավոտյան օրհնություններին ու փառաբանություններին արժանի դարձրու Քո սուրբ անվանը հավատացողներին՝ պահելով խաղաղության մեջ: Ամեն

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցի

Ագուլեցոց Սբ․ Աստվածածին եկեղեցու մասին առաջին տեղեկությունները հանդիպում են 1785թ․, Ղուկաս կաթողիկոսի ագուլեցի Թումանի որդի Իփակչի Աստվածատուրին ուղարկած թղթի մեջ։ Եկեղեցու առաջին շինությունը փայտաշեն էր, որի տեղը 1922 թվականին Զոհրապ, Մարկոս, Բաբա և Օհանջան Տեր Մաթևոսյան Թառումյան եղբայրների միջոցներով ու ջանքերով կառուցվեց քարաշեն եկեղեցի։ Վերջինիս մասին վկայությունը պահպանվել է հուշարձանի հարավային դռան ճակատակալ քարի վրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի