20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչու է Տեր Հիսուսը երանի տալիս խոնարհներին

Տեր Հիսուսը երանի է տալիս խոնարհներին: Բայց ո՞վ է խոնարհը: Խոնարհը նա է, ով ձգտում է ամեն ինչում ապրել Աստուծո պատվիրաններով: Նա իր անձը չի բարձրացնում իր գործերի մեջ ու մարդկանցից փառք չի փնտրում: Նա չի նեղանում երբ իրեն չեն նկատում ու չեն գովում: Նա իսկական իշխան է, որովհետև կրքերը չեն կարող նրան հաղթել: Խոնարհ մարդու մեջ բնակվում է Աստուծո Սուրբ Հոգին: Սիրելի մարդիկ, սիրեք խոնարհությունը: Ձեր ընտանիքներում ու բակերում խոնարհություն ցուցաբերեք և տեսեք թէ ինչպես կպտղաբերի ձեր կյանքի ծառը: «Որովհետեւ նա, ով ինքն իրեն բարձրացնում է, պիտի խոնարհուի, եւ նա, ով ինքն իրեն խոնարհեցնում է, պիտի բարձրանա»։ (Ղկ 14:11)

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ