26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Ինչու է Տեր Հիսուսը երանի տալիս խոնարհներին

Տեր Հիսուսը երանի է տալիս խոնարհներին: Բայց ո՞վ է խոնարհը: Խոնարհը նա է, ով ձգտում է ամեն ինչում ապրել Աստուծո պատվիրաններով: Նա իր անձը չի բարձրացնում իր գործերի մեջ ու մարդկանցից փառք չի փնտրում: Նա չի նեղանում երբ իրեն չեն նկատում ու չեն գովում: Նա իսկական իշխան է, որովհետև կրքերը չեն կարող նրան հաղթել: Խոնարհ […]

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը հատուկ դատավորների համար

Դատավորների հարցը հոգևոր է: Առանց Քրիստոսի օգնության ոչ մի մարդ չի կարողացել մինչև վերջ պայքարել գայթակղության, ագահության կամ փողասիրության կրքի դեմ: Ահա Աստուծո Խոսքից 7 հատվածներ հատուկ դատավորների համար: 1. «Քո Տէր Աստծու քեզ տուած բոլոր քաղաքներում ըստ ցեղերի դատաւորներ ու օրէնսգէտներ կը կարգես, որպէսզի ժողովրդին դատեն արդար դատաստանով, աչառութիւն չանեն ու կաշառք չվերցնեն, որովհետեւ […]

Որպեսզի Աստված շաբաթօրյակ չսկսի

Հայաստանը ԼԳԲՏ-ներից մաքրելու շաբաթօրյակ արեք, ազգ ապականելու համար որոգայթ դրած կեղծավոր օրենքներից երկիրը մաքրելու շաբաթօրյակ, հոգևոր անգրագիտությունից ու կեղծավորություններից իսպառ լողանալու շաբաթօրյակ, օտար կաշառատուների և ներսի կաշառասունների ոտնձգություններից ազատագրվելու շաբաթօրյակ: Դպրոցներում քահանաներին հարգելու և խոնարհ ընդունելու շաբաթօրյակ: Որպեսզի Աստված չբարկանա և Ինքը շաբաթօրյակ չսկսի` չարի սերմնացաններից Իր ժողովրդին ազատագրելու: -Իմն են վրեժները,- ասել է Տերը,- […]

Քրիստոսի որ կողմում կլինես

Մենք ինչպես էլ ապրենք, մեր խաչը կրելու ենք: Հետո էլ այդ խաչի վրա «խաչվելու» ենք: Միայն թէ մեկ տարբերությամբ: Կամ կլինես Քրիստոսի աջ կողմում, կամ ձախ: Եթե լինես ձախ կողմում դա դժոխքի ճանապարհն է: Եթե լինես աջ կողմում, ապա Իր հետ կլինես դրախտում (Ղկ. 23:43): Սրա հետ պետք է հաշտվել ու մեր խաչը կրել հոժարութամբ: […]

Առավոտը սկսենք աղոթքով

Դեպի Քեզ ուղղված աղոթք կարդացի, լսի՛ր ինձ, ով Տե՛ր, իմ աղոթքների ձայնի կո՛ղմ նայիր՝ այն ժամանակ, երբ կարդում եմ դրանք: Թող աղոթքներըս իմ ուղիղ սրտից որպես խունկի՛ ծուխ ելնեն Քո առաջ և ձեռքերս թող բարձրանա՜ն Քեզ որպես իրիկվա օրհնյա՛լ պատարագ: Պահապա՛ն կարգիր իմ բերանին, Տե՛ր, և ամո՛ւր դուռ դիր շուրթերիս վրա, որպեսզի սիրտս չշեղվի՛ հանկարծ և […]

Ամեն ժամ դու Աստծու առաջ ես

Սիրելի Քրիստոնեաներ, նեղության, հուսահատության ու կասկածի պահերին միշտ հիշեք, որ Աստված սիրող մոր պես ձեզ գծել է իր ձեռքի ափի մեջ ու ամեն ժամ դուք իր առաջ եք ու ոչ մի բան, ոչ մի բան չի կարող ձեզ ճանկել ՆՐԱ ձեռքից: Այո, այո, հենց մոր պես, թեև իրեն Հայր ենք կոչում, քանի որ Ինքն է […]

Ձեր կյանքը նման է մշուշի, որ մի պահ երևում է և ապա անհետանում

Լսեցե՛ք ինձ նաև դուք, որ ասում եք.«Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտուր կանենք և կշահենք»: Մի՞թե գիտեք, թե վաղն ի՛նչ եք լինելու: Ձեր կյանքը նման է մշուշի, որ մի պահ երևում է և ապա անհետանում: Փոխանակ ասելու՝ «Եթե Տերը կամենա, կապրենք և կանենք այսինչ կամ այնինչ բանը», հոխորտում եք ամբարտավան […]

Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել իշխանների վրա

Մարդկանց վստահելու մասին Դավիթն ասաց «Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել մարդկանց վրա։ Լավ է հույսը դնել Տիրոջ վրա, քան հույսը դնել իշխանների վրա» (Սղ 117:8,9): Շատ անգամներ դավաճանված լինելով իր մոտիկների կողմից՝ Դավիթը խոսում էր սեփական փորձից: Բայց դառնանալու ու չարանալու փոխարեն նա մի պարզ ճշմարտություն սովորեց՝ մեղավոր մարդիկ միշտ կարող […]

Նա՛ էր՝ մեզ ընտրեց, որ ժառանգություն լինենք Իր համար

Ծափահարեցե՛ք դուք, հեթանոսնե՛ր, ցնծության ձայնով աղաղակեցե՛ք ի Վե՛ր մեր Աստծո՛ւն: Բա՛րձր է Տերը, նաև՝ ահարկո՛ւ, Թագավո՛րն է Նա ամբողջ երկրի: Ժողովուրդներին՝ Նա՛ էր մեր առջև հնազանդ արեց, հեթանոսներին Նա՛ էր, որ դրեց մեր ոտքերի տակ: Նա՛ էր՝ մեզ ընտրեց, որ ժառանգություն լինենք Իր համար, գեղեցկությունը Հակոբի՝ Նա՛ էր, որ լման սիրեց: Աստված բարձրացա՛վ մեր օրհներգությամբ, […]

Երբ Աստված խոստում է դնում ձեր կյանքում

Երբ, որ Աստված խոստում է դնում ձեր կյանքում, դուք մի մտածեք այն բոլոր բաների մասին, որոնց պատճառով հնարավոր է որ չկատարվի այդ խոստում: Աստված ձեզանից չի պահանջում հասկանալ, թե ինչպես պիտի դա կատարվի, այլ հավատալ իրեն ու ապրել հավատքի կյանք: Համբերությունը կատարյալ է դարձնում մարդուն: «Եթե քո բերանով Հիսուսին Տեր խոստովանես և քո սրտում հավատաս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի