26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Անվերջության ժապավեն» հուշարձանը տեղափոխվել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան /ֆոտո/

Երևան-Սևան մայրուղու 32-րդ կմ-ի վրա գտնվող «Անվերջության ժապավեն»՝ ճանապարհաշինարարներին նվիրված հուշարձանը  վերին՝ դեռևս կանգուն մնացած հատվածը մայիսի 17-ի ուժեղ քամու հետևանքով վնասվել էր: Օրեր առաջ Henaran.am-ը անրադարձել էր հուշարձանի ներկայիս վիճակին եւ հետագա ճակատագրին (տես` Ճանապարհաշինարարի կինը թեւերը պարզած օգնություն է խնդրում),  սակայն  Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից տեղեկացնում […]

Գերմանիայի հյուպատոսության դիմաց թուրք ազգայնականներ բողոքել են ցեղասպանության օրինագիծը Բունդեսթագ բերելու դեմ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսության շենքի առջև հավաքված մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ընդդեմ Գերմանիայի դաշնային խորհրդարանի օրակարգ բերվախ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի: Ըստ թուրքական «Haber24.com» լրատվական կայքի` ակցիա իրականացնող խմբի անդամները հիմնականում եղել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) տեղի ունեցած «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործից հայտնի տխրահռչակ թուրք ազգայնական Դողու Փերինչեքի գլխավորած […]

Հետո էլ կասեք՝ մի լավ բան եք առաջարկում, մենք դեմ ենք լինում. Հրանտ Բագրատյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ արտահերթ նիստում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը  քիչ առաջ ներկայացրել է  օրենսդրական փոփոխություններ, որոնցով պետք է կարգավորվեն այն կամավորների հարցերը, որոնք մեկնում են Արցախ: Հիշեցնենք՝ նախատեսվում է մշակել այնպիսի նախագիծ, որի նորհիվ կամավորականները մարտի դաշտ մեկնելիս  աշխատավայրում խնդիրներ չեն ունենա: ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն անդրադառնալով վերանշյալ թեմային՝ […]

Պատերազմ կլինի,թե՞…/վիդեո/

«Նախկին ազատամարտիկներս կանգնեցինք զինվորների կողքին և ամեն բան նորմալ ընթացք ունեցավ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց 1 ու կես ամիս առաջնագծում գտնված սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը: Աճեմյանը չի կարող ասել՝ պատերազմ կլինի, թե ոչ, բայց վստահ է, որ մենք միշտ հաղթելու ենք: Մանրամասները՝ տեսանյութում:

Խորհրդարանում քննարկվում է կամավորականների աշխատատեղը և վարձատրությունը պահպանելու մասին հարցը

ԱԺ արտահերթ նիստում  այժմ քննարկվում է «Աշխատանքային օրենսգրքում» լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցը: Պատգամավորներն այս հարցի քննարկման շրջանակներում անդրադարձան քառօրյա պատերազմի օրերին կամավորական հիմունքներով մարտական գործողությունների գոտի մեկնող անձանց համար լրացուցիչ աշխատանքային իրավունքների երաշխիք սահմանելու անհրաժեշտությամբ: Նախատեսվում է մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում պահպանել կամավորականների աշատանքն ու վարձատրությունը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյան այս խնդրի […]

«Արցախփոստ»-ը նոր նամականիշեր է թողարկել /ֆոտո/

«Արցախփոստ»-ի նամականիշերի ծրագրով արդեն անցած տարվանից հատուկ թողարկվում են Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված նամականիշեր: Այդ մասին «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը տեղեկացրել է «Արցախպրես»-ին: Վերջինս նշել է, որ արդեն թողարկվել են Արցախի հերոսներ` Աշոտ Ղուլյանին (Բեկոր) և Յուրա Պողոսյանին նվիրված դրոշմանիշեր, իսկ այս տարվա ընթացքում կթողարկվեն Մոնթե Մելքոնյանին և Շահեն Մեղրյանին նվիրված դրոշմանիշերը: […]

Կարեն Կարապետյանը չմասնակցեց Ընտրական օրենսգրքի քվեարկությանը

Ինչպես հայտնել ենք,  քիչ առաջ ԱԺ-ում  Ընտրական օրենսգիրքը 3-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց: Քվեարկությունից րոպեներ առաջ ԱԺ նախագահը պատգամավորներին  հորդորեց վերադառնալ նիստերի դահլիճ և մասնակցել քվեարկությանը: Պատգամավորներն ականջալուր եղան Գալուստ Սահակյանի հորդորին: ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանը, սակայն,  հեռացավ նիստերի դահլիճից և, բնականաբար, չմասնակցեց քվեարկությանը: Հիշեցնենք՝ Կարապետյանը  դեմ էր քվեարկել  «Հրազդան ցեմենտ»-ին  հարկային արտոնություններ տալու նախագծին: Ընդգծեց՝ […]

Հնդիկ գործարարները Հայաստան գյուղտեխնիկա են ցանկանում ներկրել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է հնդկական «NEL group» և «YNG group» ընկերությունների տնօրեն Յաշոդա Նանդ Գուպտայի գլխավորած պատվիրակությանը: Հյուրերը Հայաստան են ժամանել այս տարվա փետրվարին նախարարի` Հնդկաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում: Հանդիպման սկզբում պատվիրակության ղեկավարը համառոտ ներկայացրել է իր գլխավորած ընկերությունների գործունեությունը` նշելով, որ այցի հիմնական նպատակը Հայաստան […]

Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությամբ զբաղվում են իրավապահները

Իրավապահ մարմինները զբաղվում են Լեհաստանի Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ Զինված ուժերին մատակարարվող պահածոների վաճառքի մասին սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությամբ: Փաստաբան Գարիկ Գալիկյանի ֆեյսբուքյան գրառմանն արձագանքելով` նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հիշեցնեն ք, որ երեկ փաստաբան Գարիկ Գալիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Լեհաստանում, մասնավորապես՝ Բիելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված