26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ձվերը տարբեր գույներով ներկելը նորամուծություն է․ ճիշտը կարմիրով ներկելն է․ քահանա

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն այսօր լրագրողբների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Զատկի կերակուրներին՝ ասաց՝ չամիչով փլավի միջի բրինձը խորհրդանշում է ամբողջ մարդկությանը, չամիչը՝ ընտրյալներին, ձուկը՝ քրիստոնյաներին, իսկ կարմիրով ներկված ձուն՝ Քրիստոսի արյունը: Բանախոսը նշեց՝ տոնի առթիվ կատարվում է պատարագի արարողություն։ Լիրագրողները հիշեցչեցրին՝ ժողովրդի մեջ տարածված մի սովորույթ կա․ ասում […]

«Պահեցողությունը ներքին, հոգևոր վիճակի բնական պահանջ է»

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանն այսօր լրագրողբների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց՝ մարդը պահքի է պահում ինչ-որ սխալներից ազատվելու համար, պահքը ներքին ուրախություն է: «Պահեցողությունը  ներքին, հոգևոր վիճակի բնական պահանջ է։ Երբ մարդը մեղք է գործում, նրա մոտ առաջանում են որոշակի հոգեբանական և հոգևոր խնդիրներ, տագնապի զգացողություն, մեղավորության զգացում, շնչարգելության, […]

Աստված մարդու նյութական ցանկությունները ե՞րբ է կատարում

Աստված մարդու նյութական ցանկությունները ե՞րբ է կատարում: Մեր Տերը, որպես սիրող Հայր, կատարում է միայն այն ցանկությունները, որոնք ՊԻՏԱՆԻ են և ՕԳՏԱԿԱՐ մեր մշտական ապրելու համար: Եթե մարդը մնա Քրիստոսի մեջ, ու Քրիստոսն էլ իր մեջ, ապա նա վատ բան չի խնդրի, այլ միայն այն, ինչ պիտանի է և օգտակար, այսինքն Աստուծո ողորմությունը: Արմեն Հարեյան

Աստված հարցնում է մեզ

Ապաշխարությունը սկվում է նրանից, երբ խոսում է մեր խիղճը. Աստված հարցնում է մեզ. «Ո՞ւր ես գնում: Դեպի մա՞հ: Դա՞ ես ուզում»: Եթե մեր խիղճը պատասխանում է՝ ոչ, ների՛ր Տեր Աստված, ապա Տերը պատվիրում է. «Ես քեզ ներում եմ, բայց դու սկսիր այլ կերպ ապրել՝ Աստծո սիրո համար երախտագիտությամբ, այլ ոչ թե վախով»: Տեր Եսայի քահանա […]

Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է

Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է, բայց անիրավությունն ատողը երկար կյանք կունենա։ Մահապարտի համար երաշխավոր եղած մարդը փախստական է դառնում և չի հաստատվում ոչ մի տեղ։ Խրատի՛ր որդուդ, և նա հանգստություն կտա քեզ, զարդ կլինի քո հոգու համար և չի հնազանդվի անօրեն ազգի։ Ով գնում է արդարության ճանապարհով, օգնություն է գտնելու, իսկ ով ծուռ […]

Ավագ հինգշաբթի. Վերջին ընթրիք, Հաղորդություն, Ոտնլվայի արարողություն, Խավարման կարգ

Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք ԺԲ, ԺԴ, ԺԶ, ԺԷ): Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն […]

Լավ է դստերդ կնության տաս …

Հայոց ժողովրդի փորձից ծլած իմաստությունն ասում է, որ լավ է դստերդ կնության տաս տեղացի հովվին, քան օտարազգի արքային: Մեր սուրբ հավատն ու մշակույթը մենք պետք է փոխանցենք մեր երեխաներին՝ գալիք սերունդներին, և չհանձնենք օտար, թշնամական ուսմունքների ու բարքերի դաժան և անարդար դատաստանին: Իմաս. 3: 11-17 Եսայ. 51: 22 – 52: 3 Ա Թես. 2: 13-16 […]

Ավագ չորեքշաբթի. օծում և մատնություն

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ): […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի